Թրամփի հայտարարությունը՝ Գրենլանդիայի շուրջ․ ԱՄՆ-ին կտրվի կղզում մշտական վերահսկողության հնարավորություն ՌԴ-ում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները․ մասնակցությունը հասել է 30,21%-ի Թրամփ․ ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել՝ կղզում ԱՄՆ-ի մշտական գործողություններ ապահովելու վերաբերյալ Ցիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ ՄՔԾ-ն 2 օր կաշխատի․ քաղաքացիներին կոչ են անում նախապես ճշտել ընտրատեղամասը Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ «Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել Անկախության օրվա միջոցառումների պատճառով Երևանում երթևեկության լուրջ սահմանափակումներ կլինեն «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը «2023-ի Արցախի օկուպացիան պատահական չէր»․ Աբրահամյանի ուշագրավ հայտարարությունը Սևանա լճի վրա պտտահողմ է դիտվել «Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը 

Այսօր մենք հավատարիմ ենք Սարդարապատի և Արցախի հաղթական ավանդներին ու պատգամներին․ Փաշինյան

Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ․

«Սիրելի ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Սփյուռքի հպարտ հայություն,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ:

1918 թվականի մայիսի 15-ին Ալեքսանդրապոլը գրավելուց հետո՝ մայիսի 21-ին, թուրքական առաջապահ ուժերը հասել էին Սարդարապատ գյուղ, և թվում էր՝ նրանք անխուսափելիորեն մուտք են գործելու Էջմիածին ու Երևան, և հայության մնացած հատվածն էլ դատապարտվելու է ոչնչացման:

Դրությունն օրհասական էր: Սակայն պետք էր ոտքի կանգնել՝ ուժերի գերլարումով դիմակայելու մահաբեր գրոհին: Եվ հենց Արամ Մանուկյանը դարձավ հայության ոգու, կամքի ու ուժի մարմնավորումը. միշտ արդարադատ ու վճռական Արամը հուսահատության այդ օրերին ասում էր. «Դեպի գործ և աշխատանք, ու հաղթողը մենք ենք լինելու»:

Հուսահատությունը շուտով փոխվեց ոգևորության: Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական մարտերում հայ ժողովուրդը մեկընդմիշտ ամրագրեց իր տեղն աշխարհի քարտեզի վրա. մայիսյան հաղթանակների շնորհիվ է, որ ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը:

Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսները դարձան Հայաստանի անկախության կերտողները: Հավերժ փառք Արամ Մանուկյանին, Թովմաս Նազարբեկյանին, Մովսես Սիլիկյանին, Դրոյին, Նժդեհին, Դանիել ու Պողոս Բեկ Փիրումյաններին, եզդիական հեծյալ ջոկատի հրամանատար Ջհանգիր աղային, ողջ հայկական բանակին ու աշխարհազորայիններին, զենքը ձեռքին կռվող հոգևորականներին:

1918 թվականի այսօրվա Եռաբլուրի տարածքում Արամ Մանուկյանի նախաձեռնությամբ աշխատում էին շուրջ 1500 կին ու տղամարդ, նրանք ամրացնում էին դիրքերը. Եռաբլուրը Երևան քաղաքի պաշտպանական վերջնագիծն էր: Սարդարապատի հաղթական ճակատամարտը զերծ պահեց Երևանը գրավվելուց, իսկ Եռաբլուրը տարիներ անց դարձավ յուրատեսակ ուխտատեղի՝ ոգեկոչելու Արցախի ազատության համար կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակը:

Այսօր մենք հավատարիմ ենք Սարդարապատի և Արցախի հաղթական ավանդներին ու պատգամներին, հավատացած ենք՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը՝ արդար, բռնությունից զերծ, առաջխաղացման ու փոփոխության ձգտող ստեղծագործ հասարակությամբ, ուժեղ տնտեսությամբ ու էլ ավելի ուժեղ ու արդիական բանակով:

Սիրելի հայրենակիցներ,

Արամ Մանուկյանը ասում էր. «…դուք պիտի իմանաք, որ ես անուժ եմ առանց ձեզ: Հերոսը ինքը ժողովուրդն է, և եթե ժողովուրդը պատրաստակամություն ունի… աշխատել ու փրկել հայությունը վերահաս կործանումից, ապա իմ ու ինձ նման շատերի աշխատանքը ապարդիւն չի անցնի»:

Ուստի միասին դեպի գործ և աշխատանք, դեպի մեր երազանքների Հայաստան:

Համոզված եմ, Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին այլևս երբեք թույլ չի տա պետականության կամ քաղաքացիության կորուստ, ինքնիշխանության և իրավունքի կորուստ, հավատի և լավատեսության կորուստ:

Հայաստանի Հանրապետությունը Երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, Հայաստանի դրոշը պետք է հավիտյան ծածանվի՝ խորհրդանշելով մեր ոգին ու հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը:

Եվ ուրեմն՝ կեցցե՛ Ազատությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
Կեցցե՛ն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները,
Կեցցե՛ն Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը,
Եւ կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփի հայտարարությունը՝ Գրենլանդիայի շուրջ․ ԱՄՆ-ին կտրվի կղզում մշտական վերահսկողության հնարավորությունՌԴ-ում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները․ մասնակցությունը հասել է 30,21%-իԹրամփ․ ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել՝ կղզում ԱՄՆ-ի մշտական գործողություններ ապահովելու վերաբերյալՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներՄՔԾ-ն 2 օր կաշխատի․ քաղաքացիներին կոչ են անում նախապես ճշտել ընտրատեղամասըԱրցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել Անկախության օրվա միջոցառումների պատճառով Երևանում երթևեկության լուրջ սահմանափակումներ կլինեն«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը «2023-ի Արցախի օկուպացիան պատահական չէր»․ Աբրահամյանի ուշագրավ հայտարարությունըՍևանա լճի վրա պտտահողմ է դիտվել«Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը ԱՄՆ-ին կոշտ զգուշացում Փհենյանից․ Հյուսիսային Կորեան ուժեղացնում է միջուկային զինանոցը (տեսանյութ) «Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր «Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում «Փաստ». «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով «Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին «Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել «Փաստ». ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում Ի՞նչ հագնել 2027 թվականի Նոր տարում. ի՞նչը կհավանի տարվա տանտիրուհին՝ Կարմիր Կրակե Այծը Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր Կյանքից հեռացել է Տիգրան Մկրտչյանը Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ ՊուտինՍարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Հայտնաբերվել է բրոնզի դարի հսկայական ամրոց, որը վերափոխում է Աֆրիկայի պատմությունըՊայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է Երևանի և Բելգրադի միջև կգործարկվի ուղիղ ավիաչվերթ 5 մլն դոլար տվել են մի նախագծի համար, որի հետ կապված կոռուպցիոն գործարք կա․ Զարոկյան (տեսանյութ) Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия» TRIPP-ը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին. Մոսկվան սպառնում է Լոնդոնին՝ պատասխան կլինի (տեսանյութ) Անկախության տոնի առթիվ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը պարգեւավճար կստանան ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ) Մահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհին Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը. Արա ԶոհրաբյանՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Չալաբյան (տեսանյութ) ԱՀԿ-ն զգուշացրել է մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում բժիշկների սուր պակասի վտանգի մասինՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Վատիկանը չի բացառել Հռոմի պապ Լևոն XIV-ի և ԵՄ առաջնորդների միջև հանդիպման հնարավորությունըՀայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Գերմանիայում արտադրողների գների աճը մեկ ամսում զգալիորեն արագացել էՖրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից
Ամենադիտված