«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը «2023-ի Արցախի օկուպացիան պատահական չէր»․ Աբրահամյանի ուշագրավ հայտարարությունը Սևանա լճի վրա պտտահողմ է դիտվել «Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը ԱՄՆ-ին կոշտ զգուշացում Փհենյանից․ Հյուսիսային Կորեան ուժեղացնում է միջուկային զինանոցը (տեսանյութ) «Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր «Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում «Փաստ». «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով «Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին «Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել «Փաստ». ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում Ի՞նչ հագնել 2027 թվականի Նոր տարում. ի՞նչը կհավանի տարվա տանտիրուհին՝ Կարմիր Կրակե Այծը 

Ես ինձ մեղավոր եմ զգում, որ համավարակի առաջին օրերին բուկլետներ էի բաժանում. Աննա Հակոբյան

Հասարակություն

Կորոնավիրուսի համավարակը ժողովրդավարության փորձ էր ամբողջ աշխարհի համար, դժբախտաբար դաժան փորձ էր, եւ հրաշալի կլիներ, եթե պոզիտիվ փորձ լիներ մարդկության համար: Այս մասին 1in.am-ի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Ինչ վերաբերում է մարդկանց վարքին, կվերադառնան նրանք նախկին վարքին, թե ոչ, այո, կարծում եմ, կվերադառնան: Մարդիկ ստիպված կլինեն վերագնահատել արժեքները: Ես Ինստագրամում հետեւում էի, թե ինչպես են որոշ աստղեր փակված իրենց դղյակներում չգիտեին ինչ անել ձանձրույթից: Միակ մխիթարանքը գտնում էին Ինստագրամում, հոլովակներ էին դնում… Նշանակություն չունի նավ ունես թե այլ շքեղություններ,  դրանք այս օրերին չես կարող օգտագործել, իսկ եթե ունես ընկեր, որի հետ կարող ես մտքեր փոխանակել… Այս մեկուսացումը ստիպեց մարդկանց վերագնահատել արժեքներն ու արժեվորել մարդկային հարաբերությունները: Մի հին խոսք կա՝ մարդը մարդով է մարդ: Շատերը հասկացան այս բառերի իմաստը», ասել է Աննա Հակոբյանը:

Համավարակի տարածման դեմ պայքարում, Աննա Հակոբյանի համոզմամբ, գործադիրն արեց առավելագույնը եւ շարունակում է անել:

«Գուցե մարտավարական սխալներ եղան, բայց ոչ ոք ապահովագրված չէ սխալներից: Ես բարձր պատասխանատվություն ունեմ եւ ինձ մեղավոր եմ զգում, որ համավարակի առաջին օրերին բուկլետներ էի բաժանում եւ դիմակով ու ձեռնոցով չէի, թեեւ դրանցով լինելու դեպքում լավ ուղերձ կհղեի: Բայց ես հետեւել եմ առողջապահության նախարարության ու պարետատան ցուցումներին: Կարող է եւ սխալներ եղել են, բայց ամեն ինչ արվում է ժողովրդին պաշտպանելու համար: Ես ուզում եմ, որ թվերի շուրջ աղմուկը մի քիչ դադարի, յուրաքանչյուր ազգ ունի իր առանձնահատկությունները: Կան հազարամյակների պատմություն ունեցող ազգեր, որոնք չեն վախենում ոչնչից: Իսկ այլ երկրներում տեսնում ենք, որ մարդիկ շատ վախենում են իրենց անձի համար: Դա գալիս է մեր բնույթից՝ վիրուսը մեզ չի կպնի, մեր երկիր չի հասնի, նման դատողություններ ենք հաճախ  լսում: Լավ չէ, իհարկե, բայց դարձնել ողբերգություն եւ շահարկումների առարկա, ճիշտ չէ: Մենք չենք խոսում թվերի մասին, մենք խոսում ենք մարդկանց, ընտանիքների մասին: Իմ աղջիկը ծանոթ ունի, որի ամբողջ ընտանիքը վարակված է եւ տարբեր տեղերում է գտնվում, եւ մարդիկ դժվար են տանում այդ անջատվածությունը: Մենք սովոր ենք թվերով դատել, բայց մարդկանց մասին է խոսքը: Այս ողբերգությունը լավ պատկերացնելու եւ սեփական անձի վրա զգալու դեպքում, մարդիկ ավելի զգայուն եւ ուշադիր կդառնան», նշել է վարչապետի տիկինը:

Քննադատությունների վերաբերյալ, թե իրավիճակի համար մարդկանց են մեղադրում, թե ցածր գիտակցության պատճառով է այսքան տարածված վարակը, Աննա Հակոբյանն ասել է, որ թյուրըմբռնման պատճառը սոցիալական ցանցերն են: Ըստ նրա՝ մարդիկ ինֆորմացիայի աղբյուր համարում են Ֆեյսբուքը:

«Ես էլ արդեն 10 տարի հետեւում եմ Ֆեյսբուքին, այն ինձ համար աշխատանքային գործիք է: Եվ ես նոր չէ, որ տեսնում եմ՝ ինչ է կատարվում Ֆեյսբուքում: Նախկին իշխանությունները մարդկանց խմբերի միջոցով Ֆեյսբուքում դրական պատկեր էին ստեղծում երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ, որն իրականի հետ առնչություն չուներ: Մի 10 տոկոս ընդդիմադիր շարժ կար: Հիմա էլ հարաբերակցությունը նույնն է, եթե չասենք, որ նախկին իշխանություններն ավելացրել են իրենց ռեսուրսները: Եվ ստեղծում են 90 տոկոսով բացասական պատկեր: Եվ քանի որ պատկերն աղավաղված է, հիմա մենք չգիտենք իրական պատկերը, մենք չունենք ինֆորմացիայի աղբյուր, մենք չգիտենք՝ ժողովուրդը գոհ է, թե դժգոհ: Մենք ունենք ինֆորմացիայի աղբյուրի իմիտացիա: Մենք դրանից հետեւություն չենք կարող անել: Դիմակ դնելու քարոզի համար էլ են քննադատում, չդնելու համար էլ: Կարծում եմ՝ կառավարությունն իր աղբյուրները կունենա՝ իմանալու համար մարդկանց տրամադրությունները: Ես դեմ եմ այն կարծիքին, որ իշխանություններն ամեն ինչ թողնում են մարդկանց վրա, ոչինչ չեն անում: Կորոնավիրուսի առաջին օրվանից մարդկանց միայնակ չեն թողել: Հայաստանի իշխանությունները վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ ճգնաժամային իրավիճակում կանգնեցին մարդկանց թիկունքին: Մարդիկ տեսել են, որ իշխանությունը իրենց չի լքել, չի ապավինել միայն իրենց բարձր գիտակցությանը», ասել է Աննա Հակոբյանը:  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը «2023-ի Արցախի օկուպացիան պատահական չէր»․ Աբրահամյանի ուշագրավ հայտարարությունըՍևանա լճի վրա պտտահողմ է դիտվել«Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը ԱՄՆ-ին կոշտ զգուշացում Փհենյանից․ Հյուսիսային Կորեան ուժեղացնում է միջուկային զինանոցը (տեսանյութ) «Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր «Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում «Փաստ». «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով «Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին «Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել «Փաստ». ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում Ի՞նչ հագնել 2027 թվականի Նոր տարում. ի՞նչը կհավանի տարվա տանտիրուհին՝ Կարմիր Կրակե Այծը Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր Կյանքից հեռացել է Տիգրան Մկրտչյանը Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ ՊուտինՍարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Հայտնաբերվել է բրոնզի դարի հսկայական ամրոց, որը վերափոխում է Աֆրիկայի պատմությունըՊայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է Երևանի և Բելգրադի միջև կգործարկվի ուղիղ ավիաչվերթ 5 մլն դոլար տվել են մի նախագծի համար, որի հետ կապված կոռուպցիոն գործարք կա․ Զարոկյան (տեսանյութ) Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия» TRIPP-ը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին. Մոսկվան սպառնում է Լոնդոնին՝ պատասխան կլինի (տեսանյութ) Անկախության տոնի առթիվ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը պարգեւավճար կստանան ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ) Մահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհին Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը. Արա ԶոհրաբյանՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Չալաբյան (տեսանյութ) ԱՀԿ-ն զգուշացրել է մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում բժիշկների սուր պակասի վտանգի մասինՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Վատիկանը չի բացառել Հռոմի պապ Լևոն XIV-ի և ԵՄ առաջնորդների միջև հանդիպման հնարավորությունըՀայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Գերմանիայում արտադրողների գների աճը մեկ ամսում զգալիորեն արագացել էՖրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխինԻնչո՞ւ Արման Սարոյանն ընդդեմ Վեհափառ հայրապետի գործով դատավորը չի հրապարակում վճիռըՎեհափառը չի ներկայանա դատական նիստին. Ռուբիոն կանգնեցրել է Իրանի հետ գործարքըՆերսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել. Արման Սարոյան
Ամենադիտված