Դիլիջանում երիտասարդների մեքենայից ապօրինի զենքեր են հայտնաբերվել
Իրավունք
Հունիսի 8-ին ոստիկանությունը, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Դիլիջան քաղաքում իրականացրել է հատուկ օպերացիա, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Նշված օպերացիայի արդյունքում Կամոյի փողոցում տեղակայված անշարժ պահակետից ժամը 23։50-ի սահմաններում ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու կասկածանքով Դիլիջանի ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ՝ 28-ամյա Մովսես Նավասարդյանին, 27-ամյա Դավիթ Ասլանյանին, 29-ամյա Սիմոն Սիմոնյանին, 29-ամյա Էդգար Ավդալյանին և 30-ամյա Արթուր Օսեյանին։
Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք եղել են Mercedes Benz S500 մակնիշի 07 ԼT 070 համարանիշի ավտոմեքենայով, որի մեջ հայտնաբրվել են 2 հատ ինքնաձիգեր։ Նշված անձինք ձերբակալվել են։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան