766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը Փաշինյանի՝ մենաշնորհը վերացնելու խոստումից անցել է 8,5 տարի․ ի՞նչ է փոխվել շաքարի շուկայում Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Աբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներից Binance-ի հիմնադիրը հայտնել է բորսայի կոտրման մասին Համաշխարհային մամուլը անդրադարձել է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին Ժաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Կաշառքի դեպքով ձերբակալվել են ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնյա Սահմանադրության փոփոխության խոստումը իշխանությանը փակուղի է մտցրել․ Տիգրան Աբրահամյան Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելով 

Ձերբակալվել են ոստիկանության նախկին և ներկա պաշտոնյաներ

Իրավունք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2018-2019թթ-ին «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության տնօրենը, ինչպես նաև ընկերության հետ փոխկապակցված այլ անձինք, խմբով՝ նախնական համաձայնությամբ, կազմակերպել և կատարել են խարդախություն՝ խաբեության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով` 255.824.768 ՀՀ դրամ, ինչպես նաև կազմել և օգտագործել են կեղծ փաստաթղթեր:

Մասնավորապես, ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` 2017թ.-ին նախատեսվել է Երևան քաղաքում ճանապարհային գծանշման, ճանապարհային նշանների տեղադրման և լուսաազդանշանների պահպանման աշխատանքները 2018թ.-ից իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված մրցութային ընթացակարգով ընտրված կազմակերպության միջոցով, իսկ այդ աշխատանքները նախկինում իրականացրած «Լուսանշան» ՊՈԱԿ-ը, որի կառավարման լիազորությունները վերապահված են եղել ՀՀ ոստիկանությանը, լուծարել:  ՊՈԱԿ-ի տնօրեն Էդուարդ Հարությունյանը և նրա ազգականը` ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը, տեղեկանալով այդ մասին, հիմնադրել են նոր ընկերություն` «Ուկռինվեստ» ՍՊԸ-ն, դրա միջոցով հիշյալ գնման գործընթացներին մասնակցելու համար:

Գնման գործընթացի պլանավորման շրջանակներում ճանապարհային գծանշման և համապատասխան այլ աշխատանքների վերաբերյալ տեխնիկական բնութագրերի կազմումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համապատասխան ստորաբաժանման պետ Կոնստանտին Կոստանյանին, սակայն վերջինս, չունենալով գնման գործընթացներում անհրաժեշտ մասնագիտական կարողություններ, միևնույն ժամանակ տեղեկացված լինելով Էդուարդ և Գևորգ Հարությունյանների կողմից ընկերություն հիմնադրելու և դրա միջոցով հիշյալ գնման գործընթացներին մասնակցելու մտադրության մասին, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, տեխնիկական բնութագրերը կազմելու համար դիմել է նրանց: Վերջիններիս գիտությամբ տեխնիկական հիշյալ բնութագրերը կազմել է «Լուսանշան» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հակոբ Ստեփանյանը: Ընդ որում, գնման տեխնիկական բնութագրերը բարդացվել են` այլ մասնակիցների համար մրցակցության սահմանափակումներ առաջացնելու և հայտարարված մրցույթներին միայն «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի մասնակցությունն ապահովելու համար: Արդյունքում` ՀՀ ոստիկանության կողմից հայտարարված մրցույթում առաջին տեղ զբաղեցնող մասնակից է ճանաչվել նվազագույն գներ առաջարկած «Ուկռինվեստ» ՍՊԸ-ն:

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալ Արա Կոթողյանը, ով հանդիսացել է նաև ճանապարհային գծանշումների վերը նշված աշխատանքների գնման ընթացակարգերը գնահատող հանձնաժողովի նախագահը,«Ուկռինվեստ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված պայմանագրերը գնահատել է բավարար և չի արձանագրել առկա անհամապատասխանություն­ները` չնայած դրանց` օրենսդրության պահանջների խախտմամբ կազմված լինելու հանգամանքին: Արդյունքում գնահատող հանձնաժողովն ընտրված մասնակից է ճանաչել «Ուկռինվեստ» ՍՊԸ-ին և որոշել վերջինիս հետ կնքել 1.589.864.000 ՀՀ դրամ արժողությամբ երեք պայմանագիր, որոնցով նախատեսված ծառայությունները, սակայն, ընկերության կողմից կատարվել են տեխնիկական բնութագրերով նախատեսված որակական, քանակական և ծավալային պայմաններից էական շեղումներով:

Մասնավորապես, ճանապարհային գծանշման աշխատանքները տեխնիկական բնութագրերով  նախատեսված գերմանական «BERGER» ֆիրմայի կամ համարժեք ներկանյութերի փոխարեն կատարվել են անհայտ ձեռնարկատիրոջ կողմից արտադրված և համապատասխան տեխ­­նի­կական պահանջներին չհամապատասխանող անորակ ներկանյութերով, գծանշումներն էլ նախատեսվածից ավելի քան 135 հազ. քմ-ով պակաս են կատարվել, սակայն դրանք խաբեությամբ ցույց են տրվել իբրև կատարված աշխատանքներ, և դրանց համար պետությունից «Ուկռինվեստ» ընկերությանը ավել է վճարվել ավելի քան 228 մլն ՀՀ դրամ:

Չի կատարվել նաև ճանապարհային նշանների մետաղական կանգնակների պատրաստման և տեղադրման աշխատանքների մի մասը, մի մասն էլ կատարվել է տեխնիկական բնութագրերի պահանջների խախտմամբ: Այսպես, միայն 2018թ.-ին 212 մետաղական կանգնակներից 111-ը փաստացի չի պատրաստվել և չի տեղադրվել, տեղադրվածներն էլ իրենց որակական չափանիշներով չեն համապատասխանել տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին: Ընդհանուր առմամբ` ճանապարհային նշանների տեղադրման ծառայությունների համար պայմանագրով նախատեսված միջոցներից հափշտակվել է ավելի քան 5 մլն ՀՀ դրամ:

Մեկ այլ պայմանագրով էլ նախատեսված 249 լուսացուցային օբյեկտներից 16-ը ընդհանրապես չի սպասարկվել, մինչդեռ ընկերության կողմից նշված օբյեկտներն ընդգրկվել են 2018-2019թթ-ին կազմված հանձնման-ընդունման արձանագրություններում և ցույց տրվել իբրև սպասարկման և համապատասխան այլ  ծառայություններ մատուցված օբյեկտներ, որի համար «Ուկռինվեստ» ՍՊԸ–ի բանկային հաշվին փոխանցվել է ավել է փոխանցվել ավելի քան 22 մլն ՀՀ դրամ գումար:

«ՃՈ» ծառայության պաշտոնատար անձ Կ. Կոստանյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները,  առանց հսկողություն իրականացնելու, ընդունել է ոչ պատշաճ կատարված և ընդհանրապես չկատարված վերը նշված աշխատանքները, ստորագրել դրանց վերաբերյալ կազմված և վճարման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ և 308-րդ հոդվածների 2-րդ մասերով նախատեսված` վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով Հ. Ստեփանյանը, Է. Հարությունյանը, Գ. Հարությունյանը և Կ. Կոստանյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել են, իսկ Ա. Կոթողյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման  միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմԼավրովը ԱՄՆ է ժամանել՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանըԿոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը Փաշինյանի՝ մենաշնորհը վերացնելու խոստումից անցել է 8,5 տարի․ ի՞նչ է փոխվել շաքարի շուկայումԿիմ Չեն Ընը հայտարարել է անօդաչու թռչող սարքերի և արհեստական ​​բանականության մշակման նոր միջոցառումների մասինՎեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվելԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0Գրոսսին անընդունելի է անվանել Զապորոժյեի ԱԷԿ-ի վրա հարձակումներըԱբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներիցBinance-ի հիմնադիրը հայտնել է բորսայի կոտրման մասինԿալասը խոստովանել է, որ եվրոպացիները հոգնել են Կիևին աջակցելուցՀամաշխարհային մամուլը անդրադարձել է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքինԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներըՆեթանյահուի դաշինքը Քնեսեթի ընտրություններում առաջատարն է ձայների քանակովԿաշառքի դեպքով ձերբակալվել են ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնյաՍահմանադրության փոփոխության խոստումը իշխանությանը փակուղի է մտցրել․ Տիգրան Աբրահամյան Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելովԾանրամարտի ԱԱ․ Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը դուրս կգա մրցահարթակReuters. ԱՄՆ-ը կոչ է արել Բալթյան երկրներին մեղմացնել Ռուսաստանի նկատմամբ իրենց հռետորաբանությունըՄուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն․ «BMW»-ում 4 ոստիկան է եղել․ կա վիրավորՎեհափառի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանըՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք Չորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ ո՞վ է Նարեկ Բաբայանը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել «Հրապարակ». Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով «Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ «Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին 27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելուՔանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համարԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասինՇաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ ՀայաստանումՀոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակելԻսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըԳերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինքՏաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՔանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել․ նրանց մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ և 5 պահունակԳյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա ՋուրԴիմելու եմ դատարան․ Վաղարշապատի համայնքապետը՝ ի պատասխան Յոլյանի՝ կոռուպցիայի վերաբերյալ հայտարարությանԿոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվելԱլբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքըՍլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ Վարդանյան
Ամենադիտված