Սիփան Փաշինյանը դատի է տվել Միքայել Մինասյանին
Իրավունք
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը դատի է տվել Սերժ Սարգսյանի փեսա, նախկին դեսպան Միքայել Մինասյանին՝ պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, ինչպես նաև 2 մլն դրամ փոխհատուցում՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառած վնասի համար։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Հայցը ներկայացվել է հունիսի 5-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանին։ Նշենք, որ հայցի պատճառը Մինասյանի հրապարակած «Պոպուլիզմ ու թալան. Պետական օլիգարխն ու մի ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտը» վերնագրով տեսանյութն է։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան