Վաղը նախագահի գրասենյակը կարտահայտի մեր դիրքորոշումը դատարանի որոշման և գրավի հետ կապված. Լևոն Քոչարյան
ԻրավունքՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հարգելի ընկերներ և համակիրներ: Անչափ շնորհակալ եմ չդադարող զանգերի և նամակների համար: Կաշխատեմ բոլորին պատասխանել մոտ օրերին:
Հարգելի լրագրողներ, վաղը նախագահի գրասենյակը կարտահայտի մեր դիրքորոշումը դատարանի որոշման և գրավի հետ կապված»:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 18-ին, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց: