Ճապոնիայում տղամարդը դիտավորությամբ սպանել է երկու մարդու, որպեսզի բանտ գնա․ Yomiuri
ԻրավունքՃապոնիայում երկու մարդու մահվան պատճառ դարձած տղամարդը խոստովանել է, որ դա արել է բանտ գնալու համար, հայտնում է Yomiuri թերթը։
Մայիսի վերջին տղամարդը բեռնատար ավտոմեքենայով վրաերթի է ենթարել երկու մարդու, ովքեր կատարում էին փողոցի աղբահանության աշխատանքները: Երկուսն էլ մահացել են ստացած վնասվածքներից:
Հետաքննության ընթացքում տղամարդը խոստովանել է, որ դա արել է միտումնավոր, քանի որ ցանկանում է գնալ բանտ: Հանցագործության դրդապատճառների մանրամասները չեն բացահայտվել: Հանցագործության վայրում ավտոմեքենայի արգելակման հետք չի հայտնաբերվել: