Ես ուրախ եմ, որ դատարանը կարողացավ իր մեջ ուժ գտնել եւ վեր կանգնել քաղաքական պրոցեսներից: Այս մասին լրագրողներին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը` անդրադառնալով դատարանի՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշմանը:
Չեմ բացառում որ բողոքարկենք՝ կախված որոշման բովանդակությունից. Երեմ Սարգսյան
Իրավունք
Փաստաբանը նշեց, թե դատարանի հիմնավորումներին ծանոթանալուց հետո իրենց դիրքորոշումը կհայտնեն։
«Չեմ բացառում, որ նույնիսկ այս պարագայում բողոքարկման անհրաժեշտություն տեսնենք՝ կախված որոշման բովանդակությունից։ Դատարանն այս պահին երկու հարց է որոշում, կամ բավարարել, կամ՝ մերժել։ Ամենակարևոր փաստն այն է, որ այս պահին կալանավորումը մերժվել է, Գագիկ Ծառուկյանն ազատության մեջ է», - ասաց պաշտպանը։
Սարգսյանի խոսքով՝ ինքն ուրախ է, որ դատարանն իր մեջ կարողացել է ուժ գտնել և վեր կանգնել քաղաքական գործընթացներից։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում