Փոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասին ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները Ադրբեջանական պատվիրակությունը Թեհրան է ժամանել առանց Իլհամ Ալիևի Դատարանն արձանագրել է՝ «Հանրապետություն» կուսակցության անդամները զրպարտել են Բագրատ Սրբազանին Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը Մերցը պատասխանել է Թրամփի՝ Գերմանիայի պաշտպանական ծախսերի վերաբերյալ քննադատությանը ԵՄ առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել ՀՀ սահմանամերձ շրջաններում Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտե Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության Սևանի գերեզմшնատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման 

Դիմորդները ճիշտ են, նախարարությունը՝ սխալ. Նաիրա Զոհրաբյան

Բլոգոսֆերա

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ընդունելության քննությունների թնջուկի հետ կապված այսօր զրուցել եմ ոլորտի մի շարք մասնագետների եւ իրավաբանների հետ, մասնագիտական խորհրդատվություն եմ խնդրել Գեւորգ Դանիելյանից ու ամփոփելով մասնագետների կարծիքը, պնդում եմ, որ դիմորդները ճիշտ են։

Տեղադրում եմ մասնագիտական եզրակացությունը ընդունելության կարգի իրավական հիմքերի իրավաչափության վերաբերյալ եւ ուզում եմ վստահ լինել, որ նախարարությունը մասնագետների պնդումից հետեւություն կանի։

Եզրակացություն
պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության կարգի իրավական հիմքերի իրավաչափության վերաբերյալ

Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության կարգը ներկայումս սահմանված է Կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 826-Ն «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի) և բարձրագույն ուսումնական հաստատությունների (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի) 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» որոշմամբ։ Ներկայումս այդ որոշման խիստ վիճահարույց նորմերից է 59-րդ կետով սահմանված դրույթը. «Առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդների համար մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր»։
Վերը նշված ենթաօրենսդրական ակտը, մեր կարծիքով, ինչպես բովանդակային, այնպես էլ ընդհանրապես իրավական կարգավորման ենթակա հարցերի շրջանակի ասպեկտով, խնդրահարույց է՝ հետևյալ հիմնավորումներով.
1. Նախ, կրթության իրավունքը ամրագրված է Սահմանադրության 38-րդ հոդվածով, ինչը վկայում է այն մասին, որ այն հիմնական իրավունք է, իսկ Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն. «Հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր»։ Այսպիսով, հիմնական իրավունքի (իսկ ընդունելության կարգը կրթության իրավունքի էական բաղադրիչն է) արդյունավետ իրականացման համար ընթացակարգ կարող էր սահմանվել ոչ թե Կառավարության որոշմամբ, այլ բացառապես օրենքով։
Բացառապես օրենքով կարգավորման անհրաժեշտությունն ընդգծված է նաև Սահմանադրության 38-րդ հոդվածի 2-րդ մասով. «Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում և կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք»։ Նկատենք, որ Կառավարության քննարկման առարկա որոշումը վերաբերում է նաև անվճար կրթության իրավական հիմքերին։
2. Տվյալ դեպքում, Կառավարությունը ղեկավարվել է Սահմանադրության 38-րդ և 75-րդ հոդվածների հետ դեռևս չհամապատասխանեցված՝ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով և «Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, ինչը հակասում է Սահմանադրության 3-րդ հոդվածի նորմին, ըստ որի. «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»։
3. Կառավարության քննարկման առարկա որոշմամբ բովանդակային կտրվածքով չի երաշխավորվել Սահմանադրության 38-րդ հոդվածով ամրագրված մրցութային սկզբունքը, քանզի նախապատվությունը տրվել է ոչ թե առաջադիմությանը՝ քննության արդյունքներին, այլ սոսկ դիմում֊հայտում նախընտրելի մասնագիտությունների հերթականությունը նշելուն, ինչի հետևանքով ընդունված է համարվում ոչ թե միևնույն մասնագիտությունը (ընդամենը տարբեր հերթականությամբ) ընտրած անձանցից առավել բարձր միավորներ հավաքած, այլ սոսկ դիմում֊հայտում տվյալ մասնագիտությունը, որպես առաջին հերթում նշած դիմորդը։
Ենթաօրենսդրական ակտով առաջադրված հիշյալ իրավական լուծումը որևէ առնչություն չունի իրական մրցութային սկզբունքի հետ։ Հիշյալ տարբերակը ինչ֊որ տեղ կարող էր իրավաչափ համարվել, եթե նախապատվությունը տրվեր բացառապես տվյալ մասնագիտությունն ընտրած՝ անկախ հերթականությունից, անձանցից առավել բարձր միավորներ հավաքած դիմորդներին, սակայն մրցույթը սահմանափակել տվյալ մասնագիտությունը բացառապես առաջինը նշած դիմորդների շրջանակով, առնվազն մրցույթի իմիտացիա է։
4. Ինչպես արդեն այս օրերին ցույց տվեց իրավակիրառ պրակտիկան՝ Սահմանադրությամբ ամրագրված իրական մրցույթի սկզբունքն անտեսելու պարագայում բուհ են ընդունվում անհամեմատ ցածր միավորներ հավաքած դիմորդները։ Իսկ այսպիսի քաղաքականությունը լրջագույն աղերսներ ունի Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմունքների հետ. «Պետությունը խթանում է մշակույթի, կրթության և գիտության զարգացումը» (Սահմանադրության 15-րդ հոդվածի 1-ին մաս)։ Թերևս, անվիճելի է, որ ցածր առաջադիմություն ունեցողներին նախապատվություն տալը աղերսներ չունի կրթության և գիտության զարգացման առաքելության հետ։
Իրավական հնարավոր իրավաչափ ելքը։
Իր բոլոր խոցելի և խնդրահարույց որակներով հանդերձ, Կառավարության որոշումը իրավական հետևանքներ է առաջացրել հազարավոր անձանց համար, ուստի իրավաչափ լուծումը կարող է լինել այնպիսին, որ չհանգեցնի ինչպես արդեն իսկ ընդունված դիմորդների, այնպես էլ՝ առավել բարձր միավորներ հավաքած դիմորդների ակնկալվող կարգավիճակի խաթարմանը։ Մանավանդ, որ ցածր միավորներ հավաքած դիմորդներն օգտվում են իրավական ակտի նկատմամբ վստահության իրավունքից, որպիսի պարագայում իրենց իրավունքները ևս չեն կարող սահմանափակվել։
Հավասարակշռված լուծումն այն է, որ առավել բարձր միավորներ հավաքած դիմորդները (իրենց համաձայնության առկայության դեպքում) ևս վարչական ակտով ճանաչվեն ընդունված, ըստ հերթական մասնագիտությունների՝ անկախ ներկայումս սահմանված թափուր տեղերի առկայության։ Այսպիսի լուծումը ոչ միայն իրավաչափ է, այլև կարող է նպաստել նաև հետագա ուսման ընթացքում իրապես մրցութային սկզբունքի երաշխավորմանը, քանզի հետագա ուսումը շարունակելու հնարավորությունը կպահպանեն միայն իսկապես անհրաժեշտ առաջադիմություն ցուցաբերած անձինք»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վենեսուելան շնորհակալ է բոլորին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համարՓոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասինՄեծ Բրիտանիան կարող է Ուկրաինայի զինված ուժերի համար օգտագործել հեռահար հրթիռՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշներըԱդրբեջանական պատվիրակությունը Թեհրան է ժամանել առանց Իլհամ Ալիևի Politico. Իտալիան և Բուլղարիան դեմ են պատրիարք Կիրիլի դեմ պատժամիջոցներինԴատարանն արձանագրել է՝ «Հանրապետություն» կուսակցության անդամները զրպարտել են Բագրատ ՍրբազանինՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը Մերցը պատասխանել է Թրամփի՝ Գերմանիայի պաշտպանական ծախսերի վերաբերյալ քննադատությանը Իրանը զգուշացրել է ռազմական պատասխանի մասին, եթե ԱՄՆ-ն խախտի իր պարտավորություններըԵՄ առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել ՀՀ սահմանամերձ շրջաններումԳերմանիան խուզարկում է Մոնակոյի ահաբեկչության մեջ կասկածվողի բնակարանըՇինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտությանԻսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի Շուջայա գումարտակի հրամանատարներից մեկի վերացման մասինՍևանի գերեզմшնատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման Վերացվել է «Սիլ–Մաազա» ընկերության «Սիլ չիպո» գազավորված ըմպելիքների արտադրության կասեցումը Թեհրանում ավարտվել են զանգվածային սգո արարողությունների նախապատրաստական ​​աշխատանքներըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներՄեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ ԱԺ-ն պարզաբանում է ներկայացրելՌուսաստանի դեսպանատունը հաստատել է, որ «Թագոր» լցանավը լքել է Ֆրանսիայի ջրերը Ինչո՞ւ են Ալեն Սիմոնյանին փոխարինում Ռուբինյանով (տեսանյութ)Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Թեհրանի օդային տարածքը փակ կլինի Հայաստանն իր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն է հղում Բելառուսի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆԳեղարքունիքում Վարդավառը կնշեն Արմաղան լեռան գագաթինՌուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել ՎենեսուելաՇինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեԱրտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակում` տրանսֆերային պատուհանի ամենաթեժ պահին Հրազդանի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայի գողության դեպքը․ 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)ԱՄՆ-ում հրշեջները մեկնել են անհայտ նյութի արտահոսքի ահազանգով, սակայն պարզվել է, որ այն սոուս էրՊատանիների աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի երկու մարզիկով«Դալմա մոլ»-ի մոտ բախվել են Ford Fusion-ը և Ford Mustang-ը․ վերջինս բախվել է էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավոր ՀՀ–ԵՄ երկխոսություն․ ուշադրության կենտրոնում՝ մարդու իրավունքների պաշտպանությունն ու նոր բարեփոխումներըՎաշինգտոնում առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՋրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայությանԿասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ WSJ. ԱՄՆ-ն խոստանում է Իրանին ապասառեցնել ակտիվները՝ Հորմուզով ազատ անցման համարԵրևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարըՌումինիայի և Էստոնիայի նախագահները տարաձայնություններ են հայտնել Ուկրաինայի երկնքի պաշտպանության հարցումՊաշտոնական․ Նապոլին նոր գլխավոր մարզիչ ունիՆիկոլ Փաշինյանն ու ՀՀ այլ պաշտոնյաներ հարգանքի տուրք են մատուցել Իրանի սպանված հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հիշատակին (տեսանյութ)WP. ԱՄՆ-ը տվյալներ է փոխանցել Իրանին՝ Իսրայելին իր առաջնորդների սպանությունը կանխելու համարՎայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվիԿոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենովReuters․ Չինաստանը սկսել է զեղչված գներով մեծ ծավալներով գնել Մերձավոր Արևելքի նավթըWSJ. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփի հետ խնդիրները կստվերեն Անկարայի գագաթնաժողովը
Ամենադիտված