Այսօրվանից կմեկնարկի մարդահամարը
Վերջին լուրեր
Այսօր` հոկտեմբերի 12-ին Հայաստանում մեկնարկում է մարդահամարը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 21-ը: Այդ առնչությամբ, ստեղծվել է մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողով, որի նախագահը ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն է:
Մարդահամարի հարցաշարում, բացի անձնական տվյալներից, ներառված են նաեւ այնպիսի հարցեր, ինչպիսիք են համակարգչի կամ ինտերնետի առկայությունը, արտերկրից դրամական միջոցների ստացումը, զուգարանի առկայությունը (անգամ տեսակը), լոգասենյակի կամ ցնցուղի առկայությունը եւ այլն:
Նշենք, որ մարդահամարի հարցաշարն, ըստ օրենքի, վիճակագրական նպատակների համար չնախատեսված հարցեր չի կարող ընդգրկել:
Հիշեցնենք, որ ըստ «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի՝ Հայաստանում 10 տարին մեկ անգամ պետք է անցկացվի մարդահամար։ Առաջինն անցկացվել է 2001 թվականին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)