Տղամարդկանց 7 տեսակ, որոնցից պետք է խուսափել ծանոթության կայքերում
Ժամանց
Ժամանակակից աղջիկները իրենց երազած տղամարդուն փնտրում են ոչ թե բարերում, այլ ծանոթությունների կայքերում: Սակայն այստեղ նույնպես որոգայթներ կան։ Ահա թե որ տղամարդկանցից պետք է խուսափել, եթե լուրջ հարաբերություններ կառուցելու մտադրություն ունեք:
1. Սպորտային մարմնակազմով տղամարդիկ։ Նրանց ճանաչելը չափազանց հեշտ է։ Բոլոր լուսանկարներում նա հպարտորեն ցուցադրում է որովայնի և երկգլուխ մկանները:
2. Երիտասարդ, որը կորցրել է վերնաշապիկը։ Պրոֆիլի բոլոր լուսանկարներում նա առանց շապիկի կեցվածք է ընդունում իջեցված ջինսերով՝ հասկացնելով, թե ինչ է փնտրում:
3. Բալաբոլ։ Այս տղան գրում է ձեզ օր ու գիշեր, և դուք արդեն անհամբեր սպասում եք հանդիպմանը: Բայց նա այդպես էլ ձեզ հանդիպման չի հրավիրում։
4. Ալարկոտ։ Նա իր մասին միայն մի քանի բառ է գրել պրոֆիլում և տեղադրել միայն մեկ լուսանկար, որից անհնար է իսկապես հասկանալ, թե ինչպիսին է նա։
5. Կոլեկցիոներ։ Հեշտ է սիրահարվել տղամարդու այս տեսակին։ Նա գեղեցիկ է, քաղաքավարի։ Սակայն շատ կարճ ժամանակ անց կգնա նա նոր արկածներ փնտրելու և համալրելու իր «կոլեկցիան»։
6. Ծեր փլեյբոյ։ Նա խելացի է, հմայիչ: Թիկունքում ունի երկու ամուսնալուծություն և երեք երեխա, որոնց հետ ինքը հանդիպում է հանգստյան օրերին։ Բայց եթե դուք ցանկանաք լուրջ հարաբերություններ ստեղծել նրա հետ և երեխաներ ունենալ, նա կտրականապես դեմ կլինի։
7. Գործարար։ Այս մարդը միանգամից հասկացնում է, որ իր համար կարիերան առաջին տեղում է: Պրոֆիլային լուսանկարում նա գործնական կոստյումով է, նրա մազերը կոկիկ սանրված են գելով, դաստակին թանկարժեք ժամացույց է։ Բայց, ամենայն հավանականությամբ, նա իրական կյանքում կոմպլեքսների կույտ է։ Ուզո՞ւմ եք արդյոք նման տղամարդու հետ լուրջ հարաբերություններ ստեղծել։ Որոշեք ինքներդ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից