Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Գյումրիում այսօր տրվել է ամառային զորակոչի մեկնարկը Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի Հայ ընտրողները վերահաստատեցին Եվրոպայի հետ կապը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար ԱՄՆ-Իրան բանակցությունները՝ հունիսի 30-ին. Իսրայելը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը ՔՊ-ում նոր ներքին պայքար․ հինգ թեկնածու՝ մեկ պաշտոնի համար, վարչությունն այսօր փոխնախագահ կընտրի Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Թբիլիսիում հայկական մշակույթի օրեր կանցկացվեն․ Անդրեասյանը Վրաստան կգործուղվի ՔՊ-ում՝ նոր ներքին պայքար․ հինգ թեկնածու՝ մեկ պաշտոնի համար Թուրքիա. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կարող է որոշվել Ռուսաստանի հետ պատերազմի հարցը Հայաստանի անտառային և լեռնային հատվածներում տեղադրվել են արջերի մասին զգուշացնող ցուցանակներ Հենրիխ Մխիթարյանի և Օրրանի սաների երկար սպասված հանդիպումը 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասին

Սեպտեմբերի 3-ին և 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Արարատյան Հայրապետական թեմի քաղաքամայր Երևանի և Արարատի մարզի հոգևոր տեսչության հոգևոր սպասավորներին` գլխավորությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հանդիպումներին Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների նախագծերի, դրանցում առկա խնդիրների և հնչեցված մտահոգությունների շուրջ զեկույց ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը՝ անդրադառնալով նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ ստեղծված կացությանը։

Ծավալուն քննարկման ընթացքում քահանա հայրերն իրենց համայնքների անունից մտահոգությունն արտահայտեցին կրթական բարեփոխումների իրականացմանը միտված փաստաթղթերի մշակման գործընթացի, մտավորականների և գիտակրթական հաստատությունների կողմից բարձրաձայնված խնդիրների և ակնկալվող վերջնարդյունքների առնչությամբ՝ կարևոր նկատելով ազգային նկարագրով, հոգևոր-ազգային արժեհամակարգով ամուր հայորդու, ՀՀ քաղաքացու ձևավորումը։ Անընդունելի նկատվեց նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ ԿԳՄՍ նախարարության որդեգրած մոտեցումը, որի հետևանքով այլ առարկաների մեջ տարրալուծման ճանապարհով դուրս է մղվում ուսուցանվող առարկայի ուսումնական նյութի գերակշիռ մասը, աղճատվում առարկայի նպատակն ու առաքելությունը՝ կերտելու հայ ինքնությունը և ամբողջապես հաղորդ դարձնելու աշակերտներին Հայոց Եկեղեցուն, նրա դավանանքին, տոնածիսական համակարգին, խորհուրդներին, քրիստոնեական ու ազգային արժեհամակարգի հիմնարար սկզբունքներին և քրիստոնեական բարոյագիտությանը:

Կարևորելով Եկեղեցու առաքելությունը քրիստոնեական-ազգային արժեհամակարգի կերտման ու պահպանման գործում, նրա կրթադաստիարակչական գործունեությունը և հովվական աշխատանքում սերտ կապն ուսումնական հաստատությունների հետ՝ հոգևոր սպասավորները մտահոգիչ նկատեցին վերջին ժամանակներում դպրոցներում և կրթական այլ հաստատություններում անցկացվող ազգային-եկեղեցական տոներին նվիրված միջոցառումներին հոգևորականների ներգրավման և մասնակցության հարցում տնօրինությունների կողմից դրսևորվող զգուշավոր և մերժողական կեցվածքը:

«Կենսաբանություն» առարկայի պետական առարկայական չափորոշչում Էվոլյուցիոն տեսության և առարկայական չափորոշիչների նախագծերում սեռական դաստիարակությանը վերաբերվող թեմաների մասին զեկույց ներկայացրեց Դիվանատան եկեղեցական-ժողովական գրասենյակի պատասխանատու Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը` մասնավորաբար անդրադառնալով այդ կապակցությամբ կյանքի և ընտանիքի սրբության հասկացություններին: Համացանցային գրագիտության և հոգևոր քարոզչության նպատակով սոցիալական ցանցերի արդյունավետ գործածության հնարավորությունների մասին զեկույցով հանդես եկավ Համացանցային ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Համբարձում քահանա Դանիելյանը:

Նկատի ունենալով տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցցանցերի հսկայական ազդեցությունը հասարակության կյանքում` ներկայացված նյութի շուրջ քննարկումներում կարևորվեց հոգևոր հովիվների կողմից այդ միջոցների ծառայեցումը հոգևոր արժեքների սերմանման և թեմական ու հովվական աշխատանքի լուսաբանման գործին:

Սոցցանցերում գռեհկաբանության, գործածվող լեզվի և տիրող անհանդուրժողողական մթնոլորտի վերացման հարցում կարևորվեց նաև հոգևոր սպասավորների ակտիվությունը և հետևողական աշխատանքը:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանգամանորեն անդրադարձավ քահանա հայրերի բարձրաձայնած հարցերին, որոնք վերաբերում էին հովվական ծառայությանը, Եկեղեցու կրթադաստիարակչական և սոցիալական առաքելությանը, համավարակի շրջանում առկա դժվարությունների հաղթահարմանը, ազգային և հայրենական կյանքը հուզող զանազան խնդիրների առնչությամբ Եկեղեցու որդեգրած դիրքորոշումներին:

Վերջում Հայոց Հովվապետն իր հայրական օրհնությունը փոխանցեց քահանա հայրերին` հորդորելով ակտիվ, նախանձախնդիր և համարձակ լինել հովվական ծառայության մեջ՝ նպաստելով Եկեղեցու առաքելության առավել արդյունավորմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցու առաքելությունը բոլոր ժամանակներում եղել է սպասավորությունը հայ ժողովրդին` հանուն նրա հոգևոր զորացման, ազգային ինքնության պահպանման, ազգային նվիրական իղձերի իրականացման և հայրենիքի անկախ ու խաղաղ կյանքի կերտման:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվելԳյումրիում այսօր տրվել է ամառային զորակոչի մեկնարկըՆոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվիՀայ ընտրողները վերահաստատեցին Եվրոպայի հետ կապը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարարԻրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների մասին տեղեկություններըԶախարյանի ներկայացուցիչը հերքել է «Կրասնոդար» տեղափոխության մասին լուրերըԿրեմլում հերքել են՝ Լուկաշենկոն Պուտինին Զելենսկու որևէ ուղերձ չի փոխանցելԱՄՆ-ում գնահատել են Ռուսաստանի միջուկային եռյակի օդային բաղադրիչըԷստոնիան պատրաստակամություն է հայտնել հանդուրժել իր տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կործանումըԱՄՆ-Իրան բանակցությունները՝ հունիսի 30-ին. Իսրայելը ճանաչել է Հայոց ցեղասպանությունըՔՊ-ում նոր ներքին պայքար․ հինգ թեկնածու՝ մեկ պաշտոնի համար, վարչությունն այսօր փոխնախագահ կընտրիՔաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելCNN. Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է 124 նավԹբիլիսիում հայկական մշակույթի օրեր կանցկացվեն․ Անդրեասյանը Վրաստան կգործուղվիՄԱԿ. Վենեսուելայում մոտ 1.8 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունիBloomberg. Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80%-ովՔՊ-ում՝ նոր ներքին պայքար․ հինգ թեկնածու՝ մեկ պաշտոնի համարԻսպանիայի վիզային կենտրոնը երկարացրել է դիմումների մշակման ժամկետըԹուրքիա. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կարող է որոշվել Ռուսաստանի հետ պատերազմի հարցըՀայաստանի անտառային և լեռնային հատվածներում տեղադրվել են արջերի մասին զգուշացնող ցուցանակներԿայծակը հարվածել է Փարիզում գտնվող Էյֆելյան աշտարակի սրաձողինՍթրեսը կարող է վնասել ատամները․ բժիշկը զգուշացնում է բրուքսիզմի վտանգի մասինՀենրիխ Մխիթարյանի և Օրրանի սաների երկար սպասված հանդիպումը Օտարերկրյա պետությունները միջամտել են ընտրական գործընթացին անվանական աջակցությամբ․ Արամ ՕրբելյանՆեթանյահուն ասել է, որ ԱՄՆ ուշադրությունը կհրավիրի Էրդողանի հռետորաբանությանըԴոկտոր Մյասնիկովը քննադատել է բժիշկների «անտրամաբանական պահանջները» արևապաշտպան կրեմի վերաբերյալԶելենսկին հայտարարել է՝ Ուկրաինային ոչ ոք չի կարող թելադրել, թե ում հիշատակը հարգելՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովՍեդա Սաֆարյանը կրկնեց ՔՊ խոսույթը. Տաթև ՍողոյանՉեչնիայում անօդաչու թռչող սարքերի վտանգ է հայտարարվելՀայաստանը ճկունության և ոգեշնչման ևս մեկ աղբյուր է․ Գերմանիայի ԱԳ նախարարՌուսաստանի Կենտրոնական բանկը գնահատել է վառելիքի շուկայում ստեղծված իրավիճակըԿասեցվել է «Արարատյան» կաթնամթերքի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՆոր բացահայտումներ՝ ԱմբերդումՎենեսուելայում երկրաշարժից հետո շարունակվում են ողջ մնացածների որոնումներըՔրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի» հոր սպանության գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումՀայտնաբերել են 120 շիշ կեղծ օղիով ավտոմեքենա․ ձերբակալված կա 99 տոկոսում, որտեղ առկա են   ընտրախախտումներ,  հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ ՕրբելյանԻրանի նախագահը հաստատում է վեց միլիարդ դոլարի արգելափակման վերացումըԹուրքիան ու Ադրբեջանը ինքնիշխանին ու անկախին արգելել են խոսել Հայոց Ցեղասպանության մասին․ պատգամավորԿոմիտասի պողոտայում տեղի ունեցած սպանության գործի նախաքննությունն ավարտվել էԻրանն ու Օմանը անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով կոմիտեի առաջին նիստը722 դեպք, 9 զոհ և 5 փրկված քաղաքացի․ ՆԳՆ-ն ամփոփում է շաբաթըՎենեսուելացիները անհետ կորած հարազատների մասին հայտարարություններ են փակցնում շենքերի և ցանկապատերի վրաԿապուտանում հրդեհը մարվել է կեսգիշերից հետո․ տուժածներ չկանՈ՞վ է պատասխանատու եղել զինծառայողների քվեարկության համար. ՎարդևանյանCNN. Մադուրոն դիմում է վենեսուելացիներին՝ Աստվածաշնչից մեջբերում անելովՍահմանադրական դատարանի նկատմամբ էլ կարող են լինել ճնշումներ. ՎարդեւանյանՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումին ԱՄՆ-ը և Իրանը պլանավորում են բանակցություններ անցկացնել Դոհայում
Ամենադիտված