Նոր բացահայտումներ՝ Ամբերդում Քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի» հոր սպանության գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայտնաբերել են 120 շիշ կեղծ օղիով ավտոմեքենա․ ձերբակալված կա 99 տոկոսում, որտեղ առկա են   ընտրախախտումներ,  հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Թուրքիան ու Ադրբեջանը ինքնիշխանին ու անկախին արգելել են խոսել Հայոց Ցեղասպանության մասին․ պատգամավոր Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած սպանության գործի նախաքննությունն ավարտվել է 722 դեպք, 9 զոհ և 5 փրկված քաղաքացի․ ՆԳՆ-ն ամփոփում է շաբաթը Կապուտանում հրդեհը մարվել է կեսգիշերից հետո․ տուժածներ չկան Ո՞վ է պատասխանատու եղել զինծառայողների քվեարկության համար. Վարդևանյան Սահմանադրական դատարանի նկատմամբ էլ կարող են լինել ճնշումներ. Վարդեւանյան ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումին ԱՄՆ-ը և Իրանը պլանավորում են բանակցություններ անցկացնել Դոհայում 

Այսպիսի վիճակ նորանկախ Հայաստանի տնտեսական պատմության ընթացքում երբեւէ չի եղել․ Միքայել Մելքումյան

Արդեն իսկ ժամանակն է, որպեսզի Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հանդես գա ստեղծված իրավիճակի համակողմանի վերլուծությամբ, գնահատականներով եւ հատուկ եզրահանգումներով, նաեւ՝ առաջիկայի կանխատեսումներով: Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հաշվի առնելով նաեւ այն, որ մեր հանրապետությունը համավարակի ցուցանիշներով տարածաշրջանում, ցավոք, առաջատարն է, իսկ Վրաստանի համեմատությամբ տասնյակ անգամներով են ավելի վարակակիրները եւ մահերը, մեր հանրությունը պետք է իմանա, թե որն է այս ամենի գինը, որոնք են հիմնական պատճառները եւ՛ առողջապահական անվտանգության, եւ՛ տնտեսական ու սոցիալական առաջացած խնդիրների մասով:

Պետական կառավարման բոլոր ոլորտներում անհրաժեշտ են արմատական եւ որակական փոփոխություններ: Խոսքը միայն կադրերի մասին չէ, խոսքը նաեւ իրավունքների եւ պարտականությունների կատարման, թերի կատարման, կամ չկատարման պատասխանատվության ինստիտուտի մասին է:

Քանի որ 2020թ. ութ ամիսներն արդեն անցել են, արդեն իսկ պարզ է դառնում, որ տնտեսական անկումը շատ ավելին է, քան նույնիսկ 2020թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ճշգրտված ցուցանիշն է: Մենք դրա մասին քննարկումների ժամանակ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստում զգուշացնում էինք:

Իսկ եթե նույնիսկ մի կողմ թողնենք համավարակի ամիսների՝ մարտի 15-ից մինչեւ այժմ ազդեցությունը եւ քննարկենք 2019թ. եւ 2020թ. առաջին եռամսյակներին ներդրումային համայնապատկերը, ապա պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունից ներդրումների արտահոսքը հսկայական էր: Այսպես, 2019թ. գրեթե կրկնակի անգամ 2018թ.-ի համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումները կրճատվել էին, ճիշտ է, մնալով դրական նիշի վրա: Իսկ ահա 2020թ. առաջին եռամսյակում, երբ դեռ համավարակը չկար, կամ միայն մարտի երկրորդ կեսին էր ներկա, արդեն ունենք ինչպես ուղղակի ներդրումների, այնպես էլ՝ ընդհանուր ներդրումների խիստ կրճատում, այն էլ մինուսով՝ բացասական մակարդակի վրա:

Այսպիսի վիճակը նորանկախ Հայաստանի տնտեսական պատմության ընթացքում երբեւէ չի եղել:

Այսպես, 2020 թ. առաջին եռամսյակում ընդհանուր ներդրումները նվազել են -73.6 մլրդ դրամով (+56 մլրդ նվազելով -12 մլրդ), իսկ ուղղակի ներդրումները՝ -20.2 մլրդ դրամով: Ցավոք, 2020 թ. առաջին կիսամյակի համանման տվյալները կհրապարակվեն միայն, չգիտես ինչու, ս.թ. հոկտեմբերի 5-ին, այսինքն՝ առաջին կիսամյակի ավարտից 95 օր հետո: Սա անհասկանալի է: Անցյալ տարի հրապարակվում էին 65 օր հետո:

Անհասկանալի է, արդյո՞ք Հայաստանի Հանրապետության կառավարությունը չպետք է ժամանակին իմանա, թե որքան են կազմել ներդրումները, որպեսզի համապատասխան միջոցառումներ իրականացնի:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է հանդես գա համակողմանի ծրագրային ուղերձով՝ ո՞վ ինչ չի արել եւ ինչու՞:

Արդյո՞ք աջակցության ծրագրերը ծառայեցին իրենց նպատակին, թե ոչ:

Արդյո՞ք կարելի էր խուսափել այս ճգնաժամային իրավիճակից:

Պատճառները հայեցակարգայի"ն են, թե՞ կադրային:

Թե՞ եւ՛ այն, եւ՛ այն:

Սպասենք, տեսնենք»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոր բացահայտումներ՝ ԱմբերդումՎենեսուելայում երկրաշարժից հետո շարունակվում են ողջ մնացածների որոնումներըՔրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի» հոր սպանության գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումՀայտնաբերել են 120 շիշ կեղծ օղիով ավտոմեքենա․ ձերբակալված կա 99 տոկոսում, որտեղ առկա են   ընտրախախտումներ,  հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ ՕրբելյանԻրանի նախագահը հաստատում է վեց միլիարդ դոլարի արգելափակման վերացումըԹուրքիան ու Ադրբեջանը ինքնիշխանին ու անկախին արգելել են խոսել Հայոց Ցեղասպանության մասին․ պատգամավորԿոմիտասի պողոտայում տեղի ունեցած սպանության գործի նախաքննությունն ավարտվել էԻրանն ու Օմանը անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով կոմիտեի առաջին նիստը722 դեպք, 9 զոհ և 5 փրկված քաղաքացի․ ՆԳՆ-ն ամփոփում է շաբաթըՎենեսուելացիները անհետ կորած հարազատների մասին հայտարարություններ են փակցնում շենքերի և ցանկապատերի վրաԿապուտանում հրդեհը մարվել է կեսգիշերից հետո․ տուժածներ չկանՈ՞վ է պատասխանատու եղել զինծառայողների քվեարկության համար. ՎարդևանյանCNN. Մադուրոն դիմում է վենեսուելացիներին՝ Աստվածաշնչից մեջբերում անելովՍահմանադրական դատարանի նկատմամբ էլ կարող են լինել ճնշումներ. ՎարդեւանյանՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումին ԱՄՆ-ը և Իրանը պլանավորում են բանակցություններ անցկացնել Դոհայում Հայաստանը միջազգային ներդրողներին ներկայացրել է տնտեսական զարգացման հեռանկարներըՈՒՂԻՂ․ ՍԴ-ն սկսում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունըԹուրքիան դատապարտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Պուտին․ Ուկրաինան առաջարկել է սահմանափակել ռազմական գործողությունները չորս շրջաններով Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայոց ցեղասպանության ճանաչումը չի ազատում Իսրայելին արցախահայության դեմ հանցագործություններին առնչություն ունենալու պատասխանատվությունից. ՀՅԴ Հայ Դատ Մարդիկ բողոքում են ավտոբուսի գծից, բայց փողոցները լայնացնելու հնարավորություն չկա․ ԱվինյանԹրամփը կոմունիզմը անվանել է գլխավոր սպառնալիք համաշխարհային պատերազմներից և սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո Ադրբեջանը կոչ է արել Իսրայելին վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումըԻնչպիսին է լինելու Քաջարանի թունելըԵթե Կիևյան կամրջի աշխատանքների վերջում խնդիր առաջանա՝ փողը չենք տալու. ԱվինյանՋրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը Երևի կգա ժամանակը, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղասպանության թեման. ԱբրահամյանԱրարատի մարզում «Nissan Rogue»-ի սրահում հայտնաբերվել է 4-րդ ուղևորի կիսամոխրացած մարմինըԱննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. ՉալաբյանՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 29-ի դրությամբՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունԻրանը ցանկանում է Պարսից ծոցում ստեղծել հավաքական անվտանգության համակարգԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենAxios. ԱՄՆ-ը և Իրանը համաձայնության են եկել փոխադարձ հրադադարի շուրջ Նարեկ Մկրտչյանն ու Քաննինգհեմը անդրադարձել են հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավորություններինՊուտինը հայտնել է Ուկրաինայի հետ պատերազմում ռուսական բանակի գլխավոր խնդիրըԱրարատի մարզում հրշեջ փրկարարները «Nissan Rogue»-ի սրահում հայտնաբերել են 3 կիսամոխրացած մարմիններՓրկարարները վիրավոր արագիլին տեղափոխվել են կենդանաբանական այգի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԺամանակավորապես արգելք է սահմանվել բենզինի և կերոսինի արտահանման վրա. Պուտին Ուկրաինայում մահացած են գտել Ուկրաինայի ԶՈւ 154-րդ մեխանիզացված բրիգադի հրամանատար Վլադիմիր Կոնոննիկովին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հունիսի 29-ին և 30-ին Տասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի՝ հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին Ինչ վտանգ է պարունակում լողափում ձմերուկ և սեխ ուտելը Թամարա Գևորգյանի խորհրդավոր գրառումը հետաքրքրել է հետևորդներին Եվրոպայում հազարից ավելի մարդ է մահացել շոգի պատճառով․ ԱՀԿ Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան
Ամենադիտված