Ողբերգական դեպք․ 36-ամյա տղան որսի ժամանակ անզգուշաբար մահացու վիրավորել է 65-ամյա հորը
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 7-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմանում Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գավառի վարչական շրջանում գտնվող սարերից մեկում կրակոց է հնչել և կա զոհ։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Խաչիկ Ս․-ն էր. նա անզգուշաբար հրազենային վնասվածք է ստացել իր 36-ամյա որդու՝ Ալեքսան Ս․-ի կողմից որսի ժամանակ անզգուշաբար կատարված կրակոցի հետևանքով։
Դեպքի փաստով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հրացանը, ինչպես նաև ավտոմեքենան, որով փորձել են վիրավորին տեղափոխել հիվանդանոց։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)