Ո՞վ է պատասխանատու եղել զինծառայողների քվեարկության համար. Վարդևանյան Սահմանադրական դատարանի նկատմամբ էլ կարող են լինել ճնշումներ. Վարդեւանյան ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումին Հայաստանը միջազգային ներդրողներին ներկայացրել է տնտեսական զարգացման հեռանկարները ՈՒՂԻՂ․ ՍԴ-ն սկսում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը Պուտին․ Ուկրաինան առաջարկել է սահմանափակել ռազմական գործողությունները չորս շրջաններով Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հայոց ցեղասպանության ճանաչումը չի ազատում Իսրայելին արցախահայության դեմ հանցագործություններին առնչություն ունենալու պատասխանատվությունից. ՀՅԴ Հայ Դատ Մարդիկ բողոքում են ավտոբուսի գծից, բայց փողոցները լայնացնելու հնարավորություն չկա․ Ավինյան Ադրբեջանը կոչ է արել Իսրայելին վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը Ինչպիսին է լինելու Քաջարանի թունելը Եթե Կիևյան կամրջի աշխատանքների վերջում խնդիր առաջանա՝ փողը չենք տալու. Ավինյան 

ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարը կալանավորվել է

Քաղաքական

«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների կատարման դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված նախաքննությամբ 2019թ. մարտի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք առերևույթ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱՆ նախկին փոխնախարար Վ. Պ.-ին։
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի  2019թ. մարտի 9-ի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավը՝ 5.000.000 ՀՀ դրամի չափով: 
Քրեական գործով հետագա նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2020թ. օգոստոսի 11-ին Վ. Պ.-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել 2015-2016թթ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագով/ և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքներ առերևույթ կատարելու համար։  Այս մասին հայտնում են դատախազությունից:

Մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ Վ.Պ.-ն, հանդիսանալով ՀՀ-ում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բժշկական օգնության կազմակերպման, ՀՀ տարածքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և տուբերկուլոզի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի բնագավառում աշխատանքները համակարգող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, կազմակերպել և ղեկավարել է Գլոբալ հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից, ՀԿ-ի ներգրավմամբ և 2 ՍՊԸ-ների փաստացի ղեկավարների օժանդակությամբ, նշված կազմակերպություններին փոխանցված գումարներից շարունակաբար առանձնապես խոշոր չափի դրամական միջոցների՝ 78.341.320 ՀՀ դրամի յուրացումը, որից ավելի քան 2/3-րդը, որպես հափշտակության կազմակերպիչ, տրամադրվել է Վ. Պ.-ին, իսկ մնացած մասը՝ 20.591.320 ՀՀ դրամը, տնօրինվել է կենտրոնի տնօրենի կողմից անձնական նպատակներով:


Բացի այդ, Վ.Պ.-ն կազմակերպել և ղեկավարել է «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ի տնօրենի կողմից «Տուբերկուլոզով հիվանդների սոցիալական աջակցության» ծրագրից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափով՝ ընդհանուր 8.371.880 ՀՀ դրամ գումարի հափշտակության կատարումը՝ երկու աշխատակիցներ ձևական գրանցելու և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձը իրենց վերցնելու միջոցով:   

Բացի այդ, ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարը, ծառայության գծով թողտվության և հովանավորչության համար, գույքային առավելության տեսքով որպես առանձնապես խոշոր չափով կաշառք, Կենտրոնի տնօրենից պահանջել է ձեռք բերել և անձնական օգտագործման համար իրեն տրամադրել իբրև Կենտրոնի կարիքների համար 17.600.000 ՀՀ դրամ արժեքով գնված ավտոմեքենան, որից հետո պահանջել է նաև Կենտրոնի միջոցների հաշվին կատարել մեքենայի ընթացիկ ծախսերը և յուրաքանչյուր ամիս որպես կաշառք ստացել է 100 լիտր բենզինային վառելիքի կտրոններ:


2020թ. օգոստոսի 11-ին միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի օգոստոսի 16-ի որոշմամբ մերժվել էր։
Այս որոշման դեմ վերքննիչ բողոք է բերվել մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից: 
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020թ. սեպտեմբերի 7-ի որոշմամբ դատախազության բողոքը բավարարվել է, Վ․Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նշված քրեական գործով նախաքննության տարբեր փուլերում մեղադրանք է առաջադրվել 12 անձի, այդ թվում նաև «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հ.-ին, ում նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորմանն այլընտրանքային գրավ:   

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ո՞վ է պատասխանատու եղել զինծառայողների քվեարկության համար. ՎարդևանյանCNN. Մադուրոն դիմում է վենեսուելացիներին՝ Աստվածաշնչից մեջբերում անելովՍահմանադրական դատարանի նկատմամբ էլ կարող են լինել ճնշումներ. ՎարդեւանյանՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումին ԱՄՆ-ը և Իրանը պլանավորում են բանակցություններ անցկացնել Դոհայում Հայաստանը միջազգային ներդրողներին ներկայացրել է տնտեսական զարգացման հեռանկարներըՈՒՂԻՂ․ ՍԴ-ն սկսում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունըԹուրքիան դատապարտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Պուտին․ Ուկրաինան առաջարկել է սահմանափակել ռազմական գործողությունները չորս շրջաններով Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայոց ցեղասպանության ճանաչումը չի ազատում Իսրայելին արցախահայության դեմ հանցագործություններին առնչություն ունենալու պատասխանատվությունից. ՀՅԴ Հայ Դատ Մարդիկ բողոքում են ավտոբուսի գծից, բայց փողոցները լայնացնելու հնարավորություն չկա․ ԱվինյանԹրամփը կոմունիզմը անվանել է գլխավոր սպառնալիք համաշխարհային պատերազմներից և սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո Ադրբեջանը կոչ է արել Իսրայելին վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումըԻնչպիսին է լինելու Քաջարանի թունելըԵթե Կիևյան կամրջի աշխատանքների վերջում խնդիր առաջանա՝ փողը չենք տալու. ԱվինյանՋրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը Երևի կգա ժամանակը, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղասպանության թեման. ԱբրահամյանԱրարատի մարզում «Nissan Rogue»-ի սրահում հայտնաբերվել է 4-րդ ուղևորի կիսամոխրացած մարմինըԱննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. ՉալաբյանՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 29-ի դրությամբՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունԻրանը ցանկանում է Պարսից ծոցում ստեղծել հավաքական անվտանգության համակարգԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենAxios. ԱՄՆ-ը և Իրանը համաձայնության են եկել փոխադարձ հրադադարի շուրջ Նարեկ Մկրտչյանն ու Քաննինգհեմը անդրադարձել են հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավորություններինՊուտինը հայտնել է Ուկրաինայի հետ պատերազմում ռուսական բանակի գլխավոր խնդիրըԱրարատի մարզում հրշեջ փրկարարները «Nissan Rogue»-ի սրահում հայտնաբերել են 3 կիսամոխրացած մարմիններՓրկարարները վիրավոր արագիլին տեղափոխվել են կենդանաբանական այգի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԺամանակավորապես արգելք է սահմանվել բենզինի և կերոսինի արտահանման վրա. Պուտին Ուկրաինայում մահացած են գտել Ուկրաինայի ԶՈւ 154-րդ մեխանիզացված բրիգադի հրամանատար Վլադիմիր Կոնոննիկովին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հունիսի 29-ին և 30-ին Տասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի՝ հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին Ինչ վտանգ է պարունակում լողափում ձմերուկ և սեխ ուտելը Թամարա Գևորգյանի խորհրդավոր գրառումը հետաքրքրել է հետևորդներին Եվրոպայում հազարից ավելի մարդ է մահացել շոգի պատճառով․ ԱՀԿ Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար. Ժամանակավոր կարգավիճակ ունեցող միգրանտները պետք է օրինականացվեն կամ վերադառնան հայրենիք Իրաքում պատրաստ են ընդունել Իրանի և Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչների միջև հանդիպումները Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով Վարորդը «Opel Zafira»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ նա մահшցել է Հինգ ըմպելիքներ, որոնք նպաստում են երկարակեցությանը Սթարմերը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. The Observer Ինչու ԱԱ պատմության լավագույն ռմբարկուն չխաղաց մեկնարկային րոպեներից ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակը կգլխավորեն Լավրովն ու Սոբյանինը Opta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը Saudi Aramco ընկերության ուղղաթիռը կործանվել է Ռաս Թանուրայի շրջանում․ զոհվել է 14 մարդ Բժիշկը բացահայտել է, թե ինչու է սուրճը գիրացնում Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները․ Մոջթաբա Խամենեի
Ամենադիտված