Հայտնի է` որքան արժե ամենաէժան բնակարանը Սոչիում
ԱյլՍոչիում 2020 թվականի աշնանը ամենաէժան բնակարանը վաճառքի է հանվել 750 հազար ռուբլով: Բնակարանի ընդհանուր մակերեսը 13 քառակուսի մետր է: Այն վերանորոգման կարիք ունի և գտնվում է ծովից 600 մետր հեռավորության վրա: Այս մասին գրում է Ленты.ру -ն` հղում անելով Turk.Estate-ին:
Նշվում է, որ քաղաքում վաճառքի է հանվել ընդհանուր մոտ 11,2 հազար բնակարան` մինչև 5 միլիոն ռուբլի արժողությամբ: 2020 թվականի 7 ամիսների ընթացքում, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշների հետ, քաղաքում անշարժ գույքի գինն աճել է 20 տոկոսով: