«Իրավունք». Մարությանը «առողջական խնդիրների» պատճառաբանությամբ շուտով հրաժարականի դիմում է ներկայացնելու
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է. «Շրջանառվող լուրերի համաձայն` Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը երեկ կայացած ավագանու նիստին ներկա չէր «առողջական խնդիրների» պատճառաբանությամբ, շուտով նույն «հիմնավորմամբ» հրաժարականի դիմում է ներկայացնելու:
Աղբյուրի համաձայն` քաղաքապետն իրոք առողջական խնդիրներ ունի, բայց հրաժարականի դիմումը կապված է այն բանի հետ, որ նա այլեւս չի դիմանում ոչ յուրայինների, ոչ էլ գործնականում ողջ հասարակության ամենօրյա ռեժիմով քննադատությանը, կամ, խիստ մեղմ ասած, քննադատությանը»: