«Իրավունք». Սպասվում է 2 նախարարի հրաժարական
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն` շուտով սպասվում է առնվազն երկու` առողջապահության եւ ԿԳՄՍ նախարարների հրաժարականները: Ըստ աղբյուրի` վերջիններիցս դժգոհ են իշխող խմբակցության պատգամավորները:
Ըստ լուրերի` այդ հարցի լուծումը կուսակիցներին խոստացել է անձամբ առաջին դեմքը, որին եւս ձեռնտու է այդ գերսկանդալային նախարարներից հրաժարվել` նրանց վրա բարդելով մի շարք սկանդալներ, ամենակարեւորը կորոնավիրուսային ձախողման ողջ պատասխանատվությունը»: