Երևանում գազատար խողովակի վրա մետաղական խաչ են տեղադրել (լուսանկար)
ԱյլՖեյսբուքյան օգտատեր Ռաֆայել Մնացականյանը հրապարակել է մի լուսանկար, որում գազատար խողովակի վրա զոդված է մետաղական խաչ: Լուսանկարում պատկերվածը Երևանի Սարի թաղի 15-րդ փողոցն է:
«Ու ամենակարևորը... Խաչի գլխամասի ոսկեզօծ ցիցը, տարածքի ամենաբարձր մետաղական ցիցն է, այսինքն կայծակի հարվածը ուղիղ նշանակետին է լինելու։ Իրենց կարճ խելքով գազի խողովակը շանթարգելի են վերածել։ Խաչակնքվող սատանաները»,- գրում է օգտատերը։