Կոմանը չի մասնակցում «Բավարիայի» մարզմանը
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Քինգսլի Կոմանը չի մասնակցում թիմի մարզմանը կորոնավիրուսով վարակված իր շրջապատի անձի հետ շփումից հետո, հայտնում է Մյունխենի ֆուտբոլային ակումբի կայքը:
Ներկայումս Կոմանը տանը մեկուսացված է: Նշվում է, որ Կոմանի COVID-19 թեստի վերլուծությունը բացասական է: Նա նախապատրաստվելու է առաջիկա խաղերին տանը՝ կիրառելով հեռավար մարզում:
Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի նոր մրցաշրջանի առաջին հանդիպումը կանցկացնի «Շալկեի» հետ սեպտեմբերի 18-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան