Մոտավորապես 20 հողամասի վերաբերյալ կա բանավեճ․ Նիկոլ Փաշինյան
Հասարակություն
Մենք տեղաբաշխված ենք այնպես, որ Սյունիքի նկատմամբ ոտնձգություն լինելու դեպքում ոչ միայն Հայաստանի Զինված ուժերը կմիջամտի, կմիջամտի նաև Ռուսաստանը։ Սա չի նշանակում, որ չի կարող լինել բանավեճ 1 կամ 2, կամ 12 տան վերաբերյալ։ Այսօր մոտավորապես 20 հողամասի վերաբերյալ կա բանավեճ: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ճանապարհների հետ կապված նույնպես բանավեճ կա:
«Բանավեճը ո՞նց ենք լուծում, տարբեր տարբերակներ կան։ Բայց այն, որ Հայաստանի տարածքը եղել և շարունակում է մնալ անձեռնմխելի, դրա մասին երկու կարծիք լինել չի կարող»,- նշել է նա։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)