Աննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոն Մի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ Աբովյան Ավտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել է Ոսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթում Գրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամը NVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուին Ակադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ 14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողին Կիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր Սահմանադրությանը Մինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծել Լոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան 

Եղբայրս չեկավ տուն. եղբոր երգը՝ նվիրված անմահացած Դավիթ Հովհաննիսյանին

Հասարակություն

Անվանդ հավատարիմ մնացիր, Դավթի պես քաջ-քաջ կռվեցիր... 18-ամյա Դավիթ Համլետի Հովհաննիսյանը բանակ էր զորակոչվել ամռանը, ծառայում էր Հադրութում: Պատերազմի օրերին եղել է մարտի թեժ կետերից մեկում, որտեղև իրենց գումարտակն ընկել է շրջափակման մեջ. «Դավիթի հարազատ եղբայրը՝ Արտյոմ Հովհաննիսյանը, նույնպես ժամկետային զինծառայող է ու պատերազմին միասին Հադրութում էին: Արտյոմը և զինակից ընկերները 10 հոգուց կազմված ջոկատով գնացել և փրկել են Դավիթին ու ընկերներին»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմում է Դավիթի հորեղբոր աղջիկը՝ Մերի Միքայելյանը:

Այդ դեպքի հաջորդ օրն ընդամենը երեք ամսվա երեսուն զինծառայողի տեղափոխել են Շուշի, ու հենց այնտեղ էլ զոհվել են Դավիթն ու զինակից ընկերները:

Մերին պատմում է, որ Շուշիում՝ մինչև զոհվելը, Դավիթը փրկել է իր զինակից ընկերներից մի քանիսին. «Իր զրահաբաճկոնը այնքան ծանր է եղել, որ խանգարել է իրեն՝ ընկերջը գրկելու և կրակի միջից դուրս բերելու համար, զրահաբաճկոնը գցել է մի կողմ, ու փրկել վիրավոր ընկերոջը»:

Կենսուրախ Դավիթը չէր սիրում մարդկանց տխուր տեսնել, հենց տեսնում էր մեկը տրամադրություն չունի, փորձում էր բարձրացնել: Համառ էր ու ինքնասածի, անչափ հետաքրքրասեր ու նպատակասլաց: Նպատակների ու երազանքների մասին խոսել չէր սիրում, բայց մի բան հաստատ էր՝ երազում էր երգել մեծ բեմերում:

Դավիթի փոքր եղբայրը երեք տարեկան է, ու քանի որ մինչ նրա ծնվելը Դավիթն էր փոքրը, ծնողները ամենաշատն իր հետ են կապված եղել, ամեն ինչ իր ցանկացածով արել: Իսկ մինչև բանակ զորակոչվելը` ինքն է պահել փոքր եղբորը:

Դավիթի մեծ եղբայրը՝ Արտյոմը, հիմա ծառայության մեջ է: Մոտավորապես 5 ամիս առաջ Դավիթն ու Արտյոմը միասին՝ ծառայության ընթացքում, երգ են գրել՝ նվիրված ծնողներին. «Արտյոմը որոշել էր, որ պետք է վերադառնան ու ձայնագրեն երգը, Դավիթն էլ, քանի որ դհոլ էր նվագում, պետք է գործիքավորումն աներ: Քանի որ Դավիթը հետ չեկավ, Արտյոմը որոշեց հենց Դավիթի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 21-ին, երգը ձայնագրի ու նվիրի եղբորը, սակայն երգի վերջին տունը փոփոխվել է: Երգը վերնագրված է՝ «Եղբայրս չեկավ տուն»»,- ասում է Մերին:

Արտյոմը հիմա էլ ծառայության մեջ է, զորացրվելու է հունվարին, երազում է հովանավորներ գտնել, որոնք կօգնեն անկատար չթողնել եղբոր երազանքը. Դավիթը նրան խնդրել էր, որ ծառայությունից հետո շարունակի երգել ու իրենց միասին ունեցած երազանքները իրականություն դարձնել:

Դավիթի ընկերներից Լանա Համբարձումյանը ծննդյան օրը՝ դեկտեմբերի 21-ին, բանաստեղծություն է նվիրել հավերժացած ընկերոջը. նա կդառնար 19 տարեկան.

Սիրտդ  պարզ, կյանքդ  մաքուր, 
Հայացքդ  վսեմ, արարքդ արի, 
Դու հայրենիքի զինվոր  քաջարի, 
Արյամբ պահեցիր հողը հայրենի: 
Անմնացորդ նվիրումովդ դասվեցիր
Անթառամ ծաղիկների բազում շարքերին:
Մեզնից գնալով՝ թողեցիր լոկ ցավ ու վիշտ, 
Քեզնից հուշ մնաց շիրիմդ սրբագին, 
Իմ ընկեր թանկագին, 
Սխրանքդ հավերժ դաջված է մեր սրտում:

Ընկար ծանր ու վճռական մարտում,

Երկինք բարձրացար հաղթանակը գրկումդ:
Անվանդ հավատարիմ մնացիր, 
Դավթի պես քաջ-քաջ կռվեցիր,
Գնացիր... 
Հեռացար... 
Անմահացար... 
Կյանքերի համար կյանքդ զոհեցիր, 
Ապրողների սրտում անմար մնացիր:
Իմ հերոս Դավիթ, գիտցի՛ր, 
Անունդ բարձր կպահեմ, 
Հիշատակդ՝ միշտ վառ, 
Քեզ կփնտրեմ ամեն մի մանկան սրտում,
Քո  արծիվ հոգին կգտնեմ Արցախի լեռներում, 
Քեզ շարունակողը` այդ ես եմ ընկերս... 

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեինԷջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր ԱթոռՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համարՊայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 99-ը՝ վիրավորվել Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածըՈւկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբԱկոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համարՋո Բայդենի հուշագրությունը գլխավորել է The New York Times-ի բեսթսելերների ցանկը
Ամենադիտված