Աննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոն Մի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ Աբովյան Ավտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել է Ոսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթում Գրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամը NVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուին Ակադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ 14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողին Կիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր Սահմանադրությանը Մինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծել Լոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան 

Նախատեսվում է ավարտել 2020թ․-ին սկսված 28 փողոցների լուսավորություն ծրագիրը. Երևանի փոխքաղաքապետ

Հասարակություն

Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի հայրենակիցներ․

Մենք ապրում ենք մեր պատմության և պետականության համար դժվարին և շատ պատասխանատու ժամանակահատվածում և այս արհավիրքից դուրս գալու, մեր տարածաշրջանում սպասվող մարտահրավերներին դիմակայելու համար ունենք մեկ ճանապարհ և այդ ճանապարհը օրնիբուն, քրտնաջան և համառ աշխատանքն է՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման և հայ ժողովրդի անվտանգության ապահովման։ Պետք է գիտակցենք, որ հակառակ դեպքում մենք մեր սերունդներին կժառանգենք վտանգներով լի, ապագայի նկատմամբ հավատի բացակայությամբ և իր մայրամուտին մոտ պետություն։ Պետք է հասկանանք մի պարզ բան, որ աշխարհը չի պտտվում Հայաստանի շուրջ և մենք պետք է հարաբերվենք արտաքին աշխարհի հետ, որի արդյունքը պետք է լինի ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ձեռքբերումը։ Իսկ այս ամենին հասնելու համար առաջին հերթին հարկավոր է մրցունակ և շարունակական կրթություն, որտեղ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՂԹԻ ՁԵՎԻՆ։

Ստորև կներկայացնեմ 2020 թվականին իրականացված և 2021 թվականին պլանավորվող աշխատանքները։ Գուցե որոշ դեպքերում ներկայացված կլինեն աշխատանքներ, որոնք առաջին հայացքից կթվան ազդեցություն չունեցող Երևանի քաղաքային միջավայրում առկա խնդիրների ամբողջական լուծման համար, այնուամենայնիվ հավաստիացնում եմ, որ դրանք հնարավորություն են տալու իրականացնել արդյունավետ կառավարում և հասնել դրված նպատակների իրագործմանը։

2020թ․ լուսավորություն․

1. ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում ձեռք է բերվել և փոխարինվել 3092 հատ էներգախնայող (LED) և եվրոպական ստանդարտներին համապատասխան լուսատուներ։ Լուսատուների փոխարինումը իրականացվել է Նուբարաշեն և Դավթաշեն վարչական շրջաններում ամբողջությամբ, Լենինգրադյան, Հասրաթյան, Շիրազի, Ֆուչիկի, Հակոբ Հակոբյան, Կիևյան, Հալաբյան, Գայի, Արմենակյան, Գ․Հովսեփյան,Կողբացի, Զաքյան, Ռուբինյանց փողոցներում։

2. ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում առավել վտանգավոր 98 հետիոտնային անցումները լուսավորվել են համապատասխան լուսատուներով։

3. Վերոնշյալ ծրագրերից բացի իրականացվել է նաև 4003 էներգախնայող լուսատուներով փոխարինում տարբեր վարչական շրջաններում և մի շարք բակերում։

4. ՎԶԵԲ-ի (EBRD) և Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միավայրի գործընկերության (E5P) աջակցությամբ մեկնարկել է Երևանում 28 փողոցների էներգախնայող լուսատուներով փոխարինման և հաղորդալարերը ստորգետնյա խողովակներով անցկացնելու ծրագիրը։ Մեկնարկը տրվել է Թումանյան փողոցից, որտեղ և իհայտ են եկել խնդիրներ ստորգետնյա այլ հաղորդակցությունների առկայության պատճառով, որոնք նախօրոք հայտնի չեն եղել և որի պատճառով անհրաժեշտություն է առջացել իրականացնել նախագծերի փոփոխություն, ինչպես նաև կապալառու կազմակերպության կողմից ձեռք է բերվել սկանավորման սարք, որը հնարավորություն կտա հաջորդ 27 փողոցներում խուսափել նմանատիպ խնդիրներից։

Հայցում եմ բոլորի այն քաղաքացիների ներողամտությունը, ովքեր այս աշխատանքների իրականացման փուլում բախվել են անհարմարությունների։

5. Երևան համայնքի լուսավորությունը սպասարկող <<ԵՐՔԱՂԼՈՒՅՍ>> ՓԲԸ աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է 33%-ով:

6. Աշխատանքները արդյունավետ և անվտանգ կազմակերպելու համար ձեռք է բերվել 4 նոր Mercedes-Benz մարդատար-բեռնատար ավտոմեքենաներ։

7. Երևան քաղաքը սպասրկող յուրաքանչյուր 4 տեղամասերի համար ձեռք է բերվել Reno Logan մակնիշի ավտոմեքենա։

8. Իրականացվել է մաշված և շահագործման համար ոչ պիտանի 12 ավտոմեքենաների գույքագրում և գնահատում դրանք օտարելու նպատակով։ Վերոնշյալ ավտոմեքենաների արտադրության տարեթիվը 1982-1990թ․(38-30 տարվա շահագործման)։

2021թ․ լուսավորություն

1. ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակում նախատեսվում է ձեռք բերել 1970 էներգախնայող (LED) լուսատուներ և իրականացնել փոխարինում Հաղթանակ թաղամասի գլխավոր փողոցը, Դավիթ Բեկ, Թբիլիսյան, Առաքելյան, Էստոնական, Բաշինջաղյան, Մարգարյան, Շինարարներ, Աբելյան, Մազմանյան,Բեկնազարյան փողոցներում և Աշտարակի խճուղիում։

2. ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակում նաև նախատեսվում է իրականացնել էներգախնայող լուսատուների փոխարինում ամբողջ Շենգավիթ վարչական շրջանում։

3. Նախատեսվում է ավարտել 2020թ․-ին սկսված 28 փողոցների լուսավորություն ծրագիրը։

4. Կազմակերպության գործունեությունը անվտանգ և արդյունավետ կազմակերպելու համար ձեռք բերել ամբարձիչ ավտոմեքենա։

5. Կառուցել ավտոմեքենաների կայանման և ընթացիկ սպասարկման համար կայանատեղի։

6. Իրականացնել օգտագործված ԴՆատ լուսատուների պահեստավորում հատուկ արկղերի մեջ։

7. Նախատեսվում է լուսատուների կառավարման նոր համակարգի ներդնում։

8. Նախատեսվում է Երևան քաղաքում տեղակայված հենասյուների և լուսատուների GIS քարտեզի ստեղծում։

Եվ իհարկե վերջում ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ այս ամենը հնարավոր է դարձել իրականացնել մի մեծ թիմի աշխատանքի շնորհիվ։ Մասնավորապես, Երևանի քաղաքապետի, ՄԱԿ երևանյան ներկայացուցչության՝ ի դեմս Դմիտրի Մարիասինի և Դիանա Հարությունյանի, Երքաղլույս ՓԲԸ-ի աշխատակիցների՝ ի դեմս տնօրեն Գալուստ Վարդանյանի, ԾԻԳ-ի հատուկ բաժնի աշխատակիցների՝ ի դեմս ղեկավար Նորա Մարտիրոսյանի և իր թիմի։

Այսպիսով, ունենալով հստակ նպատակներ շարունակելու ենք կյանքի կոչել մեր քայլերը, կառուցելով ամուր քաղաք և հզոր հայրենիք»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեինԷջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր ԱթոռՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համարՊայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 99-ը՝ վիրավորվել Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածըՈւկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբԱկոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համարՋո Բայդենի հուշագրությունը գլխավորել է The New York Times-ի բեսթսելերների ցանկը
Ամենադիտված