Մի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ Աբովյան Ավտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել է Ոսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթում Գրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամը NVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուին Ակադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ 14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողին Կիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր Սահմանադրությանը Մինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծել Լոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան «Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում Երկիր 

«Մեզանից յուրաքանչյուրն այսուհետ պետք է ընդամենը մեկ առաքելություն ունենա. աշխատել». ՀՀ պաշտպանության նախարար

Հասարակություն

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի տարեվերջյան ուղերձը.

«Սիրելի՛ ծառայակից ընկերներ
2020 թվականը չափազանց ծանր տարի էր հայ ժողովրդի և հայոց բանակի համար։ Արցախի դեմ սանձազերծված պատերազմում մենք կորցրեցինք մեր ժողովրդի լավագույն զավակներին, մեր մարտական ընկերներին՝ զինվորների ու հրամանատարների, որոնց հիշատակը ընդմիշտ կմնա բոլորիս սրտերում։ Հավերժ փաʼռք մեր բոլոր հերոսներին։

Բայց այդ պատերազմը ևս մեկ անգամ ի ցույց դրեց հայոց զինվորի ու սպայի անկոտրում ոգին, անձնազոհության անչափելի աստիճանն ու անմնացորդ նվիրումը Հայրենիքին։ Եվ մեզանից յուրաքանչյուրը, զինվորից մինչև գեներալ, այսօր և հավերժ պարտք ենք մեր բոլոր հերոսներին։ Եվ մեզանից յուրաքանչյուրը՝ զինվորից մինչև գեներալ, պարտավոր է վերադարձնել այդ պարտքը։

Մեզանից յուրաքանչյուրն այսուհետ պետք է ընդամենը մեկ առաքելություն ունենա. աշխատել։ Աշխատել ուժերի գերլարումով։ Աշխատել՝ միայն առաջ նայելով։ Աշխատել՝ մտքում ունենալով այն հստակ համոզմունքը, որ իրականացնում ենք ամենակարևոր առաքելությունը՝ Հայրենիքի պաշտպանությունը։

Աշխատել՝ նախևառաջ ազնիվ լինելու ինքներս մեր առջև ու փորձելու հասկանալ, թե որտեղ թերացանք բանակաշինության կենսականորեն կարևոր և պատասխանատու գործընթացում։ Հասկանալու, խոստովանելու և ուղղելու այդ սխալները՝ այլևս միայն ու միայն ճիշտ ուղղությամբ առաջ շարժվելու համար։

Աշխատել՝ արժանապատիվ կերպով լուծելու բոլոր այն սոցիալական խնդիրները, որոնք պատերազմից հետո ծանրացել են մեր զոհված ու վիրավոր ընկերների, մեր հերոսների ընտանիքների ուսերին։

Աշխատել՝ ստեղծելու մեր զինվորների ու սպաների ծառայության համար անհամեմատ լավ պայմաններ։

Աշխատել՝ ստեղծելու հզոր ռազմարդյունաբերություն, ապագային միտված նորարարական գիտական մտքի մի դարբնոց, որտեղից դուրս կգան մեր վաղվա բանակի սպառազինության առանցքը կազմող գերժամանակակից ու գերարդյունավետ զինատեսակներ։

Աշխատել՝ առավել ամրապնդելու ռազմաքաղաքական կապերը մեր դաշնակից ու բարեկամ երկրների հետ։

Աշխատել՝ առավել կարևորելու ժամանակակից ու մրցունակ կրթության դերը հայոց վաղվա բանակի փայլուն սպաներ պատրաստելու գործընթացում, սպաներ, որոնք կազմելու են զինված ուժերի հրամանատարական կորիզը։

Սիրելի՛ ծառայակից ընկերներ.

Մեզ բոլորիս իսկապես շատ ծանր աշխատանք է սպասվում։ Բայց դա աշխատանք է, որի շնորհիվ մենք կունենանք շատ ավելի գրավիչ սոցիալական ու կենցաղային պայմաններ ծառայության համար, շատ ավելի ժամանակակից ու էֆեկտիվ սպառազինություն, շատ ավելի մարտունակ ստորաբաժանումներ, և, որպես վերջնարդյունք, շատ ավելի հզոր բանակ, բանակ, որի մասին երազում է մեզանից յուրաքանչյուրը։

Առավել քան վստահ եմ, որ մենք կարող ենք անցնել այդ դժվարին, բայց կենսականորեն կարևոր ճանապարհը։ Իսկ դա անելու համար մեզ անհրաժեշտ են հավատ, ուժ և միասնականություն։

Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը՝ շարքայինից մինչև գեներալ, կգործադրի հնարավոր առավելագույն ջանք՝ մեզ բոլորիս, ողջ հայությանը միավորող կարևորագույն գաղափարի՝ Հայրենիքի անվտանգության ու պաշտպանության սրբազան առաքելությունը լիարժեք իրականացնելու համար։

Եվ ուրեմն՝ ի գործ։ Ի գործ՝ հանուն մեր հերոսացած ընկերների անմահ հիշատակի։ Ի գործ՝ հանուն մեր պետության ու ժողովրդի»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեինԷջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր ԱթոռՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համարՊայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 99-ը՝ վիրավորվել Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածըՈւկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբԱկոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համարՋո Բայդենի հուշագրությունը գլխավորել է The New York Times-ի բեսթսելերների ցանկըՆան Գոլդինի նոր ֆիլմի հերոսները կենդանիներն են․ պրեմիերա Լոնդոնում
Ամենադիտված