«Պատմության ահավոր խեղաթյուրում է մեր աչքերի առաջ»․ Արամ Ա Կաթողիկոս «Անհասկանալի է՝ ով է հսկելու հայ-թուրքական սահմանը»․ ընդդիմադիր պատգամավորը՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի մասին Գերիների խոշտանգման կանխարգելումը համազգային հա՞րց է, թե ոչ. Լիանա Գասպարյան Յամալի ինքնավստահ հայտարարությունը ցնցել է «Ոսկե գնդակի» մրցավազքը Ինչպիսի՞ն է գնահատում փաստաբանը Քոչարյանի առողջական վիճակը Ի՞նչ եք առաջարկում, ի՞նչ անենք. պետք չի այդքան ծավալվել. Խաչատրյանը՝ Հաջիևի հայտարարության մասին «Իսլամական ՆԱՏՕ»-ի առաջին ճգնաժամը․ Սաուդյան Արաբիան մնաց միայնակ․ Արտակ Զաքարյան Ռուբեն Սրբազան․ «Վախը մեզ ասում է՝ «Զիջիր», ճնշումը՝ «Լռիր», բայց Քրիստոս այլ բան է ասում» Ինչ ուզում ե՞ք կոշտ պատասխանեմ, չեմ անի. Արմեն Խաչատրյանը՝ Հաջիևի մասին (տեսանյութ) Հայտնի է՝ երբ կվերաբացվի «Լամբադա» կամուրջը Դատախազության միջամտությամբ Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքը Իրանը չեղարկել է Պարսից ծոցի երկրների հետ հանդիպումը՝ Սաուդյան Արաբիայի խնդրանքով 

Թող 2021 թվականը համախմբի մեզ և ամուր պահի մեր համերաշխությունը, հույսը, հավատը և սերը. Արմեն Սարգսյան

Հասարակություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ.

«Սիրելի հայրենակիցներ,

Ավարտվում է 2020 թվականը:

Այն ծանրագույնն էր մեր նորօրյա պատմության մեջ:

Ծանր՝ իր կորուստներով,
Ծանր՝ իր հետևանքներով,
Ծանր՝ իր դասերով:

Մենք անցանք դաժան փորձությունների միջով:

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել՝

մեր ժողովուրդը չի՛ պարտվել,
զինվորը չի՛ պարտվել,
քաղաքացին չի՛ պարտվել,
հայը չի՛ պարտվել:

Պատերազմի ընթացքում մեր ժողովրդի զավակները ցուցաբերեցին աննկարագրելի մարտական ոգի, բացառիկ հերոսություն, խիզախություն և տոկունություն:

Պատերազմի արդյունքը և այսօրվա իրավիճակը պետական կառավարման տարբեր ոլորտներում անկազմակերպվածության, անպատասխանատվության և ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք են:

Այս էջը պետք է փակել։

Կրկին խոնարհվում եմ մեր նահատակված հերոսների հիշատակի առջև:

Ապաքինում եմ մաղթում մեր վիրավոր զինվորներին: Նրանք մեր ամենօրյա ուշադրության և հոգատարության կարիքն ունեն:

Երախտիքս եմ հայտնում զինվորների թիկունքն ամուր պահած մեր բոլոր հայրենակիցներին:

Պետությունը, կառավարությունը պարտավոր են անել ամեն ինչ՝ անհետ կորածների ճակատագիրը պարզելու, բոլոր գերիներին ու պատանդներին արագ տուն վերադարձնելու ուղղությամբ:

Պետությունը, կառավարությունը պարտավոր են ապահովել երկրի սահմանների և հատկապես սահմանամերձ համայնքների բնակիչների պաշտպանվածությունն ու անվտանգությունը։

Մեր հետագա ճանապարհը շատ բարդ է ու փորձություններով լի: Մենք անչափ խոր վերքեր ունենք։

Բայց ունենք նաև ապաքինվելու, ոտքի կանգնելու, հաղթելու փորձ ու կամք:

Միասնականությունն այլընտրանք չունի:

Մեր զոհված հերոսների հիշատակը պարտավորեցնում է համայն հայությանը՝ համախմբվել հայրենիքի շուրջ և համախմբել մեր ուժերը:

Ներկա իրավիճակը հաղթահարելու համար պետք է ունենալ հստակ տեսլական, ռազմավարություն և իրատեսական ծրագիր:

Ցանկացած խոսք, խոստում կամ կոչ իզուր է, եթե յուրաքանչյուրս մեր տեղում չենք, չենք գործում մեր ողջ պատասխանատվությամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Երեսուն տարի առաջ պետականությունը վերականգնելը մեզ համար երազանք էր:

Գալիք տարի նշելու ենք Հայաստանի անկախության 30-ամյակը: Դա պետք է կարողանանք անել արժանապատվորեն ու գլուխներս բարձր:

Ամուր պահենք մեր ինքնիշխանությունը, պետականությունը, ազգային և հոգևոր արժեքները։

Առաջին հերթին ինքնե՛րս պետք է մեր տունը կարգի բերենք:

Մեր ապագան՝ մեր ձեռքերում է։

Այսուհետ իրավունք չունենք ապրել իրականությունից կտրված, ֆեյսբուքյան, վիրտուալ, անիրական կյանքում։

Այսօր անհրաժեշտ է՝

մեր բոլոր ջանքերը նպատակաուղղել իրական խնդիրների լուծմանը

փոխել մտածելակերպը,

նորովի ձևավորել մեր ազգային ու պետական հայեցակարգը,

վերարժևորել մեզ ե մեր ունեցածը,

վերակառուցել պետական կառավարումը, տնտեսությունը,
բանակը, դիվանագիտությունը, և իհարկե, կրթությունը, գիտությունը:

Եվ այս ամենը՝

հանուն ուժեղ և անվտանգ Հայաստան ունենալու,

հանուն Արցախի,

հանուն Հայրենիքի հանդեպ Սփյուռքի հավատի ու վստահության ամրապնդման:

Հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում ունեցել է փառահեղ հաղթանակներ ու ցավալի պարտություններ:

Մեր գոյությունը ինքնին հաղթանակի ապացույց է և հաղթանակի պատմություն:

Ու ես վստահ եմ` հայերը, Հայաստանը դեռ կտոնեն նոր հաղթանակներ:

Թող 2021 թվականը համախմբի մեզ և ամուր պահի մեր համերաշխությունը, հույսը, հավատը և սերը:

Խաղաղություն ու բարեկեցություն Հայաստանին, Արցախին, Սփյուռքին ու մեր ողջ ժողովրդին:

Աստված պահապան բոլորիս:

Շնորհավոր Ամանոր»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Պատմության ահավոր խեղաթյուրում է մեր աչքերի առաջ»․ Արամ Ա Կաթողիկոս«Անհասկանալի է՝ ով է հսկելու հայ-թուրքական սահմանը»․ ընդդիմադիր պատգամավորը՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի մասինԳերիների խոշտանգման կանխարգելումը համազգային հա՞րց է, թե ոչ. Լիանա ԳասպարյանՅամալի ինքնավստահ հայտարարությունը ցնցել է «Ոսկե գնդակի» մրցավազքը Ինչպիսի՞ն է գնահատում փաստաբանը Քոչարյանի առողջական վիճակըԻ՞նչ եք առաջարկում, ի՞նչ անենք. պետք չի այդքան ծավալվել. Խաչատրյանը՝ Հաջիևի հայտարարության մասին«Իսլամական ՆԱՏՕ»-ի առաջին ճգնաժամը․ Սաուդյան Արաբիան մնաց միայնակ․ Արտակ ԶաքարյանՌուբեն Սրբազան․ «Վախը մեզ ասում է՝ «Զիջիր», ճնշումը՝ «Լռիր», բայց Քրիստոս այլ բան է ասում»Ինչ ուզում ե՞ք կոշտ պատասխանեմ, չեմ անի. Արմեն Խաչատրյանը՝ Հաջիևի մասին (տեսանյութ) Ավինյան․ Ավտոկայանատեղիների ապօրինի բիզնեսը պետական համակարգում պաշտպանող անձինք կանՀայտնի է՝ երբ կվերաբացվի «Լամբադա» կամուրջը Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ իր առաջարկության մեջԴատախազության միջամտությամբ Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքըԻրանը չեղարկել է Պարսից ծոցի երկրների հետ հանդիպումը՝ Սաուդյան Արաբիայի խնդրանքովՀՀ-ն դեմ չի, որ ՌԴ-ն ռազմաբազան դուրս բերի․ Սոնա ՂազարյանԶելենսկին Ռադային կոչ է արել աջակցել Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնանկությանըԿՀՎ նախկին տնօրենը ևս եղել է Ուկրաինայում, երբ ռուսական դրոնը հարվածել է ուղևորատար գնացքին ԱՄՆ դեսպանատունը iPhone 17-ներ կգնի ուկրաինացի պաշտոնյաների համարBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի ԱՄՆ-ի կողմից Լուսնի նկատմամբ հավակնությունները կխախտեն միջազգային իրավունքը Սոչիի օդանավակայանում վերացվել են թռիչքների ժամանակավոր սահմանափակումներըԵգիպտոսի ԱԳ նախարարը կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը տարածաշրջանում Բենզինի գները բարձրացել են մինչև 40%-ով․ զանգվածային ցույցեր են իրականացվումՍյունիքի Ծավ գյուղի ջրում սնդիկի թույլատրելի չափշը գերազանցող ցուցանիշ է հայտնաբերվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ջուրըԻ՞նչ համարձակությամբ եք նոր երդման տեքստ հորինել. Քրիստինե ՎարդանյանԱԺ նախագահը պետք է հավասարակշռված հոգեկերտվածք ունենա. Էդգար ՂազարյանԵրկիրը սկսել է ավելի արագ պտտվել․ գիտնականները կարող են առաջին անգամ մեկ վայրկյան «հանել» համաշխարհային ժամանակիցՀյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Թո’ղ հասկանան՝ սպառնո՞ւմ, թե նախազգուշացնում եմ. Գաբրիելյանը՝ ռազմաբազայի վճարը թանկացնելու մասինԹրամփը հայտարարել է, թե ով կզբաղեցնի Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը Ինչո՞ւ են հայրենիք, ազգ, ժողովուրդ բառերը դուրս եկել երդման տեքստից. Կարապետյանի հարցը` ԳալյանինՄարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրգործը դատարանում է և մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին ՀՀ-ն պարտավոր է պահանջել դադարեցնել բարբարոսությունը. Արթուր ԽաչատրյանՌուսաստանը ժամանակավորապես կդադարեցնի Հայաստան գազի մատակարարումըԹրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԳանձասարը հայկական է. արձագանքեք ԱԽՔ-ի, ԱԳՆ- ԱԺ-ի մակարդակով. Աննա Գրիգորյան Օգտակար չեն խաղաղության համար ու անհիմն են. Ռուբինյանը` Գանձասարում Հաջիևի հայտարարությանԲորիս Ջոնսոնին տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի մեզ վիրավորի. Սասուն Միքայելյան Չե՞ք ուզում հրաժարական տալ, որ արժանի ԱԺ նախագահ ընտրենք. Ղազարյանը՝ ՌոււբինյանինԻրանը Հորմուզի նեղուցի վրայով ամերիկյան անօդաչու թռչող սարք է խոցելՀաջիևը Գանձասարի և Դադիվանքի համալիրները ներկայացրել է որպես «հին կովկասյան աղվանական» ժառանգությունԱվինյանը կոշտ զգուշացնում է․ նոր ինքնակամ շինությունների համար վարչական շրջանների ղեկավարները պատասխան են տալուՏիգրան Ավինյան․ բուժառուների նկատմամբ «սովետական փտած մոտեցումներն» անընդունելի են«Արարատցեմենտը» ռեկորդային ծավալով ցեմենտ է արտադրել․ Պապոյանը թվեր է հրապարակելՌուսական գազի թանկացումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար․ տնտեսագետԳերմանիայում ՀՀ դեսպանատանը կատարվել է պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվՍոչիում ԲՈւԱ-ի բեկորների անկման հետևանքով 5 մարդ է տուժել, այդ թվում՝ երեխա․ Ռուսաստանի շրջանների վրա հարվածների հետևանքներըԱյգավանում բախվել են «Nissan»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը հայտնվել է բնակչի հողամասում
Ամենադիտված