Առաջարկվում է հունվարի 1-ից բարձրացնել վճարվող շահաբաժնի հարկման դրույքաչափեր․ Արման Պողոսյան Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ԿԸՀ-ն բավարարեց միջնորդությունը Հայաստանում սոցիալապես անապահով բնակիչներին կարգելվի օգտվել առցանց խաղատներից Հայաստանում մեկնարկել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը․ այն տեղի կունենա հունիսի 17-ից 25-ը Փաշինյանն ասում է՝ բոլորին պետք է բանտարկեմ, նստացնեմ. ամեն ինչ սպասելի է էս մարդկանից Մայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Թրամփի դերը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում. Ալիևը քննարկում է ունեցել կոնգրեսականի հետ Մայիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0․7 °C-ով, տեղումները նվազել են մոտ 27 %-ով Հայաստանի և Գերմանիայի ՄԻՊ հաստատությունները կընդլայնեն համագործակցությունը Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով ՀՀ կառավարության միջնորդությունը Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս․ ՔԿ Մոսկվա-Երևան լարվածություն․ «Ռոսսելխոզնադզորը» հանդես է եկել հայտարարությամբ 

Թեկուզ ցավը մեր սրտերում, ջանք չխնայենք՝ դնելու համազգային վերածննդի հիմքերը. ԱԺ նախագահ

Հասարակություն

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդի տոնի կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Շատ շուտով մենք դիմավորելու ենք 2021-ը։ Անցնող տարին, թերևս, ամենածանր տարիներից մեկն էր նորանկախ Հայաստանի Հանրապետության ծնունդից ի վեր։ Արցախյան վերջին պատերազմը և նոր կորոնավիրուսային համավարակը խլեցին մեր սիրելիներից շատերին և ստեղծեցին սոցիալական, տնտեսական և հոգեբանական լրջագույն խնդիրներ։

Արցախյան պատերազմում հերոսաբար ընկածների տեղը դեռ երկար ենք զգալու մեր կյանքում։ Բայց հենց հանուն նրանց մենք պիտի մեր արցունքների միջից ուժ գտնենք կյանքի կոչելու նրանց իղձերն ու երազանքները, թեկուզ ցավը մեր սրտերում՝ ջանք չխնայենք՝ ամրացնելու մեր անվտանգությունը, հաղթահարելու սոցիալական և տնտեսական մարտահրավերները, դնելու համազգային վերածննդի և նոր զարգացման հիմքերը։

Հանուն հայրենիքի նահատակվածների ծնողներ և զավակներ, կանայք և ամուսիններ, քույրեր ու եղբայրներ, դուք հայրենիքին նվիրեցիք ձեր ամենաթանկը, և Հայրենիքը հավերժ հիշելու է ձեր անգին զոհողությունը։ Միևնույն ժամանակ պետությունը ջանալու է ամեն րոպե լինել ձեր կողքին՝ թեթևացնելու ձեր ուսերին ընկած ահռելի ծանրությունը։

Անհետ կորած և գերեվարված մեր տղաների ընտանիքների սիրելի անդամներ, պետությունը անդադար շարունակելու է իր աշխատանքները՝ ձեր որդիներին օր առաջ ձեզ վերադարձնելու ուղղությամբ։

Այս պահին մարտական հերթապահություն իրականացնող մեր զինվորների սիրելի ծնողներ, արվելու է առավելագույնը՝ մեր տղաների անվտանգությունն ու մարտունակությունը բարձրացնելու, զուգահեռաբար նրանց շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը կայունացնելու և սրացումները կանխելու ուղղությամբ։

Իրենց բնակավայրերը կորցրած և Հայաստանի Հանրապետությունում գտնվող սիրելի արցախահայեր, դուք այս պահին գտնվում եք մեր բոլորի մեծ տանը, բայց ուզում եմ հավաստիացնել, որ արվելու է առավելագույնը՝ Արցախում ձեր տների վերականգնման և ձեր կյանքը արժանապատիվ պայմաններում շարունակելու համար։

Սիրելի հայրենակիցներ,

Կենաց բարձրացնենք և թեկուզ արցունքները մեր աչքերին, բայց խմենք բոլոր նրանց կենդանի կենացը, ովքեր ընկան, որ մյուսներն ապրեն, ընկան, որ մեր Հայրենիքում շարունակեն հնչել նորածինների ճիչերն ու մանուկների անհոգ ծիծաղը, ընկան, որ Հայրենիքը կանգուն մնա։ Խմենք նրա՛նց կենացը և հանուն նրանց խոստանանք, որ 2021-ը լինելու է միմյանց նկատմամբ հոգատարության, համերաշխության ու միասնության տարի, հերոսներին արժանի ապրելու տարի։ Խոստանանք, որ հանուն մեր երեխաների, հանուն մեր վաղվա, Հայաստանի ու Արցախի ապագայի՝ Աստծո օրհնությամբ մենք ուժ ենք գտնելու վերածնվելու, ապրելու և զարգանալու։

Եվ ուրեմն՝ բարի գալուստ, Վերածննդի տարի, բարի գալուստ, 2021 թվական։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրելի ժողովուրդ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Առաջարկվում է հունվարի 1-ից բարձրացնել վճարվող շահաբաժնի հարկման դրույքաչափեր․ Արման ՊողոսյանԹրամփը Նեթանյահուին դժվար ընտրության առաջ է կանգնեցրել․ ԶԼՄԴավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ԿԸՀ-ն բավարարեց միջնորդությունըԱՄՆ-ում ուղևորներ տեղափոխող ինքնաթիռը վթարի է ենթարկվել․ կա զոհՀայաստանում սոցիալապես անապահով բնակիչներին կարգելվի օգտվել առցանց խաղատներիցՀայաստանում մեկնարկել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը․ այն տեղի կունենա հունիսի 17-ից 25-ըԹրամփը համաձայնել է Ուկրաինայի հարցում օգնել ԵվրոպայինՓաշինյանն ասում է՝ բոլորին պետք է բանտարկեմ, նստացնեմ. ամեն ինչ սպասելի է էս մարդկանիցՄայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակելԻնդոնեզիայում միաժամանակ տեղի է ունեցել վեց հրաբխային ժայթքումԹրամփի դերը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում. Ալիևը քննարկում է ունեցել կոնգրեսականի հետՄայիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0․7 °C-ով, տեղումները նվազել են մոտ 27 %-ովՀայաստանի և Գերմանիայի ՄԻՊ հաստատությունները կընդլայնեն համագործակցությունըՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով ՀՀ կառավարության միջնորդությունըՈւկրաինական դեսանտային նավ է ոչնչացվել․ ՌԴ ՊՆԸնկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս․ ՔԿՄոսկվա-Երևան լարվածություն․ «Ռոսսելխոզնադզորը» հանդես է եկել հայտարարությամբԱրսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբԹրամփի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ փոխվել է. Կանադայի վարչապետ Քարնի«Թուրքիան դառնում է միջազգային դիվանագիտության սիրտը». ԷրդողանԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՆԱՏՕ-ն նոր ՀՕՊ է տեղակայում Թուրքիայում․ Գետում հայտնաբերվել է 7-ամյա երեխայի մարմինը«Զրո բովանդակությամբ մարդիկ մտնում են քաղաքականություն՝ օգտագործելով փողը». Արթուր ՀովհաննիսյանՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԳագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակՍա նախընտրական քարոզի քողարկված ձև է որոշ կուսակցությունների վարկաբեկելու համար457,79 հա մակերեսով հողամասն «Արարատցեմենտ»-ին վարձակալության տալու գործընթացում խախտումներ են եղելԱյս կամուրջն առաջինը թիրախավորվեց ԱՄՆ-ի կողմից․ Մելիքյանի մեկնաբանությունը՝ հետպատերազմյան ԻրանիցՈրևէ բան դատախազությունը չկարողացավ հիմնավորել, իրենք արդեն խախտել են նախաքննության գաղտնիքի շեմըԻնչո՞ւ ՔՊ-ն որոշեց դրսում բնակվող, աշխատող ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքիցԻրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNNԱդրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանըԻ՞նչ է սպասվում անապահով ընտանիքներին․ փոփոխություն՝ օրենքումԳործը իշխանության վախերի մասն է. Դավիթ ՂազինյանՂազինյան Դավիթի գործով իրավական որևէ հիմնավորվածություն չկա. ՎարդևանյանՖրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներինԸնդդիմությունը չի մասնակցի Կառավարության հետ հարցուպատասխանինՈՒՂԻՂ. ԿԸՀ-ն քննում է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցըՊետական աշխատողներին գաղտնալսում են. Կադրային փոփոխություններ` մարզպետաց աշխարհումԸնդդիմությունը չկա, ինչ սիրո ու համերաշխության մթնոլորտ է. Ալեն ՍիմոնյանՊԵԿ-ը հայտնաբերել է 278 խախտում և ավելի քան 121 մլն դրամի տուգանք կիրառել Փորձնակները կվարձատրվեն, նրանց ստաժը հաշվի կառնվի հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքումՆիկոլ Փաշինյանը Սրբուհի Գալյանին գործուղում է ՌուսաստանՀակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերըԵվրամիությունը քննարկում է հայկական արտահանումը փրկելու ուղիներըԿուզեի ընդդիմադիրների դեմքի արտահայտությունը տեսնեի, 9 տարբեր համայնքներ ենք խոշորացնում. ԽուդաթյանՄի դիմում էլ մենք ստորագրեցինք. Ալեն Սիմոնյանն ու նշանածը ստորագրել են ամուսնության պետական գրանցման փաստաթուղթըՆախագծով միասնականացվում են ավանդական և էլեկտրոնային ՀԴՄ-ների կանոններըԱԱ-2026․ Մեսսիի պատմական հեթ-տրիկը և աշխարհի չեմպիոնի վստահ մեկնարկը
Ամենադիտված