ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում են Չինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակ Բրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկը Ալգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարի Փարիզում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 46,000 մարդ Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄ Ֆուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուց Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների տեղակալները մասնակցել են Երևան-Սոֆիա չվերթների վերագործարկման արարողությանը Էրդողանը Թրամփի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը և Ուկրաինայում պատերազմը Նիկոլ Փաշինյանի քայլերը շախմատիստի ցայտնոտային քայլեր են ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար Փարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով 

Արդեն շուրջ 1,5 տարի է, ինչ ՀՀ իշխանությունները թիրախավորված հետապնդում են Բյուրականի աստղադիտարանը ․ Արեգ Միքայելյան

Հասարակություն

Արդեն շուրջ 1,5 տարի է, ինչ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվում է ԲԱ թիրախավորված հետապնդում և վարկաբեկում։ ՀՀ իշխանությունների որոշ ներկայացուցիչներ ԲԱ դեմ արշավ են սանձնազերծել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյան:

«ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի (ԳԿՄՍԵՍ ՄՀ) նախագահ ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ 2020թ․ դեկտեմբերի 31-ի գրառման կապակցությամբ հարկ եմ համարում հայտարարել հետևյալը․

1. Ինչպես և շատ այլ կառույցների նկատմամբ, ՀՀ իշխանությունների կողմից գիտության նկատմամբ ևս շարունակ իրականացվում է ապակառուցողական քաղաքականություն։ Դրա վկայությունն է «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը չնայած բազմաթիվ առարկությունների և քննադատությունների, փորձում են ամեն գնով ընդունել, որը 2019թ․ դեկտեմբերին նույնիսկ արդեն ուղարկվել էր ԱԺ, սակայն գիտական շրջանակներում բարձրացած բուռն ալիքի շնորհիվ առայժմ հետ կանչվեց։ Իշխանություններին կոչ կանեի գիտության և այլ ոլորտների համար որևէ օգտակար գործ անել, ոչ թե ամեն տեղ «բացթողումներ» կամ «չարաշահումներ» փնտրել և եղածը, կայացածը կազմաքանդելու փոխարեն փորձել աջակցել, կառուցել և նոր դրական նախաձեռնություններ իրականացնել։ ՀՀ ԳԱԱ բոլոր գիտական ինստիտուտներն իրենց կոլեկտիվներով դեմ են արտահայտվել վերոնշյալ օրենքի նախագծին, որը կարող է մեր գիտությունը կործանման տանել։

2․ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) նկատմամբ թիրախավորված հետապնդման քաղաքականությունը սկսվել է ԲԱ նախկին 5 աշխատակիցների կեղծ «հաղորդումների» հիման վրա, ովքեր 2019թ․ սեպտեմբերին աշխատանքից հեռացվել են աշխատանքային օրենսդրության կոպիտ խախտումների և/կամ անարդյունավետ աշխատանքի պատճառով։ Թեև նրանք այդ առիթով դատական գործեր էին հարուցել, սակայն ԲԱ տնօրինության որոշման օրինականությունը հաստատվել է դատարանի 3 ատյաններում (առաջին ատյան, վերաքննիչ և վճռաբեկ) և հասանելի է համացանցում DataLex դատական տեղեկատվական համակարգում (դատական գործեր ԱՐԱԴ/2909/02/19, ԱՐԱԴ/3608/02/19, ԱՐԱԴ/3625/02/19, ԱՐԱԴ/3944/02/19, ԱՐԱԴ/4589/02/19)։ 2019-2020թթ․ նրանք 2 անգամ հրավիրվել են ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ ՄՀ՝ Մխիթար Հայրապետյանի և հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի հետ զրույցի, երբ նույն պաշտոնյաները, ովքեր իբր մտահոգ էին ԲԱ խնդիրներով, առ այսօր չեն այցելել ԲԱ, չեն օգտվել պաշտոնական տեղեկատվությունից, չեն հանդիպել տնօրենի կամ տնօրինության որևէ ներկայացուցչի, առաջատար գիտնականների հետ։ Այսինքն ավելի կարևորվում է աշխատանքից հեռացված անբարեխիղճ անձանց հետ ԲԱ խնդիրները քննարկելը։ Վերոնշյալ երկու հանդիպումներից հետո էլ (և ոչ միայն) Մխիթար Հայրապետյանի և Հովհաննես Հովհաննիսյանի կողմից կատարվել են ԲԱ հանդեպ անթույլատրելի վարկաբեկիչ գրառումներ։ Ի դեպ, որոշակի տվյալներ և լուրջ կասկածներ կան ԲԱ վերոհիշյալ նախկին աշխատակիցների և վերոհիշյալ պաշտոնյաների կապի վերաբերյալ, ինչը միանշանակ բերում է պաշտոնական դիրքի չարաշահման հանգամանքին։

3․ Հովհաննես Հովհաննիսյանը, դեռևս ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում, այնուհետև որպես ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Արագածոտնի մարզի դատախազության միջոցով 2019թ․-ին քրեական գործեր է հարուցել ԲԱ նկատմամբ, ինչի մասին հենց իր ներկայիս գրառման մեջ խոսում է Մխիթար Հայրապետյանը։ Բնականաբար, այդ գործը՝ որևէ իրական հիմք չունենալու պատճառով կարճվել է, ընդ որում երկու անգամ, քանի որ նշված պարոնայք նորից են պնդել գործը վերանայել։ Այսինքն իրենց իսկ հորինած «գործերը» բերվում են որպես «հիմնավորում»։ Դրանով չսահմանափակվելով, 2019-2020թթ․ ընթացքում ԲԱ են ուղարկվել հնարավոր բոլոր կազմակերպությունները՝ ՀՀ Ոստիկանություն, ԱԱԾ, ՊԵԿ, ՀԾԿՀ և այլ։ Նորից, որևէ հանցանք, չարաշահում, յուրացում կամ խախտում չի գրանցվել։ Այնուամենայնիվ, հետևողական կերպով միշտ խոսվել է «չարաշահումներից», այն էլ հաճախ՝ «խոշոր»։ Հասկանալի է, թե նման վերաբերմունքը և նման անթույլատրելի գործողությունները որքան են վնաս հասցնում մեր գիտությանն ընդհանապես, ԲԱ-ին՝ մասնավորապես։ Այս պայմաններում էլ, ԲԱ կոլեկտիվն աշխատել է նվիրաբար և իրականացրել իր առջև դրված բոլոր խնդիրները։ ԲԱ կոլեկտիվն իր ժողովներում խստորեն դատապարտել է վերոհիշյալ բոլոր հետապնդումները, որոնք մեծ վնաս են հասցնում ԲԱ գործունեությանը։

4․ Ֆինանսական մանր խախտումների արձանագրման ակնկալիքով 2019թ․ հոկտեմբերին ԲԱ է ուղարկվում ՀՀ Ֆինանսների նախարարության (ՖՆ) հանձնաժողով, որը հարյուրավոր կետերով ստուգել է ԲԱ 2016-2020թթ․ գործունեությունը (հարկ է նշել, որ ըստ ընդունված կարգի, սովորաբար ստուգվում է 3 տարվա գործունեությունը, ոչ թե 5)։ Բնականաբար որևէ չարաշահում չի գրանցվել։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ հանձնաժաղովի նախագահը ստուգումների վերջում նույնիսկ հատուկ շնորհակալություն է հայտնել անձամբ ինձ և ողջ տնօրինությանը՝ կատարած աշխատանքի համար։ Սակայն հանձնաժողովի եզրակացության մեջ բնականաբար, նշվել են ֆինանսատնտեսական և հաշվապահական գործունեության որոշ թերություններ, որոնք առաջարկել են հետագայում հաշվի առնել կամ շտկել։ Հենց սրանք են հիմա փորձում «բարձրաձայնել», սակայն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դրանք որևէ հիմք չեն հանդիսանում ԲԱ վրա ստվեր գցելու, նրա բարի անվան հետ խաղալու կամ կասկածելի հայտարարություններ անելու համար։

5․ Հարկ է նշել, որ Մխիթար Հայրապետյանի գրառումը կատարվել է 2020թ․ դեկտեմբերի 31-ին ժամը 17։32, այսինքն Նոր տարվա նախաշեմին։ Հետաքրքրական է նաև, որ ՀՀ Ֆինանսերի նախարարության հանձնաժողովը ԲԱ էր ուղարկվել Արցախի պատերազմի ամենածանր օրերին և աշխատեց մինչև նոյեմբերի վերջը։ Այս գործելաոճը թերևս նույնպես հաստատում է ԲԱ նկատմամբ թիրախավորված հետապնդման բնույթը։ Այնուամենայնիվ, ԲԱ տնօրինությունն ամեն կերպ աջակցել է հանձնաժողովի աշխատանքներին և որևէ խնդիր չի առաջացրել։ Ի գիտություն, այդ օրերին (սկսած սեպտեմբերի 29-ից) ԲԱ հյուրատանը հյուրընկալել էինք 36 արցախցի տարահանված երեխաների, մայրերի և տարեցների, ԲԱ-ն իր սուղ միջոցներից օգնում էր ռազմաճակատին, ԲԱ աշխատակիցներն իրենց հերթին գումարներ նվիրաբերեցին, ԲԱ տրանսպորտային միջոցներն ուղարկվել էին Արցախ և այլն։

6․ Եվս մեկ հանգամանք, ՀՀ ՖՆ հանձնաժողովի՝ 2020թ․ դեկտեմբերի 11-ին ներկայացված վերջնական եզրակացությանը պատասխանելու համար ԲԱ-ին տրված է 30 աշխատանքային օր ժամանակ, որը կլրանա 2021թ․ փետրվարի 1-ին։ Այսինքն կարելի էր գոնե կոռեկտ գտնվել և համբերել մինչև այդ ժամկետը, տեսնել նաև մեր պատասխանները, նոր միայն հերթական հայտարարությունները տարածել իբր ԲԱ-ում տեղի ունեցող «տարաբնույթ առերևույթ խախտումների» վերաբերյալ։

7․ ԲԱ ունի 54 հա տարածք, 100 աշխատակից (գիտաշխատողներ, ինժեներներ, տեխնիկներ, հաշվապահություն, վարորդներ, պահակներ, բանվորներ ևն) և մոտ 70 շինություն (վարչական շենքեր, լաբորատորիաներ, աստղադիտակներ, մեխանիկական արհեստանոց, տնտեսական շենքեր, հյուրատուն, բնակելի ծառայողական շենքեր, ենթակայան ևն)։ ԲԱ տարեկան բազային ֆինանսավորումը կազմում է 215,5 մլն ՀՀԴ։ Կան ևս բյուջետային (գիտական աստիճանների հավելավճարներ, ասպիրանտների և նրանց ղեկավարների վճարներ, բարձր արդյունավետությամբ աշխատող գիտնականների հավելավճարներ ևն) և արտաբյուջետային (պայմանագրեր, դրամաշնորհներ) լրացուցիչ մուտքեր, որոնք հաշվի առնելով, ԲԱ տարեկան ամբողջ ֆինանսավորումը կազմում է մոտ 300 մլն ՀՀԴ։ Աշխատավարձերից, կոմունալ վճարումներից, տրանսպորտային և նպատակային ծախսերից հետո մնում է ընդամենը ոչ ավելի, քան 50 մլն ՀՀԴ, այսինքն ամսական շուրջ 4 մլն ՀՀԴ։ ՀՀ Ազգային արժեքի կարգավիճակ ունեցող այս կարևորագույն կառույցը պահպանելու և զարգացնելու համար (տեխնիկական ծախսեր, գրենական պիտույքներ և տպագրություն, համակարգիչներ, գրականության ձեռքբերում, գործուղումների մասնակի աջակցություն, գիտական միջոցառումների կազմակերպում, շինարարական-վերանորոգողական ծախսեր, կահույք ևն) մեզ հատկացվում է մի չնչին գումար, որի շուրջն այսքան աղմուկ է բարձրացվում։ Հակառակը, կարելի էր գնահատել, թե ինչպես է ԲԱ տնօրինությանը հաջողվում այդ չնչին գումարներով իրականացնել այս ամենը։ Ավելին, ԲԱ, ինչպես և բոլոր մյուս ակադեմիական գիտական հիմնարկների ֆինանսները հասանելի են թե՛ ՀՀ ԳԱԱ-ում, թե՛ ՀՀ Գիտության կոմիտեում (ԳԿ), թե՛ ՀՀ կենտրոնական գանձապետարանում (որտեղ և գտնվում է մեր հաշիվը)։ Մենք ամեն տարի ներկայացնում ենք ֆինանսավորման հայտ, ՀՀ ԳԿ հետ կնքում ենք պայմանագիր, ներկայացվում է ծախսերի նախահաշիվ (որի որևէ փոփոխություն նույնպես համաձայնեցվում է), տարեվերջին ներկայացվում է հաշվետվություն։ Յուրաքանչյուր ծախս թույլատրվում է միայն գանձապետարանի հավանությունից հետո։ Այսինքն այս ամենը չափազանց թափանցիկ է։ Համեմատության համար նշենք, որ ԲԱ ընթացիկ ծախսերի համար մնացող ամսական գումարը (4 մլն ՀՀԴ) նույնիսկ ավելի քիչ է, քան ԱԺ ԳԿՄՍԵՍ ՄՀ անդամների ամսական անձնական աշխատավարձը, իսկ դա տրվում է նրանց գործունեության համար, ինչն իմ խորին համոզմամբ իր ծավալներով ու կարևորությամբ հազարապատիկ անգամ փոքր և պակաս արդյունավետ է Ազգային արժեք հանդիսացող և մեր գիտության պատիվը պահող ԲԱ գործունեությունից։

8․ Եզրակացություն․ արդեն շուրջ 1,5 տարի է, ինչ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվում է ԲԱ թիրախավորված հետապնդում և վարկաբեկում։ ՀՀ իշխանությունների որոշ ներկայացուցիչներ ԲԱ դեմ արշավ են սանձնազերծել։ Սակայն նույնիսկ այս ծանր ու սուղ պայմաններում, մեծ նվիրումով աշխատանքի արդյունքում ԲԱ գիտնականները կատարում են մեծ ծավալի գիտահետազոտական աշխատանք, հայտնաբերել են հազարավոր նոր տիեզերական մարմիններ, որոնք կոչվում են հայկական անուններով և մեր երկրին աշխարհով մեկ ճանաչում են բերում, իրականացվում են միջազգային նախագծեր (այդ թվում՝ «Ռոսկոսմոսի» հետ), հրապարակվում են կարևորագույն աշխատանքներ միջազգային հեղինակավոր գիտական հանդեսներում, ԲԱ համագործակցում է շուրջ 30 երկրների գիտական կենտրոնների հետ։ Գիտաչափական բոլոր առումներով (ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաշվետվություններ, միջազգային վարկանիշային աղյուսակներ, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների վիճակագրական վերլուծություն, դրամաշնորհների հարաբերական քանակ, հրապարակումների ազդեցության գործակիցներ (IF), առավել արդյունավետ գիտնականներ ևն) ԲԱ-ը ՀՀ-ում ամենաարդյունավետ աշխատող գիտական հաստատություններից մեկն է, թեև աշխատակիցների թվով նույնիսկ միջինից ցածր է։

9․ ԲԱ 2013-ին ճանաչվել է ՀՀ Ազգային արժեք, 2011-ին գրանցել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստագրական արժեք (ինչն ամբողջ աշխարհի գիտության մեջ չափազանց հազվագյուտ երևույթ է), 2015-ին ԲԱ պաշտոնապես ճանաչվել է Հարավարևմտյան և կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, որը ճանաչել է նույնիսկ Թուրքիան (այսինքն սա Հայաստանի տարածաշրջանային և միջազգային հեղինակության ասպարեզում հսկայական հաղթանակ է), 2005-ին ստեղծել ենք Հայկական վիրտուալ աստղադիտարանը, 2001-ին ստեղծել ենք աշխարհի հայ աստղագետներին միավորող Հայկական աստղագիտական ընկերությունը, 2007-ին Երևանում կազմակերպել ենք եվրոպական աստղագիտական տարեկան խոշոր համագումարը, 2001 և 2013 թթ․ կազմակերպել ենք Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) պաշտոնական գիտաժողովներ, 2017-ին առաջին անգամ Հայաստանում կազմակերպեցինք ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային կոնֆերանս, 2019-ին առաջին անգամ Հայաստանում անցկացվեց «Տիեզերական հետազոտություններին և տեխնոլոգիաներին» նվիրված տարածաշրջանային երիտասարդական դպրոց, 2006-ից կանոնավոր կերպով գործում են Բյուրականյան միջազգային ամառային դպրոցները (որոնք ՄԱՄ կողմից ընգրկվել են աշխարհի 3 լավագույն դպրոցների շարքում, վերջինը՝ 2020թ․), ԲԱ դարձել է նաև Աստղաինֆորմատիկայի կենտրոն՝ 2015 և 2020 թթ․ կազմակերպել է «Աստղագիտական շրջահայություններ և Մեծ տվյալներ» թեմայով երկու գիտաժողով, 2017-ին վերականգնվել և անգլերեն առցանց թողարկվում է «ԲԱ հաղորդումներ» մասնագիտական պարբերականը, 2018-ին Հայաստանը միացել է «Աստղագիտություն և աստղաֆիզիկա» եվրոպական հեղինակավոր ամսագրի կառավարման խորհրդին, 2020-ին ԲԱ գիտնականներն արժանացան ՀՀ նախագահի տարեկան մրցանակին։ Չմոռանանք, որ այս ամենը տեղի է ունեցել ԽՍՀՄ փլուզումից և Վիկտոր Համբարձումյանից հետո, երբ թվում էր, թե ԲԱ գիտությունը պետք է զգալի չափով նահանջ գրանցեր։ Վերջապես, 2021-ին նշվելու է ԲԱ 75-ամյակը։ ԲԱ ողջ կոլեկտիվը լրջորեն պատրաստվում է այդ պատասխանատու տարեդարձին։

10․ ԲԱ ներկայիս տնօրինությունը դեռևս 2017թ․ին որդեգրել է բոլոր աշխատանքների և ֆինանսների նկատմամբ խիստ վերահսկողության քաղաքականություն։ Ջանք չի խնայվում ներկա դժվարին պայմաններում ևս ԲԱ տանել առաջխաղացման և զարգացման ուղղությամբ։ Գիտությունը մեր երկրում ամենաարդյունավետ աշխատող օղակն է։ Նույնիսկ ֆինանսական առումով մեր գիտությունը միանշանակ շատ ավելի արդյունավետ է աշխատում, քան ցանկացած այլ ոլորտ։ Մեր երկրում, որտեղ վերջին ժամանակներս ահռելի վնասներ ենք կրում, երբ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կորցրինք մեր բոլորի ստեղծած ու տասնամյակներ շարունակ բազմապատկած բարիքները, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերած 170 մլն ԱՄՆ դոլարը (այսինքն 90 մլրդ ՀՀԴ՝ ԲԱ տարեկան ֆինանսավորումից 300 անգամ ավելի), ինչը նախատեսված էր ռազմաճակատի համար, չի օգտագործվում, հետո անհասկանալի հանգամանքներում առնվազն լռության է մատնվում (եթե ավելի կոշտ գնահատական չտանք), երբ գիտությանը հատկացվում է նվաստացուցիչ ցածր ֆինանսավորում, որ միայն աֆրիկական հետամնաց երկրներում կա նման բան, ֆինանսական ստուգումների և կասկածների թիրախ է դառնում հենց մեր գիտությունը։ Մեր պաշտոնյաներին կոչ եմ անում ձեռքերը հեռու պահել Բյուրականի աստղադիտարանից և զբաղվել որևէ օգտակար գործով, մասնավորապես, տվյալ հանձնաժողովի դեպքում՝ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի լրջագույն խնդիրներով, քանի որ գիտությամբ և մշակույթով մեր երկրի վարկանիշը բարձր պահելն է մնացել մեր միակ փրկությունը՝ թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական և թե՛ այլ ոլորտներում հաղթանակների համար։

Աստղադիտարանի ներկայիս գործունեության վերաբերյալ մանրամասն կարող եք ծանոթանալ ՀՀ ԳԱԱ «Գիտության աշխարհում» ամսագրի «Բյուրականի աստղադիտարանն այսօր» հոդվածից՝ https://isec.am/.../gitutyan_ashxarh/GA_04-2019_for_web.pdf։

Արեգ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ                             

ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն,

Միջազգային աստղագիտական միության (IAU) Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կենտրոնի տնօրեն,

Եվրասիական աստղագիտական ընկերության (EAAS) փոխնախագահ,

Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի (IVOA) գործադիր կոմիտեի անդամ, Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ArVO) հիմնադիր նախագահ,

Հայկական աստղագիտական ընկերության (ArAS) հիմնադիր նախագահ,

Եվրոպական Հորիզոն-2020 նախագծի «Տիեզերքի» ոլորտի ծրագրային կոմիտեի անդամ»,- գրել է նա։

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի (ԳԿՄՍԵՍ ՄՀ)...

Posted by Areg Mickaelian on Sunday, January 3, 2021
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենՉինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակԲրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկըԱլգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարիՓարիզում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 46,000 մարդԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների տեղակալները մասնակցել են Երևան-Սոֆիա չվերթների վերագործարկման արարողությանըԷրդողանը Թրամփի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը և Ուկրաինայում պատերազմըՆիկոլ Փաշինյանի քայլերը շախմատիստի ցայտնոտային քայլեր ենԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համարՓարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներովՄեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներԵրևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններինՄիակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն էԹրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. ԶելենսկիԱյսօր Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը. ԶուրաբյանՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել էԻրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան
Ամենադիտված