Նոյեմբերի 9-ից՝ այսինքն պատերազմի «ավարտից» հետո, առնվազն 15 զոհված զինվորական ունենք․ Կարեն Վրթանեսյան
Հասարակություն
Այսպիսի արհամարհական վերաբերմունք մեր ժողովրդի հանդեպ, մեր զոհվածների հանդեպ սպասելի է թուրքերից, թշնամուց, բայց ոչ մարդկանցից, որոնք գոնե անձնագրով մեր հայրենակիցներն են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Նա, մասնավորապես, գրել է․
«Նոյեմբերի 9-ից հետո առնվազն 15 զոհված զինվորական ունենք, բայց դա, բնականաբար, քչերն են հասկացել։ Որովհետև կամ պաշտոնապես ընդհանրապես չեն հայտնել այդ մասին, կամ էլ լղոզվել է անվերջ չհերքող «հերքումների», մանիպուլյացիաների, մերձիշխանական շրջանակներից տարածվող բամբասանքների և ապատեղեկատվության պղտոր հոսքում։
Էլ չեմ խոսում 70–80 կամ գուցե ավելի շատ գերիների մասին։
Կրկնում եմ. նոյեմբերի 9-ից՝ այսինքն պատերազմի «ավարտից» հետո։
Այսպիսի արհամարհական վերաբերմունք մեր ժողովրդի հանդեպ, մեր զոհվածների հանդեպ սպասելի է թուրքերից, թշնամուց, բայց ոչ մարդկանցից, որոնք գոնե անձնագրով մեր հայրենակիցներն են, առավել ևս «ժողովրդի ընտրյալներ»։
Հենց այդ պատճառով էլ սրանց «նիկոլաթուրքեր» եմ անվանում։
Սխա՞լ եմ անում»։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)