Ինչո՞ւ են հայրենիք, ազգ, ժողովուրդ բառերը դուրս եկել երդման տեքստից. Կարապետյանի հարցը` Գալյանին Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրգործը դատարանում է և մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին ՀՀ-ն պարտավոր է պահանջել դադարեցնել բարբարոսությունը. Արթուր Խաչատրյան Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Գանձասարը հայկական է. արձագանքեք ԱԽՔ-ի, ԱԳՆ- ԱԺ-ի մակարդակով. Աննա Գրիգորյան Օգտակար չեն խաղաղության համար ու անհիմն են. Ռուբինյանը` Գանձասարում Հաջիևի հայտարարության Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի մեզ վիրավորի. Սասուն Միքայելյան Չե՞ք ուզում հրաժարական տալ, որ արժանի ԱԺ նախագահ ընտրենք. Ղազարյանը՝ Ռոււբինյանին Հաջիևը Գանձասարի և Դադիվանքի համալիրները ներկայացրել է որպես «հին կովկասյան աղվանական» ժառանգություն Ավինյանը կոշտ զգուշացնում է․ նոր ինքնակամ շինությունների համար վարչական շրջանների ղեկավարները պատասխան են տալու Տիգրան Ավինյան․ բուժառուների նկատմամբ «սովետական փտած մոտեցումներն» անընդունելի են «Արարատցեմենտը» ռեկորդային ծավալով ցեմենտ է արտադրել․ Պապոյանը թվեր է հրապարակել 

Սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսուցիչների աշխատավարձը հունվարից կբարձրանա

Հասարակություն

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2021 թվականի հունվարի 1-ից կգործեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի երկու հրամաններ, որոնք կարող են զգալի դրական ազդեցություն ունենալ հատկապես գյուղական համայնքներում հանրակրթության որակի և հասանելիության բարձրացման համար։

Հանրակրթության որակի և հասանելիության բարձրացմանը կնպաստեն նաև առարկայական ուսուցչի պակաս ունեցող շուրջ 100 դպրոցներում ստեղծված տեխնիկապես հագեցված հեռաուսուցման դասասենյակները, ինչը հնարավորություն է տալու այդ առարկաների ուսուցումն արդեն այս ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից կազմակերպել հեռավար եղանակով։ Ընդ որում, հեռավար ուսուցումը կկազմակերպվի մենթոր դպրոցների ուսուցիչներին ներգրավելու միջոցով՝ զարգացնելով դպրոցների շրջանում մենթորության, փոխադարձ աջակցության, համայնքների դպրոցների երեխաներին էլ՝ լավագույն ուսուցիչներին ներգրավելու միջոցով իրենց ուսումնառությունը կազմակերպելու հնարավորությունները։ ։

Առաջին հրամանը (21․12․20 թ․, թիվ 47-Ն հրաման) վերաբերում է մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգի փոփոխություններին, որոնց արդյունքում․

Կփոխհատուցվի սովորողների տրանսպորտային ծառայությունների ծախսը՝ անկախ հեռավորությունից, եթե աշակերտը, իր փաստացի բնակության վայրում ուսումնական հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ կրթական ծրագրի բացակայությամբ պայմանավորված, ուսումը ստանում է այլ բնակավայրի կրթական հաստատությունում: Նախկինում հատուցումը տրվում էր միայն այն դեպքերում, եթե բնակավայրերի միջև հեռավորությունն առնվազն 3 կմ էր:

Մանկավարժները (այդ թվում` նաև դասավանդող նախնական զինվորական պատրաստության ուսուցիչները` զինղեկները) փոխհատուցման կարգից կարող են օգտվել 0,5 և ավելի հաստիքով աշխատելու դեպքում: 0,5-ից ավելի հաստիքային դրույքի սահմանափակումը չի տարածվում ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերի դպրոցների ուսուցիչների, ինչպես նաև տվյալ հաստատությունում դասավանդվող տվյալ առարկայի գծով միակ ուսուցիչը հանդիսացող ուսուցիչների վրա, ինչը նոր կարգավորում է։

2022 թվականից կարգով նախատեսված փոխհատուցումները կստանան նաև ուսուցչի օգնականները և հատուկ մանկավարժները, ինչը նոր կարգավորում է:

Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր ուսուցչի և դպրոցահասակ երեխայի համար ավելացվել է՝ նախկին 15000-ի փոխարեն դառնալով 20200 ՀՀ դրամ:

Միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղի լինելու դեպքում՝ փոխհատուցման գումարը տրվում է համապատասխան երթուղիների համար սահմանված սակագների չափով: Միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յուրաքանչյուր կմ-ի համար 25 ՀՀ դրամ՝ բայց ոչ պակաս 200 ՀՀ դրամը:

Եթե բացակայում է միկրոավտոբուսային կամ ավտոբուսային երթուղին, և տվյալ բնակավայրից տրանսպորտային փոխհատուցման ծառայություններից օգտվող երեխաների և ուսուցիչների թիվը փոքր է չորսից (այսինքն` ենթադրաբար, անգամ համատեղ տաքսուց օգտվելու տարբերակը արդյունավետ չի լինի), ապա այս դեպքում տրամադրվող փոխհատուցման չափը կկազմի նվազագույնը 1000 ՀՀ դրամ` ներկա ստացած յուրաքանչյուր օրվա համար։ Այս գումարը հավասար բաժանվում է բոլոր օգտվողներին:

Երկրորդ հրամանը (14․10․20 թ․, թիվ 40-Ն հրաման) վերաբերում է սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգին, որի համաձայն գործուղվող ուսուցիչների լրացուցիչ հատկացումները կավելացվեն, մասնավորապես կվճարվեն․

ուսուցչի և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով – նախկինում չի հատկացվել,

ուսուցչի և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը – նախկինում հատկացվել է գույքի տեղափոխման գումար` 15000 դրամ,

տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս՝ միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով – նախկինում հատկացվել է ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչև 4 անգամ,

բնակարանային վարձի համար՝ ըստ մարզերի գործող իրատեսական սահմանաչափերով -նախկինում հատկացվել է բնակարանի վարձ` ամսական 10000 դրամ,

կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10200 դրամ – նախկինում հատկացվել է կեցության այլ ծախսեր` ամսական 5000,

աշխատավարձի հավելում` աշխատավարձի 30 տոկոսի չափով – նախկինում չի հատկացվել։

Նախարարությունը հունվարից սկսած վարելու է մասնագետների շտեմարան, որի ծրագրային փաթեթը նույնպես կազմվել է և պատրաստ է, շտեմարանը անընդհատ թարմացվելու է՝ օգնելով դպրոցներին հնարավորինս արագ լրացնել առաջացող թափուր տեղերը։ Այս հնարավորություններից խրախուսում ենք օգտվել նաև Արցախի Հանրապետության այն ուսուցիչներին, որ գտնվում են ՀՀ-ում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հայտարարել է, թե ով կզբաղեցնի Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը Ինչո՞ւ են հայրենիք, ազգ, ժողովուրդ բառերը դուրս եկել երդման տեքստից. Կարապետյանի հարցը` ԳալյանինՄարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրգործը դատարանում է և մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին ՀՀ-ն պարտավոր է պահանջել դադարեցնել բարբարոսությունը. Արթուր ԽաչատրյանՌուսաստանը ժամանակավորապես կդադարեցնի Հայաստան գազի մատակարարումըԹրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԳանձասարը հայկական է. արձագանքեք ԱԽՔ-ի, ԱԳՆ- ԱԺ-ի մակարդակով. Աննա Գրիգորյան Օգտակար չեն խաղաղության համար ու անհիմն են. Ռուբինյանը` Գանձասարում Հաջիևի հայտարարությանԲորիս Ջոնսոնին տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի մեզ վիրավորի. Սասուն Միքայելյան Չե՞ք ուզում հրաժարական տալ, որ արժանի ԱԺ նախագահ ընտրենք. Ղազարյանը՝ ՌոււբինյանինԻրանը Հորմուզի նեղուցի վրայով ամերիկյան անօդաչու թռչող սարք է խոցելՀաջիևը Գանձասարի և Դադիվանքի համալիրները ներկայացրել է որպես «հին կովկասյան աղվանական» ժառանգությունԱվինյանը կոշտ զգուշացնում է․ նոր ինքնակամ շինությունների համար վարչական շրջանների ղեկավարները պատասխան են տալուՏիգրան Ավինյան․ բուժառուների նկատմամբ «սովետական փտած մոտեցումներն» անընդունելի են«Արարատցեմենտը» ռեկորդային ծավալով ցեմենտ է արտադրել․ Պապոյանը թվեր է հրապարակելՌուսական գազի թանկացումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար․ տնտեսագետԳերմանիայում ՀՀ դեսպանատանը կատարվել է պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվՍոչիում ԲՈւԱ-ի բեկորների անկման հետևանքով 5 մարդ է տուժել, այդ թվում՝ երեխա․ Ռուսաստանի շրջանների վրա հարվածների հետևանքներըԱյգավանում բախվել են «Nissan»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը հայտնվել է բնակչի հողամասումԱՄՆ-ը փոխում է դիրքորոշումը․ Վաշինգտոնը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում կրկին կենտրոնանալ միջուկային ծրագրի վրաՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներԱննախադեպ ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը Գոռ Շահբազյանն է Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է այսօր, որը վերջինս, ցավալիորեն, դիմավորում է Բաքվի բանտում. պատգամավորՍեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»Մեռելng է. եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կարելի է այցելել հանգnւgյալների շիրիմներինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱնակնկալ այցով մեկնում ենք հանրապետության հեռավոր զորամասերից մեկը․ ՊապիկյանԼույս չի լինի. հասցեներՀայաստանի դեմ Ադրբեջանի սանձազարձած ագրեսիայի արդյունքում ունեցանք 224 զոհ. 5 հայ կին զինվորականներ տանջամահ արվեցին. Խաչատրյան Հսկա օձը մտել է մեքենայի շարժիչի խցիկի տակ Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերին Ռուսաստանում ուղևորուհին տուն վերադառնալու ճանապարհին հենց ինքնաթիռում տղա է ունեցել Արտակարգ իրավիճակ Էջմիածին քաղաքում. Դեպքի վայր են շտապել փրկարարներըԹրամփը հայտարարել է, որ իրեն չեն հուզում Իրանի բանակցությունները Պարսից ծոցի երկրների հետ Սեպտեմբերի 14/15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ֆիդան. Իսրայելը գլխավոր խոչընդոտն է Սիրիայի վերականգնման ճանապարհին Վաշինգտոնից մինչև Նյու-Հեյվեն․ ԱՄՆ-ի 39 մլն բնակիչ հայտնվել է ջրհեղեղների սպառնալիքի գոտում Պուտին․ Յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ինքնուրույն ընտրի իր զարգացման ուղին Թրամփը արհեստական բանականության սպառնալիքների մասին նախազգուշացումները «չափազանց բացասական» է անվանել Փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհից հեռացրել են տապալված ծառը՝ վերականգնելով երթևեկությունը Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է նոր պատերազմին լիակատար պատրաստության մասին Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Վրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները Ճակատագիրը ձեզ երկրորդ հնարավորություն կտա․ Այս 3 կենդանակերպի նշանները շուտով կհաղթահարեն դժվարին շրջանը Իրանը Claude-ն օգտագործել է ամերիկյան նավերին հետևելու համար 36 ժամ ջուր չի լինելուՎրաստանում օծել են «Ռուսաստանի և Վրաստանի ժողովուրդների բարեկամություն» սրբապատկերը՝ ռուսական տաճարներին փոխանցելու համար
Ամենադիտված