Օգտակար չեն խաղաղության համար ու անհիմն են. Ռուբինյանը` Գանձասարում Հաջիևի հայտարարության Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի մեզ վիրավորի. Սասուն Միքայելյան Չե՞ք ուզում հրաժարական տալ, որ արժանի ԱԺ նախագահ ընտրենք. Ղազարյանը՝ Ռոււբինյանին Հաջիևը Գանձասարի և Դադիվանքի համալիրները ներկայացրել է որպես «հին կովկասյան աղվանական» ժառանգություն Ավինյանը կոշտ զգուշացնում է․ նոր ինքնակամ շինությունների համար վարչական շրջանների ղեկավարները պատասխան են տալու Տիգրան Ավինյան․ բուժառուների նկատմամբ «սովետական փտած մոտեցումներն» անընդունելի են «Արարատցեմենտը» ռեկորդային ծավալով ցեմենտ է արտադրել․ Պապոյանը թվեր է հրապարակել Ռուսական գազի թանկացումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար․ տնտեսագետ Գերմանիայում ՀՀ դեսպանատանը կատարվել է պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Սոչիում ԲՈւԱ-ի բեկորների անկման հետևանքով 5 մարդ է տուժել, այդ թվում՝ երեխա․ Ռուսաստանի շրջանների վրա հարվածների հետևանքները Այգավանում բախվել են «Nissan»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը հայտնվել է բնակչի հողամասում ԱՄՆ-ը փոխում է դիրքորոշումը․ Վաշինգտոնը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում կրկին կենտրոնանալ միջուկային ծրագրի վրա 

Ուսումնասիրությունները վեր են հանել, որ սպառնալիքներ են առաջ եկել սահմանային բնակիչների կյանքի իրավունքի ու անվտանգության համար․ ՄԻՊ

Հասարակություն

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր շարունակվել են մեր այցերը Մեղրի ու Նռնաձոր:

Նռնաձորում քննարկումների ընթացքում պարզվել է, որ գյուղի գրեթե 200 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքները բնակիչները չեն կարողանում օգտագործել վարչաիրավական ու դատական մի շարք գործընթացների պատճառով: Այս հարցով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ: Ընդ որում, թե´ Մեղրիի համայնքպետի, թե´ Նռնաձորի բնակիչների պնդմամբ` պատերազմական գործողությունների ավարտից հետո այս հարցը դարձել է խիստ արդիական:

Նռնաձորի բնակիչների հետ Մարդու իրավունքների պաշտպանի հանդիպումների, համայնքային մարմինների հետ քննարկումների ու տեղերում ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ պետական սահմանների որոշման կիրառված մոտեցումների պատճառով պատերազմական գործողություններից հետո գյուղում առկա են հողատարածքներ (օրինակ՝ մասնավոր կամ տնտեսական գործունեության կարիքների համար որպես այգի, վարելահող կամ արոտավայր), և բնակիչները զրկվել են դրանք օգտագործելու հնարավորությունից, որոնք անհրաժեշտ են նախևառաջ իրենց կենսական ապրուստը հոգալու համար:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները նաև վեր են հանել, որ սպառնալիքներ են առաջ եկել սահմանային բնակիչների կյանքի իրավունքի ու անվտանգության, նրանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության ու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված կենսական կարևորության մյուս իրավունքների համար կամ դրանց մի մասն արդեն իսկ խախտվել է:

Հայաստանի իշխանության մարմինները պետք է ՀՀ պետական սահմանների որոշման հետ ուղղակիորեն կապված այս հարցերը դարձնեն առաջնահերթ քննարկման առարկա` կապված մեր երկրի սահմանային բնակավայրերի, կոնկրետ դեպքում` Նռնաձորի բնակիչների իրավունքների անխոչընդոտ իրականացումը երաշխավորելու հետ: Անընդունելի է, որ ներկայում բացակայում է ՀՀ պետական կառավարման մարմինների անմիջական հաղորդակցությունը գյուղի բնակիչների հետ նշված հարցերով:

Օրինակ` ի՞նչ անի այն մարդը, ով ունի հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատող վկայական, սակայն ադրբեջանական զինվորականների ուղիղ թիրախի տակ լինելու պատճառով այդ հողատարածքի օգտագործումն իրական վտանգի կենթարկի իր կամ իր ընտանիքի անդամի կյանքն ու առողջությունը կամ որ օգտագործումն այլևս դարձել է անհնար:

Ընդ որում, խոսքը վերաբերում է այնպիսի հողատարածքների, որոնց նկատմամբ իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատող վկայականները տրվել են կա՛մ Խորհրդային Հայաստանի, կա՛մ Հայաստանի անկախ Հանրապետության տարբեր ժամանակահատվածների իրավասու մարմինների (Կադաստրի կոմիտե և այլն) կողմից:

Այսօրվա այցի ընթացքում տեղի են ունեցել կարևոր քննարկումներ Մեղրիի քաղաքապետի, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի անձնակազմերի հետ, որոնք իրականացնում են անձնուրաց հերոսական ծառայություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօրվա այցերի ընթացքում ձեռք են բերել նաև կոնկրետ իրավիճակներով մարդկանց իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ փաստեր, որոնց կապակցությամբ կիրականացվեն առանձին ամփոփումներ ու կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օգտակար չեն խաղաղության համար ու անհիմն են. Ռուբինյանը` Գանձասարում Հաջիևի հայտարարությանԲորիս Ջոնսոնին տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի մեզ վիրավորի. Սասուն Միքայելյան Չե՞ք ուզում հրաժարական տալ, որ արժանի ԱԺ նախագահ ընտրենք. Ղազարյանը՝ ՌոււբինյանինԻրանը Հորմուզի նեղուցի վրայով ամերիկյան անօդաչու թռչող սարք է խոցելՀաջիևը Գանձասարի և Դադիվանքի համալիրները ներկայացրել է որպես «հին կովկասյան աղվանական» ժառանգությունԱվինյանը կոշտ զգուշացնում է․ նոր ինքնակամ շինությունների համար վարչական շրջանների ղեկավարները պատասխան են տալուՏիգրան Ավինյան․ բուժառուների նկատմամբ «սովետական փտած մոտեցումներն» անընդունելի են«Արարատցեմենտը» ռեկորդային ծավալով ցեմենտ է արտադրել․ Պապոյանը թվեր է հրապարակելՌուսական գազի թանկացումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար․ տնտեսագետԳերմանիայում ՀՀ դեսպանատանը կատարվել է պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվՍոչիում ԲՈւԱ-ի բեկորների անկման հետևանքով 5 մարդ է տուժել, այդ թվում՝ երեխա․ Ռուսաստանի շրջանների վրա հարվածների հետևանքներըԱյգավանում բախվել են «Nissan»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը հայտնվել է բնակչի հողամասումԱՄՆ-ը փոխում է դիրքորոշումը․ Վաշինգտոնը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում կրկին կենտրոնանալ միջուկային ծրագրի վրաՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներԱննախադեպ ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը Գոռ Շահբազյանն է Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է այսօր, որը վերջինս, ցավալիորեն, դիմավորում է Բաքվի բանտում. պատգամավորՍեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»Մեռելng է. եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կարելի է այցելել հանգnւgյալների շիրիմներինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱնակնկալ այցով մեկնում ենք հանրապետության հեռավոր զորամասերից մեկը․ ՊապիկյանԼույս չի լինի. հասցեներՀայաստանի դեմ Ադրբեջանի սանձազարձած ագրեսիայի արդյունքում ունեցանք 224 զոհ. 5 հայ կին զինվորականներ տանջամահ արվեցին. Խաչատրյան Հսկա օձը մտել է մեքենայի շարժիչի խցիկի տակ Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերին Ռուսաստանում ուղևորուհին տուն վերադառնալու ճանապարհին հենց ինքնաթիռում տղա է ունեցել Արտակարգ իրավիճակ Էջմիածին քաղաքում. Դեպքի վայր են շտապել փրկարարներըԹրամփը հայտարարել է, որ իրեն չեն հուզում Իրանի բանակցությունները Պարսից ծոցի երկրների հետ Սեպտեմբերի 14/15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ֆիդան. Իսրայելը գլխավոր խոչընդոտն է Սիրիայի վերականգնման ճանապարհին Վաշինգտոնից մինչև Նյու-Հեյվեն․ ԱՄՆ-ի 39 մլն բնակիչ հայտնվել է ջրհեղեղների սպառնալիքի գոտում Պուտին․ Յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ինքնուրույն ընտրի իր զարգացման ուղին Թրամփը արհեստական բանականության սպառնալիքների մասին նախազգուշացումները «չափազանց բացասական» է անվանել Փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհից հեռացրել են տապալված ծառը՝ վերականգնելով երթևեկությունը Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է նոր պատերազմին լիակատար պատրաստության մասին Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Վրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները Ճակատագիրը ձեզ երկրորդ հնարավորություն կտա․ Այս 3 կենդանակերպի նշանները շուտով կհաղթահարեն դժվարին շրջանը Իրանը Claude-ն օգտագործել է ամերիկյան նավերին հետևելու համար 36 ժամ ջուր չի լինելուՎրաստանում օծել են «Ռուսաստանի և Վրաստանի ժողովուրդների բարեկամություն» սրբապատկերը՝ ռուսական տաճարներին փոխանցելու համար Իրանը Ռուսաստանից առաջադեմ ռեակտիվ ԱԹՍ-ներ է խնդրել․ FT Այս կենդանակերպի նշանները աշնանը ֆինանսական առաջընթաց կունենան Լեդի Գագան մայր է դարձել Իրանի հետ պատերազմը սպառել է ԱՄՆ զինանոցը. Patriot-ի արտադրությունը ցանկանում են գրեթե եռապատկել – CBS News Թրամփը Կիևին կոչ է արել չհարվածել Ռուսաստանի դիզելային ենթակառուցվածքներին «Արարատցեմենտն» աշխատում է առավելագույն հզորությամբ․ Պապոյան Ծերանոցում բռնկված հրդեհը 16 մարդու կյանք է խլել Լեհաստանը կործանիչներ է բարձրացրել օդ՝ Ռուսաստանի ակտիվության ֆոնին
Ամենադիտված