Ավտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել է Ոսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթում Գրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամը NVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուին Ակադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ 14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողին Կիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր Սահմանադրությանը Մինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծել Լոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան «Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում Երկիր Գերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունը 

ՏՎԽ կարծիքը՝ գերիների մասին հրապարակումների ու անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ

Հասարակություն

Տեղեկատվական վեճերի խորհուրդը իր կարծիքն է հրապարակել ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց վերաբերյալ հրապարակումների և անձնական տվյալների պաշտպանությունի վերաբերյալ:

Կարծիքը ներկայացնում ենք ստռորեւ.

«Պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած ու զոհված անձանց վերաբերյալ բազմաթիվ լրատվական նյութեր են հրապարակվում տարբեր  հարթակներում՝ ներառյալ համացանցում։ Դրանցում  պարբերաբար ներկայացվում են զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների անձնական տվյալներ, այդ թվում՝ լուսանկարներ ու տեսապատկերներ։ Օրինակ, 15.12.2020թ․ www.sputnik.am լրատվական կայքը հրապարակել է «Մինչև պատերազմը մոլորված ու գերեվարված Նարեկ Սարդարյանը վերադարձել է Հայաստան» վերնագրով նյութ, որում ներկայացրել  է գերու  լուսանկարը այն տեսանյութից, որը տարածել էին ադրբեջանական աղբյուրները նրան գերեվարելուց մի քանի օր անց։ 16.12.2020թ․ին www.armtimes.com լրատվական կայքը հրապարակել է «Սպասում եմ Արայիկիս տեսնեմ, գրկեմ»․ 1 տարուց ավել Ադրբեջանում պահվող հայ զինծառայողը Հայաստանում է» վերնագրով նյութը, որում հարցազրույց տվող անձի լուսանկարի հետ միասին հրապարակվել է նաև նախկին ռազմագերու լուսանկարը, որը տարածել էին ադրբեջանական աղբյուրները նրան գերեվարելուց անմիջապես հետո։

Թեև պատերազմի մասին լրատվությունը հասարակական մեծ հետաքրքրություն է ներկայացնում, և հանրությունն ունի դրանց վերաբերյալ տեղեկություններ ստանալու լեգիտիմ պահանջ, զինված հակամարտության մասնակցի, մասնավորապես, ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվությունը ԶԼՄ-ների կողմից չպետք է հանգեցնի անձի արժանապատվության ոտնահարմանը և անձնական կյանքի գաղտնիության խախտմանը։ Պատերազմական գործողությունները, ռազմական բախումները կամ դրանց հետևանքերը լուսաբանելիս լրագրողներն ունեն կարևոր առաքելություն․ նրանք կարող են նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հանրությանը տրամադրելով անաչառ և օբյեկտիվ տեղեկատվություն։ Երբեմն էլ լրագրողների հրապարակումներն օգնում են գտնել գերեվարված անձին կամ պաշտպանել նրա իրավունքները։ Այս առումով նրանց հարազատներն ունեն տեղեկատվություն ստանալու օրինական շահ։ Այդուհանդերձ, նույնիսկ նման  իրավաչափ նպատակները  չեն ազատում լրագրողին տեղեկատվությունը տրամադրելիս այլոց իրավունքները և ազատությունները հարգելու պարտականությունից։ Սա է հակամարտությունները լուսաբանելու առանձնահատուկ դժվարությունը՝ ցուցաբերել նրբանկատություն և տարածել ճշգրիտ, անաչառ ու պատասխանատու տեղեկատվություն։

Դիտարկումները ցույց են տալիս, որ ռազմագերիների մասին լրատվական նյութերը հաճախ տարածվում են նրանց անձնական տվյալների ու անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի անտեսմամբ։ Թեև գերիների վերաբերյալ տեղեկատվությունը, որպես կանոն, ներկայացնում է հանրային մեծ հետաքրքրություն, դա չի նշանակում, որ լրագրողները ստանում են անվերապահ հնարավորություն օգտագործել ներկայում կամ նախկինում ռազմագերու կարգավիճակ ունեցող անձի լուսանկարները, տեսապատկերները,  որոնք տարածվել են այլոց կողմից հանրամատչելի աղբյուրներում՝ հիմնականում բջջային հավելվածներում կամ սոցիալական ցանցերում։ Նույնիսկ եթե նման բովանդակության տարածմամբ կամ վերարտադրմամբ լրագրողը հետապնդում է կոնկրետ հանրային շահ կամ այլոց օրինական շահ, որևէ մեկի անձնական տվյալն օգտագործելիս բոլոր դեպքերում պետք է ունենալ անձի համաձայնությունը, իսկ դրա ստացման անհնարինության դեպքում անձնական տվյալի տարածումը կարող է արդարացված լինել միայն հանրային շահից բխող անհրաժեշտությամբ՝ ըստ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի։

Հայրենադարձված որոշ ռազմագերիների մասին հրապարակումներում այս մոտեցումները պահպանվում են, երբ լրատվամիջոցներն, օրինակ,  նրանց վերաբերյալ հրապարակումներում նրանց պատկերը շղարշում են։ Սակայն, անընդունելի է, երբ որոշ լրատվական նյութերում նախկին ռազմագերիները  կամ գերու կարգավիճակում պահված քաղաքացիական անձինք անգամ հայրենադարձվելուց հետո շարունակում են պատկերվել Ադրբեջանի  իշխանությունների կողմից նախկինում տարածված լուսանկարներով կամ նույնիսկ տեսանյութերով, որոնցում անձը երևում է խոցելի, ընկճված վիճակում, երբ նա գտնվում էր փաստացի գերության մեջ՝ թշնամական միջավայրում։

Լրատվության նման եղանակն անթույլատրելի է, խախտում է անձի արժանապատվության նկատմամբ հարգանքը, նրա ու նրա հարազատների հոգեկան անձեռնմխելիության իրավունքը։ Անհրաժեշտ ենք համարում նաև ընդգծել, որ հաճախ անձնական տվյալների օգտագործումը, այդ թվում՝ անունը, ազգանունը և բնակավայրը, պայմանավորված չէ հանրային հրատապ անհրաժեշտությամբ։

Միաժամանակ, եթե որևէ անձնական տվյալ հեշտությամբ հասանելի է հանրային տիրույթում, դա դեռ չի նշանակում, որ այն կարելի է անվերապահորեն օգտագործել լրատվական նյութերում։ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անձնական տվյալ է ցանկացած տեղեկություն, որով ուղղակի կամ անուղղակի նույնականացվում է անձը։ Անձնական տվյալի  մշակումը/օգտագործումը կարելի է միայն օրենքով ուղղակի նախատեսված դեպքում կամ եթե առկա է անձի համաձայնությունը։ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասից բխում է, որ առանց անձի համաձայնության անձնական տվյալների օգտագործմամբ լրատվություն կարելի է տարածել այն դեպքում, երբ  դա անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար։

Լրատվամիջոցներում և համացանցում տարածված ռազմագերիների պատկերով տեսանյութերն ու լուսանկարները կարող են առանց սահմանափակումների անորոշ ժամկետով մատչելի մնալ։ Անձնական տվյալների ամբողջական դուրս բերումը համացանցից գրեթե անհնարին է՝ հատկապես հաշվի առնելով, որ մոռացված լինելու իրավունքն առայժմ որոշակիորեն կարգավորված է միայն ԵՄ անդամ պետություններում, այն էլ միայն Google.com որոնողական համակարգի առնչությամբ։ Նման պայմաններում անձնական տվյալի տարածումը համացանցում կարող է անդառնալի հետևանք ունենալ նախկին ռազմագերիների վերասոցիալականացման համար, և յուրաքանչուր հրապարակում կարող է հանգեցնել կրկնակի զոհականացման ինչպես նրանց, այնպես էլ նրանց հարազատների համար։

Հաճախ լրատվամիջոցները և լրագրողները առաջնորդվում են այն մտայնությամբ, որ եթե որևէ տվյալ արդեն հրապարակված է հանրային տիրույթում, դա տալիս է այդ տվյալը ազատորեն վերահրապարակելու, տարածելու ազատություն, քանի դեռ  բարեխղճորեն վկայակոչվում է աղբյուրը։ Խորհուրդը վերահաստատում է նախինում արտահայտած իր դիրքորոշումը, որ անձնական տվյալի յուրաքանչյուր նոր հրապարակում, այդ թվում նաև ժամանակակից թվային տեխնոլոգիաների միջոցով,  օրինակ՝ տվյալներ «կիսվելու» (sharing), տեղադրելու (post),  հիպերհղումների, նորությունների ագրեգատորների և այլ եղանակով, անձնական կյանքի կրկնակի  միջամտություն է՝ անկախ դրա նախկինում հրապարակված լինելու հանգամանքից։ Հետևաբար, վերահրապարակվող անձնական տվյալը պաշտպանված է նույնչափ, որչափ առաջին անգամ հրապարակվող անձնական տվյալը։

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) - Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Արա Ղազարյան - «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան - «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Աշոտ Մելիքյան - Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Օլգա Սաֆարյան - Փաստաբան

Դավիթ Սանդուխչյան – Փաստաբան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ավտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեինԷջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր ԱթոռՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համարՊայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 99-ը՝ վիրավորվել Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածըՈւկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբԱկոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համարՋո Բայդենի հուշագրությունը գլխավորել է The New York Times-ի բեսթսելերների ցանկըՆան Գոլդինի նոր ֆիլմի հերոսները կենդանիներն են․ պրեմիերա ԼոնդոնումԱՄՆ-ում 5,9 մլրդ դոլարի ակտիվներով բանկ է փակվել
Ամենադիտված