ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորումն ամփոփել է 2020 թ. կատարած աշխատանքների արդյունքները
Հասարակություն
Հունվարի 15-ին ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումն ամփոփել է 2020թ. ուսումնական տարվա մարտական պատրաստության, մարտական հերթապահության, զորքերի ծառայության և զինվորական կարգապահության արդյունքները։
Միջոցառմանը ներկա են եղել Միացյալ խմբավորման հրամանատարը, հրամանատարի տեղակալները, ենթակա զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները։
Զեկուցվել է 2020թ. ընթացքում անցկացված միջոցառումների և իրականացված աշխատանքների վերաբերյալ, նշվել են թերացումերն ու բացթողումները, մատնանշվել դրանց լուծման ուղիները, առաջադրվել 2021թ. ուսումնական տարվա խնդիրները։
Միջոցառման ավարտին առավել աչքի ընկած զինծառայողները խրախուսվել են։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել