Մասնավոր տրանսպորտն իրավունք չունի Երևան քաղաքում կանգառ կատարի․ Տիգրան Ավինյան Ավինյանի կոշտ հայտարարությունը․ «Մարզային տրանսպորտը չպետք է Երևան բերի ներքաղաքային տրաֆիկ» 5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են Գիշերային վթար Երևանում․ «Nissan»-ը գլխիվայր, «Lada»-ն կողաշրջվել է 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել․ Յոլյան Ինչի՞ ա մետրոյի գնացքներում օդափոխությունը վատ, շնչել չի լինում, խոնավություն ա Հայտնաբերվել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել է Մի քանի օր անձրև չի գա․ եղանակի տեսություն «Երևանտրանս» ՓԲԸ-ն շուտով կլուծարվի Վանաձորի «Դանիելյան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ Մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել. նրանց թվում՝ մարզպետարանի կրթության վարչության պետը ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին․ կան զոհեր և վիրավորներ 

Նույնիսկ քնած ժամանակ բղավում էր՝ «համազարկո՜վ, կրա՛կ». այն, ինչ պատահեց ճակատագրի հեգնա՞նք էր, թե՞ փրկության գին

Հասարակություն
Ռազմիկ Արսենի Մախմուրյանը ևս դասվեց այն հերոսների շարքին, որոնք նվիրեցին իրենց կյանքը հանուն հայրենիքի պաշտպանության: Նա ծնվել է 2002 թ․-ի մայիսի 16-ին, Արարատի մարզի Լանջազատ գյուղում։ Սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը. «Ռազմիկը բնույթով անսահման համբերատար ու զուսպ էր, Մախմուրյանների օրինակելի ընտանիքի միակ արու զավակ Ռազմիկը ՀՀ Պաշտպանության բանակ էր զորակոչվել 2020թ․-ի օգոստոսի 10-ին։ Եվ որքա՜ն էինք ուրախացել, երբ վիճակահանությամբ պարզվել էր, որ ծառայելու է Վայքի զորամասում (հեռու Արցախի վտանգավոր դիրքերից)»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ռազմիկի քույրը՝ Անուշ Մախմուրյանը:
 
Բայց ով իմանար, որ ծառայության անցնելուց մեկ ամիս անց պայթելու էր պատերազմի բոթը, որին իր ուղիղ ու կարևոր մասնակցությունը պիտի ունենար նաև Ռազմիկը: Լինելով վարորդ՝ իր ուրալով Ռազմիկը այն աստիճան հմուտ մանևրելով է զենք մատակարարել ռազմաճակատ, որ նույնիսկ ամենափորձառու վարորդներն էին դժվարությամբ կարողանում դա անել:
Ռազմիկի ընկերները պատմում են, որ պատահել է գիշերով, առանց մեքենայի լույսերը միացնելու իրեն անծանոթ ճանապարհներով զենք է հասցրել դիրքեր՝ թշնամու անօդաչուների թիրախում չհայտնվելու նպատակով. « Եղբայրս հաջողությամբ կարողացել է խոցել թշնամու հրետանու շարասյունը, առաջին հարվածից ոչնչացրել է թշնամական մեկ ՏՕՍ համակարգ։ Մի ամբողջ գիշեր ընկերների հետ հաց է թխել, որ տղերքը սոված չմնան: Ծառայակից ընկերների խոսքերով՝ նույնիսկ քնած ժամանակ բղավում էր՝  «Համազարկո՜վ, կրա՛կ»։ Եվ այո՛, այս ամենը ընդամենը 18 տարեկանում։ Իսկ ինչ է պետք տաքարյուն պատանուն կռվի դաշտում ոգևորվելու համար, եթե ոչ մարտական առաջադրանքների հաջող իրականացում»,- հպարտությամբ, բայցև սրտի խորը ցավով նշում է հերոսի քույրը:
 Ռազմիկը հենց այդպես էլ մարտական ոգով կռվեց մինչև պատերազմի ավարտը, մինչև իր երկրային կյանքի ավարտը. «Եղավ Ջաբրայիլի թեժ մարտերում, այնուհետև Գորիսում, ապա՝ Կապանում։ Կռվեց մինչև վերջ, մի քանի անգամ խոցվեց մեքենան, բայց վերջին, վճռորոշ գնդակը չխնայեց նաև նրա կյանքը»,- խորը վշտով նշում է Անուշը։
 
Ռազմիկը զոհվեց 2020թ․-ի նոյեմբերի 9-ին Դավիթ Բեկ գյուղում, հրադադարից երկու ժամ առաջ. « Այն ինչ պատահեց ճակատագրի հեգնա՞նք էր, թե՞ փրկության գին․ Աստծուն է հայտնի միայն։ Բայց մի բան հաստատ է. գնացին ընտրյալները, լուսավորները։ Կարծես՝ պահապան հրեշտակների պակաս ունեինք․ գնացին, որ լրացնեն բացը․․․»,- նշեց Ռազմիկի քույրը, հավելելով՝ հայրենիքի համար կյանքը զոհելու պատրաստ արծիվ էին մեծացրել ծնողները։ 
 
 
 
 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է հարավում գտնվող օբյեկտներում հրդեհի և զոհերի մասինՄասնավոր տրանսպորտն իրավունք չունի Երևան քաղաքում կանգառ կատարի․ Տիգրան ԱվինյանԱվինյանի կոշտ հայտարարությունը․ «Մարզային տրանսպորտը չպետք է Երևան բերի ներքաղաքային տրաֆիկ»5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել ենԳիշերային վթար Երևանում․ «Nissan»-ը գլխիվայր, «Lada»-ն կողաշրջվել էԲենզինը կարժենա երկու դոլարից էլ պակաս, երբ մենք հաղթենք Իրանին․ Թրամփ50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել․ ՅոլյանՆյու Յորքում բացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը Ինչի՞ ա մետրոյի գնացքներում օդափոխությունը վատ, շնչել չի լինում, խոնավություն աՀայտնաբերվել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել էՄի քանի օր անձրև չի գա․ եղանակի տեսությունԻրանի իշխանությունները կրկնապատկել են բենզինի գինը«Երևանտրանս» ՓԲԸ-ն շուտով կլուծարվիՎանաձորի «Դանիելյան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներՄի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել. նրանց թվում՝ մարզպետարանի կրթության վարչության պետըՌԴ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին․ կան զոհեր և վիրավորներԳործող իշխանությունը շարունակում է գլուխ կախ ընդունել ադրբեջանական անհեթեթություններն ու մեղադրանքները. պատգամավորԱվելի քան 800 փրկարար պայքարում է կրակի դեմՊապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ ուսումնական զորամասեր, հետևել ուսումնական գործընթացի կազմակերպմանըՄիրզոյանը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի նախագահինԱյսօր Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնն էՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունԲյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»«Հրապարակ»․ Հիմա էլ փոխնախագահների պաշտոններն են բաժանում Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Հայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»«Հրապարակ»․ Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» «Հրապարակ»․ Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացելԵրևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»«Հրապարակ»․ Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մայբախը խոշոր վթարի կենտրոնում. վարույթ կա․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվելԿյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ Լևոն Ազիզյան Ժիրինովսկու իրավահաջորդը հայտարարել է, որ Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում» Կենդանակերպի այս նշանների կյանքը շուտով կտրուկ կփոխվի. ի՞նչ սպասել Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան Լիբանանը հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ են ՄԱԿ-ի կողմից հովանավորվող խաղաղապահներՄասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի Այս կենդանակերպի նշանները սեպտեմբերի գլխավոր հաջողակները կլինեն Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ)
Ամենադիտված