Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին Միակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն է Թրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. Զելենսկի Այսօր Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը. Զուրաբյան Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է Իրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջ Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասին Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները Հատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ) Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները 

Խաղաղության ֆոնի ներքո հակառակորդը միշտ փորձել է նախապատրաստվել հերթական սադրանքին. Սեյրան Օհանյան. Aysor.am

Հասարակություն

Ադրբեջանն ու Թուրքիան Ղարսում համատեղ՝ «Ձմեռ -2021» զորավարժություններ կանցկացնեն։ Զորավարժությունները տեղի կունենան փետրվարի 1-ից 12-ը։

Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ընդգծում է՝ մեր տարածաշրջանում ընթացող իրադարձությունները պետք է վերլուծենք աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների համատեքստում։

«Տարածաշրջանային զարգացումների հիմնական ուղղությունները գլխավոր դերակատարների ազդեցության ընդլայնումն է ու նաև նոր դերակատարների ազդեցության զարգացումը դեպի Հարավային Կովկաս, ես նկատի ունեմ Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության շրջանակներում։ Այդպիսի զորավարժություններ տեղի ունեցան Ադրբեջանում, որոշ հատվածներում, ներառյալ նաև Նախիջևանը ու դրանից հետո մենք տեսանք, թե ինչպիսի սադրանք սկսվեց Արցախի ու Հայաստանի հանդեպ։ Միանշանակ, բոլորս ընդգծում ենք ու նաև միջազգային հանրությունն է խոսում, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը իրականացվել է Թուրքիայի, միջազգային ահաբեկիչների ու իրենց աջակցող մուսուլմանական աշխարհի դերակատարների կողմից։ Հիմա, համեմատաբար, խաղաղություն է տիրում, որովհետև հայտարարությունից հետո պատերազմը կանգնեցվեց, բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ ցանկացած այսպիսի խաղաղության ֆոնի ներքո մեր հակառակորդները միշտ փորձել են նախապատրաստվել հերթական սադրանքներին», - աղբյուրի հետ զրույցում ասաց Օհանյանը։

Նրա խոսքով՝ հերթական սադրանքը, որ կարող է լինել Հայաստանի հանդեպ, մի քիչ իր մեջ դժվարություն է պարունակում, որովհետև Հայաստանի հանդեպ սադրանքի դեպքում մեր հակառակորդները անմիջական գործ պետք է ունենան ՀԱՊԿ-ի ու նաև տարածաշրջանային կարևոր դերակատարի՝ Ռուսաստանի Դաշնության միացյալ զորախմբի հետ։

«Զորավարժություններն անցկացվում են փետրվարի 1-ից 12-ն ու անմիջապես մեր հարևանությամբ՝ Գյումրիի դիմաց, Ղարսի նահանգի արևելյան հատվածում է լինելու, այնտեղ է տեղակայված նաև ՌԴ 102-րդ ռազմաբազան ու այդ ուղղությունն է, որ մեր միացյալ զորախմբի գործողությունների հիմնական ուղղություններից մեկն է», - նշեց Օհանյանը։

Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ այս զորավարժություններով Ադրբեջանն ու Թուրքիան զարգացնում են իրենց ռազմական միացյալ գործողությունների հնարավորությունները, մանավանդ, որ ասել են՝ նոր զինատեսակներ են փորձարկելու։

«Սա նշանակում է, որ թուրք-ադրբեջանական համագործակցությունը շարունակելու է ռազմական միջոցներ ձեռնարկել, նաև նրանց  համար հաջողություններից մեկը ենթակառուցվածքների ու տրանսպորտային միջոցների ապաշրջափակումն է։ Դա, առաջին հերթին, ո՞ւմ համար է, առաջին հերթին ճանապարհային ցանցի բացումն է Թուրքիայի համար Նախիջևանի, Հայաստանի ու Ադրբեջանի հատվածով Կասպից ծով դուրս գալու և «Մեծ Թուրանի» հեռանկարային նպատակների համար։ Մյուսը, թեկուզ մենք ասում ենք, որ տարածաշրջանում կփոխվի տնտեսական ընդհանուր նկարագիրը, բայց տնտեսական նկարագիրն ու նաև ժողովրդագրական իրադրությունը փոխվելու է ի օգուտ թուրք -ադրբեջանական տանդեմի, սա մենք պետք է ֆիքսենք: Այսինքն՝ այս զորավարժությունները և ռազմական, և տնտեսական, և ժողովրդագրական ազդեցության ու նաև համատեղ գործողությունների հնարավորությունների ընդլայնման շրջանակներում պետք է նայել», - նշեց նա։

Սեյրան Օհանյանն ընդգծեց՝ Թուրքիան և Ադրբեջանը միշտ էլ խորամանկ են գործել, մեկ վայրում նրանք կարող են ուժի ցուցադրում իրականացնել, ուրիշ վայրում՝ կամ արցախյան հատվածում, կամ Սյունիքի հատվածում համապատասխան սադրանքներ իրականացնել։

Հարցին՝ ի՞նչ պետք է անի Հայաստանը, Օհանյանը պատասխանեց. «Առաջին հերթին, մենք պետք է մեր երկրի ներսում համախմբման խնդիրներ լուծենք ու դուրս գանք այս հոգեբանական իրավիճակից, իսկ փորձը ցույց է տվել, որ վտանգի պահին մենք միասնական ենք ու փորձում ենք դիմագրավել սպառնալիքներին, բայց այս պատերազմական գործողությունների ընթացքում իշխանությունները ոչ մի բան չարեցին ազգը մոբիլիզացնելու, համախմբելու համար, նաև՝ ռազմական առումով մոբիլիզացիան ամբողջությամբ իր վերջին նպատակին հասցնելու։ Այս պատերազմը ցույց տվեց, որ դարերով մեզ փոխանցված այն սկզբունքը, որ վտանգի պահին մենք միասնական ենք՝ խաթարվեց, այս իշխանությունները չկարողացան համախմբել», - ասաց Օհանյանը՝ կարևորելով՝ պետք է արագ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հայկական բանակը նորից կազմավորվի, շարունակի իր գործունությունը բնականոն հունով, նաև՝ սպառազինությունների հետ կապված խնդիրները կարողանա լուծի։

«Մենք 285 կմ պաշտպանական բնագիծ ունեինք, մեզ մնացել է մոտավորապես մինչև 100 կիլոմետր, մնացած բոլոր հատվածներում մենք պետք է ինժեներական առումով արագ կերպով կատարելագործվենք», - ասաց նախկին նախարարը՝ նշելով, թե չպետք է մոռանալ Հայաստան-Թուրքիա սահմանը. պետք է ուշադրություն դարձնել այդ սահմանում աշխատանքներին։

Սեյրան Օհանյանն ամենակարևոր հարցերից մեկը համարում է Ռուսաստանի Դաշնության հետո ռազմական, ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական համագործակցության վերականգնումն ու ընդլայնումը, որովհետև, ըստ նրա, տարածաշրջանում միակ աջակիցը թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ Հայաստանի համար Ռուսաստանն է։

«Պետք է լուրջ ուշադրություն դարձնենք միջազգային մեր քաղաքական, ռազմադիվանագիտական խնդիրների իրականացմանը, մեզ պետք են այսօր համարձակ դիվանագետներ, հարաբերություններ ընդլայնող համարձակ իշխանություններ, արտաքին քաղաքականության մեջ մեր դերակատարությունն ընդլայնող համարձակ ու լուրջ բանակցողներ», - ասաց Օհանյանը՝ նշելով, թե պարտված իշխանությունը սա չի կարող անել, մինչդեռ, սրանք են այն բոլոր կարևոր ուղղությունները, որ պետք է իրականացնել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններինՄիակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն էԹրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. ԶելենսկիԱյսօր Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը. ԶուրաբյանՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել էԻրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքներըԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառովԿոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԶելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակելԿլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում
Ամենադիտված