Օնիկ Գասպարյանի պայքարը ճշմարտության համար է. պահեստազորի սպա
Հասարակություն
«Սիրելի հայրենակիցներ բոլորդ քաջատեղյակ եք, որ մեր երկիրը ապրում է ծանր ճգնաժամ և փոխանակ, ձեռք ձեռքի տալու, ինչ-որ այլ գործողություններ են ծավալում իշխանությունները, որոնք անհարիր են ստեղծված իրավիճակը բնութագրելու համար»,-այս մասին այսօր՝ մարտի 6-ին, ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող պահեստազորի սպաներից մեկը։
«Օնիկ Գասպարյանի պայքարը ճշմարտության համար է, ճշմարտության ու հաղթանակի համար և ոչ թե սեփական փառք կրելու մոլուցքն է նրան այսօր կանգնեցրել այս վիճակին։ Մեծարգո գեներալ-գնդապետ Օնիկ ջան բոլորս Ձեզ հետ ենք սատարում ենք և պաշտպանում մեր ազգը, մեր հայրենիքը, մեր բանակը և առանձին խոշոր ուժեր, որոնք այսօր ուզում են սեպ խրել այդ հարաբերությունների մեջ նրանց չի հաջողվի, փառք քեզ և բեմնավոր ուղի և թող քո բոլոր ծրագրերը իրականան»,- ասաց պահեստազորային սպան։
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նախկին զինվորները Պաշտպանության նախարարության դիմաց են՝ սատարելու իրենց հրամանատարին։ Նախաձեռնությունը մեծ արձագանք էր գտել նաև հասարակական գործիչների շրջանակում։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է