Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը Տունը դատարկել են՝ $10 հազար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր․ Սյունիքում գողություն Հրազդանում խցանումներ են․ հեծանվավազքի պատճառով ճանապարհները փակվել են Տասնամյակների ամենալուրջ էներգետիկ ճգնաժամը․ Մերձավոր Արևելքը կանգնած է լուրջ խնդրի առաջ․ NYT Սեպտեմբերի 14-ին կգումարվեն ԱԺ հերթական նիստերը, օրակարգի նախագծում ընդգրկվել է 6 հարց Ուկրաինան ստիպված է թիրախներ խոցել թնդանոթներով․ «Օդ-օդ» հրթիռները վերջանում են Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումները Լիլիթ Գալստյանը հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին Ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ 44 մարդ է տուժել Նոր նույնականացման քարտերը՝ 5 տարով․ իշխանությունը կրճատում է գործողության ժամկետը «ՔՊ-ն հեռանալու է․ դեռ կա՞ն դրան չհավատացողներ»․ Նարեկ Կարապետյան ԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները 

Վաչագան Նահապետյանը որդու ծննդյան օրը նռնակներով պայթեցրել է իրեն ու 10 թշնամու՝ փրկելով զինակից ընկերների կյանքը

Հասարակություն

Սեպտեմբերի 28-ին, առանց ընտանիքին տեղյակ պահելու, առանց նրանց հրաժեշտ տալու, Վաչագան Նահապետյանը մեկնեց ռազմաճակատ: Մեկնեց ու հերոսացավ: Կամավոր ընկերների հետ Հադրութում է եղել, Մարտունի 2-ում, ապա՝  40 հոգով դիրքավորվել են Վարանդայի Եղ­լա­վան­դի բլուրի վրա, փակել դեպի Կարմիր շուկա տանող ճանապարհը ու 15 օր շարունակ կասեցրել թշնամու առաջխաղացումը:

Վաչագանի մորեղբոր որդին՝ Արմեն Մխիթարյանը, որն այդ օրերին առաջնագծում բժիշկ էր, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմում է, որ հերոսի հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 24-ին, իսկ հաջորդ օրը տղայի՝ Հարությունի ծննդյան օրն էր: Վաչագանը չհասցրեց շնորհավորել որդու ծննդյան օրը, մեծ ցավ թողեց ընտանիքին՝ զոհվելով հենց այդ օրը, սակայն փրկելով ընկերների կյանքը: 

«Հարութին ասաց՝ ծննդյանդ օրը չեմ կարող գալ, բայց մյուսին անպայման ներկա կլինեմ. տղային տված խոստումը չկատարեց Վաչագանը: Տղայի հետ խոսելուց հետո գիշերը՝ ժամը 2:00-ին է մարտը սկսվել: Իրենց վաշտի հրամանատարի՝ Արթուրի խոսքով, այդ օրը 6 հոգի, կարծես, կանխազգացել են, որ վտանգը մոտ է: Հրամայել են, որ 40 կամավորներից 6-ը, մոտավորապես, 100 մետր առաջ գնան, տարբեր խրամատներ փորեն, որպեսզի առաջինը «դիմավորեն» թշնամուն, եթե հարձակում լինի: Այդ 6-ից մեկը Վաչագանն է եղել: Վեցն էլ բլուրի վրա վեց խրամատ են փորել՝ միմյանցից 20 մետր հեռավորության վրա: ժամը 2:00-ի մոտակայքում զենքը թողել է հրամանատարի՝ Արթուրի խրամատում, հետ գնալիս նկատել, որ շրջափակման մեջ են: Հրամանատարին ասել է ու կրակել՝ ամբողջ ուշադրությունը շեղելով իր վրա, հետո իրեն են կրակել, երկու ոտքից վիրավորվել է»,- պատմում է Արմենը:

Այնուհետև Վաչագանին 8-10 հոգի շրջափակել են հենց իր խրամատում, այդ պահին նռնակներով պայթեցրել է իրեն և թշնամուն: Զինակից ընկերները նահանջելու հնարավորություն են ունեցել, սակայն չեն նահանջել, մինչև վերջ մնացել են Վաչագանի կողքին ու կռվել:

«Թշնամին մեծաքանակ զորքով է եղել, անհավասար մարտեր են ընթացել, բոլորն էլ մարտի են բռնվել, իսկ գերեվարված Վահեն, որը վերջերս է վերադարձել, մինչև վերջ Վաչագանի կողքին է մնացել: Վահեն ցանկացել է տանել Վաչագանին, բայց Վաչագանն այդ ընթացքում Վահեին գլորել է ձորը, մյուսներին ևս, որպեսզի կարողանան փրկվել»,-ընդգծում է Վաչագանի մորեղբոր տղան:

«Կասեք, որ չեմ հանձնվել, այլ հերոսի պես եմ ընկել»,- Վաչագանի վերջին խոսքերն են՝ զոհվելուց առաջ:

Նռնակների պայթյունից ցրիվ եղած Վաչագանի մարմինը գտել են մեկ ամիս անց՝ որոնողական աշխատանքների արդյունքում: Վաչագանին հուղարկավորել են հունվարին, որովհետև ԴՆԹ պատասխանները այդ ժամանակ են եկել: 

Վաչագանը ծնվել և մեծացել էր Արմավիր գյուղում: Զբաղվում էր գյուղատնտեսությամբ, բնության, կենդանական աշխարհի, հող ու ջրի, հայրենիքի սիրահար էր: 8-րդ դասարանից աշխատել էր, ընտանիքի հոգսն իր ուսերին վերցրել: Ունի երկու երեխա:

Վաչագանը հետմահու պարգևատևվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլըՏունը դատարկել են՝ $10 հազար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր․ Սյունիքում գողությունԿրեմլում մեկնաբանել են G20-ի գագաթնաժողովին Պուտինի հնարավոր մասնակցությունըՀրազդանում խցանումներ են․ հեծանվավազքի պատճառով ճանապարհները փակվել ենՍի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը կհյուրընկալի BRICS-ի 19-րդ գագաթնաժողովը 2027 թվականինՏասնամյակների ամենալուրջ էներգետիկ ճգնաժամը․ Մերձավոր Արևելքը կանգնած է լուրջ խնդրի առաջ․ NYTՍեպտեմբերի 14-ին կգումարվեն ԱԺ հերթական նիստերը, օրակարգի նախագծում ընդգրկվել է 6 հարցՈւկրաինան ստիպված է թիրախներ խոցել թնդանոթներով․ «Օդ-օդ» հրթիռները վերջանում ենՄոդին ասել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումն այլևս չի կարող հետաձգվելԿառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներըՄոդի. BRICS-ը կարիք ունի հավակնոտ օրակարգի հաջորդ 20 տարիների համարԼիլիթ Գալստյանը հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ ՄանասյանինԼիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետՈւղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ 44 մարդ է տուժելՄելոնին խոստովանել է՝ Ուկրաինային չաջակցելն ավելի ձեռնտու կլիներ իր վարկանիշի համարՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռի՝ Սև ծովի վրայով թռիչքի ժամանակ արտասովոր հանգամանք է արձանագրվելՆոր նույնականացման քարտերը՝ 5 տարով․ իշխանությունը կրճատում է գործողության ժամկետը«ՔՊ-ն հեռանալու է․ դեռ կա՞ն դրան չհավատացողներ»․ Նարեկ ԿարապետյանԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններըՓաշինյանը Տիգրանաշենի համար էսկալացիա՞ է պատրաստում«Հրճվում էին հայաթափված Շուշիում․ իսկ հետո հերթը Մեղրի՞ն է»․ Արմեն ԱյվազյանԻրանը նոր աշխարհաքաղաքական մակարդակում է. Թեհրանը փաստացի տիրապետում է Հորմուզին և Բաբ էլ-Մանդեբին. իրանագետՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումներըՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումՓրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերումԳազի գինը բարձրանա՝ ռուսական ռազմաբազայի վարձն էլ կթանկանա՞Սիրիան պահանջել է Լիբանանից արտահանձնել Ասադի ձերբակալված ազգականինՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի ԳևորգյանըՇոգ օր է Հայաստանում․ ջերմաստիճանը կհասնի +27°C-իՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը«Tour of Armenia»-ի ընդհանուր դասակարգումը գլխավորում է շվեյցարացի հեծանվորդը«Ալիևը բացահայտեց Սերժ Սարգսյանի դիվանագիտական ժառանգությունը». ՇարմազանովԳագիկ Ծառուկյանը Կենտրոն ՔԿՀ-ից ուղերձ է հղելՎրաստանի հերթական ապտակը՝ ԵվրամիությանըԵրևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՍի Ծինփինը ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու BRICS գագաթնաժողովինՀաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նԱրմեն Գրիգորյանն ու իր հրահանգողները Արցախը հանձնել են, ՀՀ-ում իրացնում են այլոց շահերը․ Տիգրան ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՈւկրաինական հարձակումների հետևանքով Ռուսաստանի շրջաններում կա զոհ և վիրավորներ80 կիլոմետր՝ առանց կանգառի․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելԿանադան պետք է դառնա ԱՄՆ-ի նահանգ. ԹրամփՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Փաշինյանը կարող է միքանիօրյա էսկալացիա բեմադրել․ «Հրապարակ»Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»«Հրապարակ»․ Վայոց ձորում թեժ ընտրապայքար է սպասվում
Ամենադիտված