Ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ 44 մարդ է տուժել Նոր նույնականացման քարտերը՝ 5 տարով․ իշխանությունը կրճատում է գործողության ժամկետը «ՔՊ-ն հեռանալու է․ դեռ կա՞ն դրան չհավատացողներ»․ Նարեկ Կարապետյան ԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները Փաշինյանը Տիգրանաշենի համար էսկալացիա՞ է պատրաստում «Հրճվում էին հայաթափված Շուշիում․ իսկ հետո հերթը Մեղրի՞ն է»․ Արմեն Այվազյան Իրանը նոր աշխարհաքաղաքական մակարդակում է. Թեհրանը փաստացի տիրապետում է Հորմուզին և Բաբ էլ-Մանդեբին. իրանագետ Օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը ՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում Գազի գինը բարձրանա՝ ռուսական ռազմաբազայի վարձն էլ կթանկանա՞ 

ԿԳՄՍ փոխնախարարները հանդիպել են բուհերի արտաքին կապերի պատասխանատուների հետ

Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը հանդիպել են պետական բուհերի արտաքին կապերի պատասխանատու պրոռեկտորների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպման նպատակն է եղել առավել արդյունավետ դարձնել ԿԳՄՍ նախարարության և բուհերի միջև համագործակցությունը, ինչպես նաև քննարկել բուհերի միջազգայնացմանն ուղղված մի շարք հարցեր:

Փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ով համակարգում է նախարարության արտաքին կապերի, սփյուռքի և զարգացման ծրագրերի ոլորտները, առանձնացրել է օրակարգային այն երեք հարցերը, որոնք քննարկվել են պրոռեկտորների հետ: Առաջին հարցը վերաբերում էր տարբեր միջպետական, միջբուհական պայմանագրերով, ինչպես նաև ՀՀ գործընկերությամբ պայմանավորված՝ արտերկրում կրթություն ստանալու հնարավորություններին:  

«Մեր խնդիրն է այնպես անել, որ բուհերի ուսանողներն առավելագույնս տեղեկացված լինեն այդ հնարավորության մասին, և մեծ թվով շահառուներ մասնակցեն շարժունության ծրագրերին: Այսինքն՝ տեղեկատվության հասանելիության և իրազեկության խնդիրն այստեղ առաջնային նշանակություն ունի»,- նշել է նախարարի տեղակալը և ընդգծել, որ օրակարգի մյուս հարցը վերաբերում է բուհերի միջազգայնացմանը:

«Բուհերը պետք է իրենց հետաքրքրող մասնագիտությունները որպես պահանջարկ ձևակերպեն միջազգային հետաքրքրության և արտերկրի բուհերի հետ գործընկերության տեսանկյունից և ներկայացնեն ԿԳՄՍ նախարարությանը: Այն՝ որպես լիազոր մարմին, կամփոփի և որպես պահանջարկ կձևակերպի ԱԳՆ-ի և դեսպանների միջոցով՝ արտերկրի համապատասխան բուհերին վերոնշյալ տեղեկատվությունը հասանելի դարձնելու նպատակով»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Անդրադառնալով օրակարգի մյուս՝ ԱՊՀ ցանցային համալսարանի շրջանակում համագործակցության հարցին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը փաստել է, որ այն միջբուհական կապերը նաև ԱՊՀ տարածքում ընդլայնելու լավ հնարավորություն է, և այդ առումով ՀՀ մի շարք բուհեր ունեն համագործակցության հաջողված փորձ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ով համակարգում է բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտը, իր հերթին նշել է, որ բուհերի միջազգայնացման խնդիրն այսօր օրակարգային հարց է:

«ՀՀ բուհերն այսօր իրենց կրթությունն արտահանելու հնարավորություն ունեն, բայց այն ամբողջությամբ չեն օգտագործում: Եթե բուհն օտար լեզվով կրթություն տրամադրելու հնարավորություն ունի, ապա պետք է ուսումնասիրի շուկան և իր առաջարկը ներկայացնի ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի համակարգված կերպով կարողանանք մեր երկրի կրթական ծառայությունները ներկայացնել արտերկրի բուհերին: Եթե ՀՀ բուհերը ցանկանում են մտնել միջազգային վարկանիշային ցանկեր, ապա պետք է մեծացնեն օտարերկրյա ուսանողների քանակը, քանի որ վարկանիշավորման չափանիշներից մեկը հենց դա է: Մեր բուհերն ունեն գիտական մեծ ներուժ, որը ևս տարբեր ուղղություններով կարող է ծառայել միջազգային համագործակցության զարգացմանը»,- ընդգծել է Կարեն Թռչունյանը՝ հավելելով, որ այդ ամենի նպատակը որակյալ կրթություն ապահովելն է:

Հանդիպման ընթացքում բուհերի արտաքին կապերի պատասխանատուները ներկայացրել են այն խնդիրները, որոնց բուհերը բախվում են միջազգայնացման տեսանկյունից: Դրանք հիմնականում վերաբերել են ուսանողների և դասախոսների՝ օտար լեզվի իմացության ոչ բավարար մակարդակի, դիպլոմների փոխճանաչման և մի շարք այլ հարցերի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ 44 մարդ է տուժելՄելոնին խոստովանել է՝ Ուկրաինային չաջակցելն ավելի ձեռնտու կլիներ իր վարկանիշի համարՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռի՝ Սև ծովի վրայով թռիչքի ժամանակ արտասովոր հանգամանք է արձանագրվելՆոր նույնականացման քարտերը՝ 5 տարով․ իշխանությունը կրճատում է գործողության ժամկետը«ՔՊ-ն հեռանալու է․ դեռ կա՞ն դրան չհավատացողներ»․ Նարեկ ԿարապետյանԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններըՓաշինյանը Տիգրանաշենի համար էսկալացիա՞ է պատրաստում«Հրճվում էին հայաթափված Շուշիում․ իսկ հետո հերթը Մեղրի՞ն է»․ Արմեն ԱյվազյանԻրանը նոր աշխարհաքաղաքական մակարդակում է. Թեհրանը փաստացի տիրապետում է Հորմուզին և Բաբ էլ-Մանդեբին. իրանագետՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումներըՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումՓրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերումԳազի գինը բարձրանա՝ ռուսական ռազմաբազայի վարձն էլ կթանկանա՞Սիրիան պահանջել է Լիբանանից արտահանձնել Ասադի ձերբակալված ազգականինՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի ԳևորգյանըՇոգ օր է Հայաստանում․ ջերմաստիճանը կհասնի +27°C-իՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը«Tour of Armenia»-ի ընդհանուր դասակարգումը գլխավորում է շվեյցարացի հեծանվորդը«Ալիևը բացահայտեց Սերժ Սարգսյանի դիվանագիտական ժառանգությունը». ՇարմազանովԳագիկ Ծառուկյանը Կենտրոն ՔԿՀ-ից ուղերձ է հղելՎրաստանի հերթական ապտակը՝ ԵվրամիությանըԵրևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՍի Ծինփինը ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու BRICS գագաթնաժողովինՀաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նԱրմեն Գրիգորյանն ու իր հրահանգողները Արցախը հանձնել են, ՀՀ-ում իրացնում են այլոց շահերը․ Տիգրան ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՈւկրաինական հարձակումների հետևանքով Ռուսաստանի շրջաններում կա զոհ և վիրավորներ80 կիլոմետր՝ առանց կանգառի․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելԿանադան պետք է դառնա ԱՄՆ-ի նահանգ. ԹրամփՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Փաշինյանը կարող է միքանիօրյա էսկալացիա բեմադրել․ «Հրապարակ»Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»«Հրապարակ»․ Վայոց ձորում թեժ ընտրապայքար է սպասվումԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»«Հրապարակ»․ Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»«Հրապարակ»․ Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» «Հրապարակ»․ ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին» Վանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Պապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Կենդանակերպի այս նշաններին հաջող հանգստյան օրեր են սպասվում. ո՞վ կունենա ֆինանսական առաջընթաց Սեպտեմբերի երկրորդ կեսը փոփոխություններ կբերի այս կենդանակերպի նշանների համար Հայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. Բադալյան 22-ամյա կինը դարձել է ֆուտբոլային ակումբի ղեկավար
Ամենադիտված