Լիտվայի ԱԳ նախարարը երկրորդեց գերիներին վերադարձնելու անհրաժեշտության վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը
Հասարակություն
Լիտվայի Արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը երկրորդեց Եվրոպական միության այն դիրքորոշումը, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո գերեվարված բոլոր անձինք պետք է վերադարձվեն: Այս մասին Լանդսբերգիսը նշեց ՀՀ aրտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Բավականին հստակ դիրքորոշում է ներկայացվել ԵՄ-ի կողմից, որ բոլոր պատանդները, բոլոր գերիները պետք է վերադարձվեն, եթե պլանավորում ենք որևէ փոխվստահությանն ուղղված գործունեություն: Ես, իհարկե, կարող եմ միայն երկրորդել Եվրոպական միության դիրքորոշումը»,- ասաց նախարարը:
Ապրիլի 8-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարել էր, որ գերիների վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից