Թրամփն ու Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ուղիները Ֆրանսիայում հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575 հազար մարդ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 6-ին Ռյուտեն կոչ է արել Եվրոպային զգոն մնալ Ռուսաստանի նկատմամբ նաև պատերազմից հետո Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման ԱԺ-ում քննարկման ժամանակ իրավիճակը լարվեց (տեսանյութ) Բաղդադում էլ շատ խուրմա կա, հետո՞. Խաչատրյանը՝ Պապոյանին (տեսանյութ) ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող հողատարածքի և շինության նկատմամբ Կան ընկերություններ, որոնք չեն ցանկանում տեղից շարժվել, և նրանց այլևս հնարավոր չէ օգնել․Պապոյանը՝ կաթնամթերքի շուկայի խնդիրների մասին Մահացել է Դիարբեքիրի հայերի խորհդանիշ Արմեն Դեմիրջյանը Թրամփը չի բացառել Իրանի դեմ նոր հարվածները․ «Դուք այդ մասին կիմանաք բավականին շուտով» 

Սեփական ցավը զգում են բոլորը, մարդկային է զգալ ու կիսել ուրիշի ցավը. նախագահի ուղերձը

Հասարակություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական ուղերձով է հանդես եկել, որում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,

Հայաստանի և հայ ժողովրդի հարգելի բարեկամներ,

Օրեր առաջ միասին ոգեկոչեցինք ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված հայերի հիշատակը՝ բարձրաձայն ու շշուկով, մտովի ու բազմաձայն, հայերեն ու անգլերեն, ֆրանսերեն ու ռուսերեն, հունարեն, արաբերեն ու եբրայերեն, բոլոր այն լեզուներով, որոնց այբուբենն իր մեջ ցավի զգացողություն ունի:

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը վերստին վկայեց, որ սեփական ցավը զգում են բոլորը, սակայն խորն ու մարդկային է զգալ ու կիսել ուրիշի՛ ցավը: Ավելին, խիզախել և բարձրաձայնել այդ մասին:

Արդեն իսկ բազմաթիվ երկրների ղեկավարներ, կառավարություններ ու խորհրդարաններ, հասարակական, հոգևոր, գիտական ու ակադեմիական շրջանակներ, միջազգային կառույցներ էին հանդես եկել 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կապակցությամբ: Իմ Հայաստան երկրի, իմ ժողովրդի և անձամբ իմ անունից ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալության ու երախտագիտության խոսքեր ուղղել նրանց բոլորին և մեզ սրտակից ժողովուրդների բոլոր զավակներին:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ստացավ ծանրակշիռ ու խիզախ մի ազդակ՝ ի դեմս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարության, ում խոսքն, ըստ էության, վերահաստատումն էր երկու տարի առաջ 2019թ. ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների կողմից Հայոց ցեղասպանությանն ճանաչման և դատապարտման: Եվս մեկ անգամ իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել ԱՄՆ նախագահին ու նրա թիմին՝ մեր կողքին լինելու, նախընտրական խոստմանը հավատարիմ մնալու համար:

Շնորհակալ եմ Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին և առանձնապես ամերիկահայությանն ու ԱՄՆ հայկական կառույցներին ու կազմակերպություններին, այդ թվում՝ Հայ Դատի գրասենյակներին ու հանձնախմբերին, Ամերիկայի հայկական համագումարին, ՀՅԴ-ին, ՌԱԿ-ին ու ՍԴՀԿ-ին, մեր բոլոր եկեղեցիներին, ՀԲԸՄ-ին, այն բոլոր անհատներին ու ազգային գործիչներին, ովքեր անկոտրում էին իրենց պայքարում, պայքար, որը դեռ շարունակություն ունի:

Շնորհակալ եմ Հայոց ցեղասպանությունից փրկված իմ հայրենակիցների սերունդներին, ում կյանքի անբաժան մասը ոչ միայն մշտարթուն հիշողությունն է կորուսյալ հայրենիքի ու նահատակված նախնիների մասին, այլև՝ արդար պայքարն ու չմարող պահանջատիրությունը և, իհարկե, հավատն առ այն, որ մոտ է արդարության հանգրվանը:

Շնորհակալ եմ Հայաստանի և Արցախի իմ բոլոր հայրենակիցներին, պետական, քաղաքական և հասարակական գործիչներին, քաղաքական ուժերին ու հասարակական կազմակերպություններին, մտավորականներին, Հայաստանի բոլոր քաղաքացիներին. ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ: Սա վկայում է, որ մենք համախմբված ու կազմակերպված լինելու դեպքում կհասնենք արդյունքի:

Ցավը համախմբում է մեզ, բայց մենք պետք է համախմբվենք նախ և առաջ հանուն հաջողության, ինչպես նաև՝ հանուն մեր անվտանգության և շահերի: Համազգային միասնությունն ու փոխըմբռնումը, համերաշխությունն ու հանդուրժողականությունը հաջողության հասնելու լավագույն ճանապարհն են:

Վստահաբար, ճշմարտությունը վերհանելուն սատարելը, արդարության հաստատմանն աջակցելը շնորհակալական խոսքի որևէ ակնկալիք չեն ենթադրում: Այնպես, ինչպես չէին ակնկալում 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան ժամանած 60 երկրների պաշտոնական պատվիրակությունները. այդ օրը հայ ժողովրդի կողքին էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, բարձրաստիճան պատվիրակներ այլ պետություններից և միջազգային կառույցներից: Այնպես, ինչպես չէին ակնկալում այս տարի Ծիծեռնակաբերդի բարձունքում մեզ հետ միասին մեր սրբադասված նահատակների հիշատակը հարգող արտերկրյա պատվիրակությունները, այդ թվում՝ Ֆրանսիայի Սենատի նախագահի, Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունները, նախարարներ, խորհրդարանականներ ու պատվիրակներ այլ երկրներից: Այնպես, ինչպես չեն ակնկալում բոլոր նրանք, ովքեր երբեք չեն դադարել պայքարել ինչպես հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, այնպես էլ ընդդեմ ցեղասպանության ժխտողականության... Չեմ կարող չհիշատակել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին, ում օրոք Ֆրանսիայում օրենք ընդունվեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, և նախագահ Էմանուել Մակրոնին, ով ապրիլի 24-ը Ֆրանսիայում հայտարարեց Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր, և, իհարկե, հոգևոր երկու առաջնորդների՝ Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ և Ֆրանցիսկոս Պապերին, ովքեր խոսեցին Հայոց ցեղասպանության խոր վերքի մասին, որը 100 տարի անց էլ բաց է, չի սպիացել։

Հայոց ցեղասպանության դատապարտման ու ճանաչման յուրաքանչյուր քայլ յուրատեսակ ազդանշան և զգուշացում է բոլոր նրանց, ովքեր դեռ ձգտում են հարաբերությունները կարգավորել և նպատակներին հասնել բռնի ուժի և մարդու իրավունքների ոտնահարման միջոցով: Երեկ դա Օսմանյան կայսրությունն էր, այսօր՝ նրա ժառանգ ժամանակակից Թուրքիան ու վերջինիս «փոքր եղբայր» Ադրբեջանը: Իսկ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի...

Ես վստահ եմ, որ ազատ և անկախ ապրելու մեր ճանապարհը շարունակական է, որովհետև մենք կարո՛ղ ենք ու հաղթահարելո՛ւ ենք այդ ճանապարհի խոչընդոտներն ու մարտահրավերները, և դա անելու ենք նաև մեր բարեկամների աջակցությամբ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփն ու Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ուղիներըՖրանսիայում հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575 հազար մարդ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղելԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 6-ին ԱՄՆ դեմոկրատները ձգտում են վերացնել Կանադայի նկատմամբ մաքսատուրքերըՄասկը արձագանքել է Զելենսկու՝ Starlink-ի հետ կապված հայտարարություններինՌյուտեն կոչ է արել Եվրոպային զգոն մնալ Ռուսաստանի նկատմամբ նաև պատերազմից հետոԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանԱԺ-ում քննարկման ժամանակ իրավիճակը լարվեց (տեսանյութ) Բաղդադում էլ շատ խուրմա կա, հետո՞. Խաչատրյանը՝ Պապոյանին (տեսանյութ) ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող հողատարածքի և շինության նկատմամբ Կան ընկերություններ, որոնք չեն ցանկանում տեղից շարժվել, և նրանց այլևս հնարավոր չէ օգնել․Պապոյանը՝ կաթնամթերքի շուկայի խնդիրների մասինՄահացել է Դիարբեքիրի հայերի խորհդանիշ Արմեն Դեմիրջյանը Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի վերանայի իր միջուկային ծրագրի առաջարկները առանց ԱՄՆ-ի համաձայնությանԹրամփը չի բացառել Իրանի դեմ նոր հարվածները․ «Դուք այդ մասին կիմանաք բավականին շուտով»Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ ՌԴ-ի հետ տնտեսական վեճ ունենք, բայց խնդիրները լուծվում են. Պապոյան (տեսանյութ) Կուբան մտադիր է պաշտպանել անկախությունն ու ինքնիշխանությունը՝ ի դեմս ԱՄՆ-ի ճնշմանԴատախազները չեն ներկայացել Ամենայն Հայոց կաթողիկոսի գործով նիստին 5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է (տեսանյութ) Քուշները հայտարարել է, որ Եվրոպայում երկարատև խաղաղության համար անհրաժեշտ են Ռուսաստանի մասնակցությամբ համաձայնագրերՆիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ումԱսիական բորսաներում տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցելՄիածինն էլ միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասին Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման և առաջնորդարանների զավթման հարցերը պետք է իրավական լուծում ստանան. պաշտպանՔուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերը Լոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում է Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում, յուղոտ ու զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում․ ԽաչատրյանՌուբիոն կարծում է, որ Վենեսուելայում 2027 թվականին ընտրությունների անցկացումը լավագույն տարբերակն էՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի Լոնդոն Մի քանի բաժակ գարեջրից հետո դերասանը բացահայտել է՝ ով է լինելու նոր Ջեյմս ԲոնդըՀրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մասնակիցներից մեկը մահացել էԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnհ Լոնդոնում ստորագրվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանական համագործակցության ծրագիրըՌուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Տիգրան Աբրահամյան․ Իշխանության քարոզչությունը հիմնված է լինելու պատերազմի շանտաժի վրա«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումըԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցըԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաներըՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ ՊապոյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասինՖինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ Զելենսկի
Ամենադիտված