Բրիթնի Սփիրսը տարիների վեճից հետո տոնը նշել է ընտանիքի հետ Քրեական բացահայտումներ. առևանգված երեխա, ապօրինի պահվող կին և թմրանյութեր Բոյկոտի կոչերից հետո Թունիսի օպերան չեղարկեց Շիմեն Բադիի համերգը ՀԷՑ-ում 8 տարի ստուգել են՝ 0 դրամի խախտում․ փորձում են գի՞նն իջեցնել. Ալոյան Անտարկտիդայի խորքերում գտնված որդն անվանել են Դոլի Փարթոնի անունով Փաշինյանն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, հիմա ասում է՝ բացահայտել ենք, գրավ են դրել Մարզչին քննադատելուց հետո հեռացված Ռոջերսը բացատրել է՝ ինչու խոսեց Մոսկվայի կոշտ պահանջը, Բաքվի նոր պայմանը․ Փաշինյանին ի՞նչ է սպասվում Պուտինի հետ հանդիպմանը Moncler-ի նոր հավաքածուի դեմքը Ուորհոլի կինոյի աստղն է Վակուումը կարո՞ղ է փոխել իր վիճակը․ CERN-ը հնարավոր հետք է գտել Ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով. եղանակը Հայաստանում Volkswagen-ը մեխանիկական փոխանցման տուփը վերադարձնում է Golf GTI-ին 

ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է երեխաների իրավունքների խախտումներին

Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես բարձրաձայնել է խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության հետ կապված համակարգային բնույթ ունեցող և տարիներ շարունակ լուծում չստացող խնդիրներ՝ ինչպես հրապարակային ելույթներով, հայտարարություններով, տարեկան հաղորդումներով, այնպես էլ դեռևս 2017 թվականին հրապարակված արտահերթ հրապարակային զեկույցով և այլ եղանակներով: ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ 2020 թվականին պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքներով հիմնականում բարձրացվել են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կողմից անգործություն ցուցաբերելուն կամ գործողությունները ոչ պատշաճ իրականացնելուն, տրված եզրակացությունների և կայացված որոշումների իրավաչափությանը, վերջիններիս կողմից երեխայի՝ իր ծնողի, տատիկների, պապիկների և այլ ազգականների հետ շփվելու, ծնողների դաստիարակությունը ստանալու իրավունքների իրացումը ոչ պատշաճ ապահովելուն վերաբերող հարցեր:

«Ուշագրավ է, որ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալների համաձայն՝ վերջիններիս 2020 թվականի ընթացքում գրեթե չեն հասցեագրվել դիմումներ և բողոքներ երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեության վերաբերյալ: Մինչդեռ, Մարդու իրավունքների պաշտպանին 2020 թվականի ընթացքում հասցեագրվել է 85 գրավոր և բանավոր բողոք՝ 87 անձից՝ Երևանի տարբեր վարչական շրջանների և ՀՀ բոլոր մարզերի (առավելապես՝ Լոռու և Արմավիրի մարզերի) համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների՝ երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում գործունեության վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ 2020 թվականի ընթացքում չեն ձեռնարկվել գործուն միջոցներ՝ ուղղված համայնքային մակարդակում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի բարելավմանը, խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեությանը վերաբերող համակարգային խնդիրների լուծմանը։ Շարունակում է արդիական մնալ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների համար պարբերական բնույթ կրող պարտադիր վերապատրաստումներ չիրականացնելու անթույլատրելի պրակտիկան»,-ասված է հաղորդագրությունում:

Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության կապակցությամբ Պաշտպանի տարեկան հաղորդմամբ ներկայացված առաջարկները հիմնականում վերաբերել են հետևյալին.

 բացառել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների գործունեության կամավորության սկզբունքը, բոլոր համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կազմում ներգրավել վճարովի հիմունքներով աշխատող մասնագետներ, այդ թվում՝ հոգեբան, մանկավարժ և սոցիալական աշխատող.

  • գործուն միջոցներ ձեռնարկել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների մասնագիտական կարողությունների զարգացման, նրանց գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ, այդ թվում՝ պարբերական բնույթ կրող պարտադիր վերապատրաստումներ իրականացնելու միջոցով.
  • սահմանել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների կրթական որակավորման շեմի և մասնագիտական կրթության հետ կապված հստակ պահանջներ.
  • սահմանել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների վարքագծի առանձին կանոններ և դրանց խախտման համար պատասխանատվության հստակ միջոցներ, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել գործնականում դրանց կիրառումն ապահովելու նպատակով.
  • խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից իրենց գործառույթների չիրականացման կամ ոչ պատշաճ իրականացման համար սահմանել պատասխանատվության հստակ միջոցներ՝ ապահովելով նրանց գործունեության և դրա արդյունքում առաջացող հետևանքների կանխատեսելիություն և որոշակիություն.
  • խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից իրենց գործառույթներն իրականացնելիս ապահովել երեխայի լավագույն շահերին առաջնահերթ ուշադրություն դարձնելը՝ յուրաքանչյուր իրավիճակում անհատական մոտեցում ցուցաբերելով կոնկրետ գործի հանգամանքներին, ինչպես նաև երաշխավորելով իրեն վերաբերող հարցերում երեխայի լսված լինելու իրավունքի իրացումը՝ անկախ տարիքից:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բրիթնի Սփիրսը տարիների վեճից հետո տոնը նշել է ընտանիքի հետ Քրեական բացահայտումներ. առևանգված երեխա, ապօրինի պահվող կին և թմրանյութերԲունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշԲոյկոտի կոչերից հետո Թունիսի օպերան չեղարկեց Շիմեն Բադիի համերգըՈւկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին ՀԷՑ-ում 8 տարի ստուգել են՝ 0 դրամի խախտում․ փորձում են գի՞նն իջեցնել. ԱլոյանԱնտարկտիդայի խորքերում գտնված որդն անվանել են Դոլի Փարթոնի անունովՈւգանդայում մեկնարկել են աֆրիկյան աշխարհամասում Էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները Փաշինյանն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, հիմա ասում է՝ բացահայտել ենք, գրավ են դրելՄարզչին քննադատելուց հետո հեռացված Ռոջերսը բացատրել է՝ ինչու խոսեցՄերձավոր Արևելքի հակամարտությունը բարդացրել է Թուրքիայի տնտեսական իրավիճակը․ ԱՄՀ Մոսկվայի կոշտ պահանջը, Բաքվի նոր պայմանը․ Փաշինյանին ի՞նչ է սպասվում Պուտինի հետ հանդիպմանըMoncler-ի նոր հավաքածուի դեմքը Ուորհոլի կինոյի աստղն էԿոստա Ռիկան թույլ չի տվել Պաղեստինի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին մուտք գործել երկիր՝ նրան մեղադրելով «ահաբեկչության հետ կապերի» մեջՎակուումը կարո՞ղ է փոխել իր վիճակը․ CERN-ը հնարավոր հետք է գտելԹուրք երկրպագուները «Բեշիքթաշի» խաղին «շատ կեղտոտ» պաստառներ էին տանում․ Վրաստանի ՆԳ նախարար Ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով. եղանակը ՀայաստանումVolkswagen-ը մեխանիկական փոխանցման տուփը վերադարձնում է Golf GTI-ինՀորմուզի նեղուցը մնում է Իրանի օպերատիվ վերահսկողության ներքո․ ԻՀՊԿ ռազմածովային ուժեր Կիևը Ռյուտեին խնդրել է Թրամփի հետ քննարկել «Պատրիոտի» հրթիռների մատակարարումըՀԷՑ-ն անգամ պետությունից ավելի բարձր վարկանիշ է ունեցել․ սա լավ չէ, բայց իրականությունն է. ՎարդեւանյանՎրաստանի վարչապետն անդրադարձել է ուժայինների և թուրք երկրպագուների միջև բախումներինՖրանսիան պահպանել է A+ վարկանիշը, բայց կանխատեսումն արդեն բացասական էՌումինիան Գերմանիային խնդրել է ավելի շատ զինվորականներ ուղարկել ՆԱՏՕ-ի արևելյան թև Հեռախոսի հետևն էլ էկրան ունի․ HONOR 700-ը վաճառքում էԲունդեսթագն ընդունել է Մերցի բյուջեն․ 210,4 միլիարդ եվրո՝ նոր պարտքՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթովՊուտինը նոր «Պերմ» ատոմային ստորջրյա հածանավը համաշխարհային նշանակության զենք է անվանել Թմրակարտելներ և կիբեռսպառնալիքներ․ Ռուբիոյի ուղերձը ՏիրանայինՍկանդալային բացահայտում․ Սամվել Կարապետյանի նոր գործը նախապես էր ծրագրված, սպասել են հարմար պահի. ՎարդեւանյանԿարծում եմ՝ Վրաստանը հասկացել է մեր ուղերձը. Թուրքիայի արտգործնախարար Իրաքյան նավթի շուրջ վեճը սրվում է․ Թրամփը սատարել է ԲաղդադինՃապոնիայում 2027 թվականին ավտոմեքենաների նոր ապրանքանիշ կհայտնվի Դժվար պահին ընկերոջ կողքին լինելը բարոյական պարտք է․ Արսեն Հարությունյանն աջակցություն է հայտնել Դավիթ Համբարձումյանին Սլովակիան չի ֆինանսավորի Ուկրաինայի՝ 2027 թվականի նոր վարկը․ ՖիցոԱՄՆ զինված ուժերն Օմանի ծոցում շարքից հանել են ծովային շրջափակումը ճեղքելու փորձ կատարած չորաբեռնանավըՌուսաստանը հզոր միջուկային սուզանավեր կառուցող քիչ երկրներից է․ ՊուտինՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էՎրաստանում երկու մարդու են ձերբակալել՝ Ադրբեջանի սահմանով թմրшնյութ տեղափոխելու համար Քուվեյթի հարվածի մեջ կասկածում են Կիևին․ իրանցի նախկին խորհրդականի վարկածըՄահացել է Նյու Յորք նահանգի սենատը գլխավորած առաջին կինը՝ Անդրեա Ստյուարտ-Քազինսը Քալհաթ․ Օմանի կորած նավահանգիստըԱՄՆ-ը խափանել է իրանական շրջափակումը ճեղքելու փորձը․ Թեհրանը չի պատրաստվում զիջել Պապոյանի բանակցությունները՝ փակուղում, Սևանի ռեստորանները՝ վտանգի տակ, աղմկահարույց խուզարկությունՎաշինգտոնի օդանավակայանում «American Airlines»-ի երկու ինքնաթիռներ թևերով դիպել են իրարՊայթյուն–հրդեհ Արզումանյան փողոցով ընթացող «Range Rover»-ում. կա վիրավորՄԱԿ-ը սովի վտանգ է տեսնում Սուդանում և Հարավային Սուդանում Ընտրություններից առաջ՝ ազատազրկում. Իրանի շուրջ լարում, Պուտինի զենքն ու Կիևի վարկըՏարադրամի փոխարժեքները. Նոյեմբերի 28Ռուս սահմանապահների դուրսբերման դեպքում Հայաստանի համար ծանր ժամանակներ կգան. Զատուլին
Ամենադիտված