ԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերը Թրամփն ու Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ուղիները Ֆրանսիայում հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575 հազար մարդ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 6-ին Ռյուտեն կոչ է արել Եվրոպային զգոն մնալ Ռուսաստանի նկատմամբ նաև պատերազմից հետո Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման ԱԺ-ում քննարկման ժամանակ իրավիճակը լարվեց (տեսանյութ) Բաղդադում էլ շատ խուրմա կա, հետո՞. Խաչատրյանը՝ Պապոյանին (տեսանյութ) ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող հողատարածքի և շինության նկատմամբ Կան ընկերություններ, որոնք չեն ցանկանում տեղից շարժվել, և նրանց այլևս հնարավոր չէ օգնել․Պապոյանը՝ կաթնամթերքի շուկայի խնդիրների մասին Մահացել է Դիարբեքիրի հայերի խորհդանիշ Արմեն Դեմիրջյանը 

Ադրբեջանցի զինվորները ձեռքերը մտցնում էին ստամոքսիս վերքի մեջ, կծու պղպեղ փչում աչքերիս․ Հայ ռազմագերիների պատմություններն է ներկայացրել Vice-ը

Հասարակություն

Լեռնային Ղարաբաղի պատերազմի արդյունքում Ադրբեջանում գերի ընկած ու վերադարձած հայ զինվորները VICE World News-ին պատմել են իրենց նկատմամբ դաժան բռնությունների մասին:

«Ուշ գիշեր էր, և  20-ամյա զինվոր Արմենը քնած էր լքված խրճիթում, երբ հանկարծակի կրակոցներից արթնացավ: Նա դուրս է վազել՝ հասկանալու կրակոցների աղբյուրը՝ թողնելով յոթ ընկերներին տնակում, և անմիջապես ընկել  Ադրբեջանի կրակահերթի տակ։

«Ադրբեջանցիները սկսեցին կրակել մեզ վրա, բայց մենք չէինք կարող նրանց տեսնել», - պատմել է Արմենը, ում անունը փոխած է՝  անվտանգության նկատառումներից ելնելով:

«Երբ մենք բոլորս վիրավորվեցինք, նրանք ռուսերեն մեզ վրա բղավեցին, որ մենք պետք է հանձնվենք: Նրանք ասացին, որ մեզ կտանեն Կարմիր խաչ»:

Նրանք հանձնվել են, բայց, ըստ Արմենի, ադրբեջանցի զինվորները սկսել են  ծեծել իրենց՝ հենց որ հայտնվել են  կալանքի տակ:

Ադրբեջանցիները ոտքով հարվածել են Արմենի գլխին և  շամփուրով խոցել: Ադրբեջանցիներն այնքան ամուր են կապել Արմենի  ձեռքերը, որ այժմ  դաստակներին վերքեր  են:

«Այն բանից հետո, երբ մեզ տեղափոխեցին մայրաքաղաք Բաքվի ռազմական ոստիկանության բաժանմունք, ծեծը շարունակվել է»,- պատմել է Արմենը: Նա ասել է՝ հիշում է, որ իրեն հարվածում էին, խփում գլխին, և հարվածում փայտի կտորներով: Նրա գլխին վերքեր են եղել, աչքերն ուռած, իսկ ադրբեջանցիները սպառնացել են սպանել:

«Ռազմական ոստիկանությունը մեզ չի հարցաքննել. նրանք միայն ծեծել են մեզ: Առաջին օրը նրանք կապեցին իմ ձեռքերը ջեռուցման համակարգին, և ես մնացի այդ դիրքում՝ հատակին նստած, ամբողջ գիշեր։ Ցավի պատճառով ես չկարողացա քնել: Դեմքս, աչքս ու ծունկս ցավում էին: Նրանք շատ էին հարվածել ծնկիս, ուռել էր», - ասել է Արմենը:

Արմենը, որը գերեվարված է մնացել մի քանի ամիս՝ մինչ ազատվելը,  մեկն է շատ հայ գերիներից, որոնց, ինչպես ասում են պաշտոնյաներն ու  իրավապաշտպան խմբերը, բռնության են ենթարկվել կալանքի տակ անցյալ տարվա ռազմական գործողություններից հետո: Ադրբեջանը ասում է, որ վարվել է Ադրբեջանում ձերբակալված ռազմագերիների և խաղաղ բնակիչների հետ՝ համաձայն Ժնևի կոնվենցիաների»,-գրում է կայքը:

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջին փուլն ավարտվել է  անցած նոյեմբերին: Ըստ գնահատման, 60-ից 220 բանտարկյալներ դեռ գտնվում են ադրբեջանական կալանքի տակ: Հայաստանի պաշտոնատար անձինք ասում են, որ այդ բանտարկյալներից շատերը ենթարկվել են խոշտանգումների: Ադրբեջանն ասում է, որ իրենց մոտ գտնվող բանտարկյալներն ահաբեկիչներ են, որոնք անօրինական են մտել իրենց տարածք, իսկ Բաքուն արդեն վերադարձրել է բոլոր ռազմագերիներին, որոնք գերեվարվել էին մինչև անցած նոյեմբերին հրադադարի ստորագրումը:

«Այս վեճը`արդյո՞ք գերիները ռազմագերիներ են, տարակուսանքի է առաջացրել, թե ինչ է լինելու նրանց հետ այժմ»,-գրում է կայքը, հավելելով, որ ապրիլի 9-ին դատարկ վերադարձավ այն ինքնաթիռը, որով նախատեսվում էր Բաքվից Երևան բերել 25 հայ գերիների, ինչը մեղադրանքներ առաջ բերեց առ  այն, որ Ադրբեջանը չի պահպանում հրադադարի մասին համաձայնագրի իր մասը, որը ենթադրում էր, որ հակամարտության ընթացքում բոլոր գերեվարվածները վերադարձվելու են:

Մեջբերվում է Human Rights Watch կազմակերպությունը, որն ասում է, որ այս բանտարկյալներից շատերը, ինչպես Արմենը, ենթարկվել են դաժան կամ նվաստացուցիչ վերաբերմունքի:

«Ադրբեջանական ուժերը բռնության են ենթարկել հայ ռազմագերիների նկատմամբ՝ նրանց դաժան և նվաստացուցիչ վերաբերմունքի և խոշտանգումների ենթարկելով՝ գերեվարվելիս, տեղափոխվելիս կամ տարբեր կալանավայրերում անազատության մեջ գտնվելու ընթացքում»,- նշում է կայքը։

Կովկասում Human Rights Watch-ի ներկայացուցիչ Գիորգի Գոգիան, ով նաև զեկույցի հեղինակներից մեկն է  ասում է, որ հայերը պետք է համարվեն ռազմագերիներ և ազատ արձակվեն:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը VICE World News-ին ուղարկված հայտարարության մեջ Human Rights Watch-ի զեկույցն անվանել է «միակողմանի»:

Հայաստան վերադարձածներից շատերն ասում են, որ անազատության մեջ իրենց սննդամթերք և բուժօգնություն են ցույց տվել, բայց նրանց նույնպես ծեծել և խոշտանգել են:

19-ամյա Դավիթը, ում պարտադիր զինվորական ծառայությունը Լեռնային Ղարաբաղում մոտենում էր ավարտին, երբ սկսվեցին մարտերը, ասում է, որ ադրբեջանցիները նրան գերեվարել են Ֆիզուլի  (Վարանդա) տանող ճանապարհի մի գյուղի մոտ տեղի ունեցած կրակոցներից հետո:

«Դավիթի  զորամասում գտնվող բոլոր զինվորները զոհվել են մարտերում կամ ծարավից մահացել են՝ օրեր շարունակ սոված-ծարավ մնալով: Դավիթը մենակ է մնացել մի  երիտասարդ կամավորի հետ, որին հանդիպել էր հակամարտության ընթացքում: Երիտասարդը Դավիթն  ասում է, որ կգերադասեր մահանալ, քան գերեվարվել ադրբեջանցիների կողմից: Երբ թշնամու զինվորները մոտեցել են,  կամավորական եիտասարդը կրակել է իր գլխին։

Սկզբում ադրբեջանցիները Դավիթին ջուր են տվել և օգնել կապել վերքերը, որպեսզի նա չարյունահոսի: Հետո կապել են ձեռքերն ու դաժանորեն ծեծել:

Դավիթը պատմել է, որ հետո իրեն տեղափոխել են Բաքվի հիվանդանոց, որտեղ բժիշկները վիրակապել են իր վերքերը և հաց ու ջուր բերել:

«Նրանք ինձ այնտեղ պահեցին 4 կամ 5 օր, իսկ հետո տեղափոխեցին քննչական գրասենյակ», - ասել է Դավիթը:

Հարցաքննությունների սենյակում Դավիթը ստիպված է եղել «խոստովանություն» անել, որը հետագայում հրապարակվել է: Ադրբեջանցիները ստիպել են նրան ասել, որ հայ զինվորականներն իրենց հետ պատերազմելու համար ապավինել են վճարովի վարձկանների, այդ թվում`քուրդ մարտիկների, պատմել է նա: Դա ճիշտ չէր, բայց Դավիթն ասել է, քանի որ նրան այլ բան չէր մնում, քան կրկնել այն, ինչ ադրբեջանցիները ցանկանում էին։

«Սենյակում էլեկտրաշոկային սարքեր և մահակներ էին, և նրանք ասացին, որ կսպանեն ինձ, եթե ես չասեմ իրենց ուզածը։ Նրանք ինձ նախապես ասացին այն, ինչ պետք է ասեի: Ես գրեցի այն, և նրանք ստիպեցին ինձ անգիր սովորել և արտասանել տեքստը: Ինձ փաստաբան չեն տրամադրել», - ասել է Դավիթը։

Հայաստանից 25-ամյա Վազգենը, ով կամավոր էր գնացել պատերազմ, նույն կերպ գերեվարվել էր՝ Հադրութի մոտակայքում Ադրբեջանի համար կռվող օտարերկրյա վարձկանների կողմից։

Երբ վարձկանները նրան բռնել են, Վազգենը ծանր վիրավոր է եղել։ Նա պատմել է, որ 7 օր անշարժ պառկած է եղել ու գոյատևել  մոտակա ծառից ընկած խնձորներով։

Վարձկանները նրան արյունոտված բերել են ադրբեջանական ռազմական օբյեկտ: Հաջորդ մի քանի ժամվա ընթացքում նրան տեղափոխել են ստորաբաժանումից մյուսը և դաժանորեն ծեծել։

«Ադրբեջանցի զինվորները ձեռքերը մտցրեցին ստամոքսիս վերքի մեջ: Նրանք կծու պղպեղ փչեցին աչքերիս մեջ և այրեցին ձեռքերս։ Նրանք մահակներով ծեծեցին ինձ: Ամեն անգամ, երբ ինձ հանձնում էին զինվորների մի նոր խմբի, ինձ ծեծում և խոշտանգում էին», - պատմել է Վազգենը։

Վազգենը նաև ադրբեջանցիների պահանջով տականք է անվանել Նիկոլ Փաշինյանին, որը տեսագրվել է ու տարածվել։

Ինչպես գրում է VICE World News-ը, Հայաստանն այժմ խնդրում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանից (ՄԻԵԴ) միջամտել և ապահովել, որ Ադրբեջանում մնացած հայերը նման խոշտանգումների չենթարկվեն։

VICE World News-ին ուղարկված հայտարարության մեջ ՄԻԵԴ-ն ասել է, որ զբաղվում է 218 «ենթադրյալ» գերիների վերաբերյալ միջանկյալ խնդրանքներով: Դատարանը կիրառել է 39-րդ միջանկյալ կանոնը դրանցից 186-ով։

 



Աղբյուր` Panorama.am
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերը Թրամփն ու Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ուղիներըՖրանսիայում հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575 հազար մարդ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղելԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 6-ին ԱՄՆ դեմոկրատները ձգտում են վերացնել Կանադայի նկատմամբ մաքսատուրքերըՄասկը արձագանքել է Զելենսկու՝ Starlink-ի հետ կապված հայտարարություններինՌյուտեն կոչ է արել Եվրոպային զգոն մնալ Ռուսաստանի նկատմամբ նաև պատերազմից հետոԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանԱԺ-ում քննարկման ժամանակ իրավիճակը լարվեց (տեսանյութ) Բաղդադում էլ շատ խուրմա կա, հետո՞. Խաչատրյանը՝ Պապոյանին (տեսանյութ) ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող հողատարածքի և շինության նկատմամբ Կան ընկերություններ, որոնք չեն ցանկանում տեղից շարժվել, և նրանց այլևս հնարավոր չէ օգնել․Պապոյանը՝ կաթնամթերքի շուկայի խնդիրների մասինՄահացել է Դիարբեքիրի հայերի խորհդանիշ Արմեն Դեմիրջյանը Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի վերանայի իր միջուկային ծրագրի առաջարկները առանց ԱՄՆ-ի համաձայնությանԹրամփը չի բացառել Իրանի դեմ նոր հարվածները․ «Դուք այդ մասին կիմանաք բավականին շուտով»Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ ՌԴ-ի հետ տնտեսական վեճ ունենք, բայց խնդիրները լուծվում են. Պապոյան (տեսանյութ) Կուբան մտադիր է պաշտպանել անկախությունն ու ինքնիշխանությունը՝ ի դեմս ԱՄՆ-ի ճնշմանԴատախազները չեն ներկայացել Ամենայն Հայոց կաթողիկոսի գործով նիստին 5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է (տեսանյութ) Քուշները հայտարարել է, որ Եվրոպայում երկարատև խաղաղության համար անհրաժեշտ են Ռուսաստանի մասնակցությամբ համաձայնագրերՆիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ումԱսիական բորսաներում տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցելՄիածինն էլ միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասին Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման և առաջնորդարանների զավթման հարցերը պետք է իրավական լուծում ստանան. պաշտպանՔուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերը Լոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում է Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում, յուղոտ ու զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում․ ԽաչատրյանՌուբիոն կարծում է, որ Վենեսուելայում 2027 թվականին ընտրությունների անցկացումը լավագույն տարբերակն էՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի Լոնդոն Մի քանի բաժակ գարեջրից հետո դերասանը բացահայտել է՝ ով է լինելու նոր Ջեյմս ԲոնդըՀրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մասնակիցներից մեկը մահացել էԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnհ Լոնդոնում ստորագրվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանական համագործակցության ծրագիրըՌուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Տիգրան Աբրահամյան․ Իշխանության քարոզչությունը հիմնված է լինելու պատերազմի շանտաժի վրա«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումըԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցըԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաներըՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ ՊապոյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասինՖինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը
Ամենադիտված