Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն եմ ակնկալում. Թրամփը՝ Ռյուտեին «Սիրելի քույրիկ». ինչ հրապարակում էր արել Նորայր Նիկոյանը քույրիկի հետ Մենք մեր ուժերը Հարավային Լիբանանից դուրս չենք բերի, քանի դեռ «Հեզբոլլահը» չի զինաթափվել․ Իսրայելի կառավարության խոսնակ Եվրահանձնակատար Մարտա Կոսը նշել է այն երկրները, որոնք կանդամակցեն Եվրամիությանն իր մանդատի ընթացքում Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի Սահմանվել է դրոշմանիշային վճարից ավելի վճարված գումարի մնացորդի վերադարձի դիմումի նոր ձևն ու լրացման կարգը Ադրբեջանն ու Եվրամիությունը քննարկել են Հայաստանի հետ համագործակցությունն ու խաղաղության գործընթացը Ռուսաստանը կփակի Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի գլխավոր հյուպատոսությունը Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Արեւմտյան Ադրբեջան. կեղծ նարատի՞վ, թե՞ սպառնալիք՝ ՀՀ անվտանգությանը (տեսանյութ) Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ) 

Ֆինանսների փոխնախարարը ստել է. ում շահերն են սպասարկում. Armlur.am

Հասարակություն

Armlur.am-ը գրում է.

Քիչ առաջ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին աղմկահարույց օրենքը:

Սակայն դեռ ապրիլի 22-ին 13 լրատվամիջոցի ներկայացուցիչ նամակով դիմել էին հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին եւ Ֆինանսների նախարարությանը:

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սոնա Գրիգորյանը,

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը,

«Դարեսկիզբ» ՍՊԸ (armtimes.com) տնօրեն Արուսյակ Մանավազյանը

«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը,

«Առավոտ» օրաթերթ ՍՊԸ տնօրեն Գարիկ Մելքոնյանը,

Քառյակ Մեդիա ՓԲԸ (tert.am) գլխավոր տնօրեն Արամ Անտինյանը,

«Շանթնյուզ» լրատվական հարթակի տնօրեն Աղասի Հունանյանը,

«Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ (1in.am) տնօրեն Հասմիկ Մարտիրոսյանը,

«Շամշյան մեդիա» ՍՊԸ տնօրեն Գեւորգ Էմին-ՏԵրյանը,

«ԱՏՀԿ համակարգ» ՍՊԸ (lragir.am) տնօրեն Հայկազն Ղահրիյանը,

«Ասեկոսե» ՍՊԸ տնօրեն Արամ Հարությունյանը,

«Ինթերնեյշնլ մեդիա հոլդինգ» ՍՊԸ (lurer.com) տնօրեն Նելլի Ավետիսյանը,

«Փաստ» տեղեկատվական գործակալության (past.am, orer.am) տնօրեն Վարուժան Բաբաջանյանը

«Մեդիա Իդեա» ՍՊԸ (analitik.am) տնօրեն Անի Հովհաննիսյանը դիմելով պատգամավորին, պահանջում էին գոնե երկու ամսով հետաձգել այն: Իսկ դիմելով Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ պահանջում էինք այս օրենքը հետ կանչել:

Սակայն այս ամենին զուգահեռ արձանագրենք, որ այսօրվա քննարկման ժամանակ միակ պատգամավորը, որ խոսեց լրատվամիջոցների դժգոհությունների մասին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն էր: Մնացած բոլոր պատգամավորները հրահանգված լռեցին, իսկ ահա Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը հրապարակավ ստել է՝ հայտարարելով, թե լրատվամիջոցների դժգոհությունն այս օրենքի հետ կապ չունի:  Սակայն նրա այս հայտարարությունն իրականության հետ որեւէ աղերս չունի:

ArmLur.am-ի տեղեկություններով, ուղիղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից է հրահանգ եղել ինչպես Ֆինանսների նախարարին, այնպես էլ Մխիթար Հայրապետյանին, որ «Գովազդի մասին» այս օրենքն անցկացնեն՝ պատճառաբանելով, թե դրանք սահմանափակում չեն, այլ կարգավորում են: Այսինքն՝ վարչապետը եւս իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է փոխանցել օրենքի հեղինակ գերատեսչությանը եւ  Մխիթար Հայրապետյանին:

Եվ եւս մեկ անգամ ընդգծենք՝ որքան էլ իշխանություններն ասում են, թե այս օրենքով փորձում են նպաստել խաղամոլների թվի նվազմանը, սակայն վերջին փոփոխությունից հետո եռապատկվել է խաղացողների թիվը:

Եվ վերջում ներկայացնում ենք Ֆինանսների նախարարին ուղարկված դիմումը.

«Հարգելի պ-ն նախարար, մենք՝ ներքոստորագրյալ լրատվամիջոցների ղեկավարներս, ձեզ ենք ուղարկում Առարկություններ և առաջարկություններ «Գովազդի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի վերաբերյալ

Այս պահին ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից շրջանառության մեջ է դրված «Գովազդի մասին» ՀՀ օրենքի փոփոխության երկու նախագիծ, որոնցից առաջինը նպատակ ունի լրատվական կայքերում սահմանափակել վիճակախաղերի գովազդը` թույլատրելով միայն 22:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում դրանց ցուցադրումը, իսկ երկրորդը` ընդհանրապես արգելում է տոտալիզատորների գովազդը: Առաջին նախագիծն արդեն իսկ ս/թ մարտի 25-ին ընդունվել է ԱԺ-ի կողմից առաջին ընթերցման, իսկ երկրորդը ս/թ մարտի 19-ից դրված է հանրային քննարկման e.draft.am կայքում:

Երկու նախագծերն էլ պարունակում են մի շարք ռիսկեր եւ ամենակարեւորը՝ չեն լուծում առաջ քաշված խնդիրները: Անհրաժեշտ է արձանագրել, որ նշված փոփոխությունները չեն կարող ապահովել այն նպատակների իրագործումը, որոնք մատնանշված են որպես օրինագծի հիմնավորում` «անձանց բարոյական կամ նյութական վնաս պատճառելու սպառնալիքով հղի գործունեության կանխարգելում, հասարակության խոցելի խմբերը մոլեխաղերով հրապուրվելու վտանգից զերծ պահել, քաղաքացիների՝ մոլեխաղերով տարվելու (հրապուրվելու) անմիջական հնարավորության սահմանափակումը»:

Ըստ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանի, գովազդի դաշտի նախորդ սահմանափակումից հետո, երբ նաեւ բաներային գովազդների չափերը փոքրացվեցին, առցանց խաղամոլների թիվը եռապատկվել է: Այսինքն՝ արդեն կիրառության մեջ մտած սահմանափակումները հարցը չեն լուծել:

Իսկ առաջարկվող նոր փոփոխությունների ընդունման դեպքում կունենանք հետևյալ արդյունքները, ինչը հստակ փաստում է, որ սահմանափակումները պիտանի և անհրաժեշտ չեն`

  1. Վերահսկվելու են միայն հայկական գրանցումով կայքերը, որի պատճառով կավելանան միջազգային գրանցում ունեցող կայքերը, ինչն էլ կբերի ֆինանսական միջոցների արտահոսքի Հայաստանից:
  2. Վերահսկվելու են միայն հայկական լիցենզիա ունեցող ընկերությունները, միջազգային, ծովահենային խաղացողները, վերահսկման դաշտից դուրս լինելով, կսկսեն թիրախավորել մեր շուկան: Դրանք չեն սահմանափակում օգտատերերի տարիքը, հնարավոր է դեռահասների շրջանում խաղամոլության տարածումը: Որպես հետևանք կլինի նաև բանկային և անձնական տվյալների արտահոսք:
  3. Առցանց տոտալիզատորները և բեթթինգները արգելելու, խաղադրույքի գումարները սահմանափակելու փոխարեն միայն մամուլում գովազդի արգելումը կամ սահմանափակումը կարող է ունենալ նաև կոռուպցիոն պատճառներ, քանի որ գերիշխող դիրք ունեցող ընկերությունները, որոնք այս տարիներին լայնորեն գովազդվել են եւ շուկա նոր մուտք գործողները գովազդային հարթակից չեն կարողանալու օգտվել: Ու ստացվում է՝ նախագիծը նպաստում է շուկայում գերիշխող դիրք ունեցողների զարգացմանը եւ բացառում մրցակցությունը։
  4. Սոցիալական կայքերը վերահսկողությունից դուրս են, ուստի արգելքը հնարավոր չէ տարածել դրանց վրա, հետևաբար, վիճակախաղերի գովազդ պարունակող տեսանյութերը, որոնք տեղադրվում են Յութուբում, Ֆեյսբուքում, Թվիթերում եւ այլն, ապա վերատեղադրվում լրատվական կայքերում, չեն կարող ժամային սահմանափակման ենթարկվել։ Այսինքն՝ նախագծի ընդունվելու դեպքում տեխնիկապես անհնար է պահպանել ժամային սահմանափակումը:
  5. Չկա ոչ մի հետազոտություն, թե նախորդ սահմանափակումները ինչ դրական արդյունքի են հանգեցրել։ Չկա հետազոտություն, թե գովազդի միջոցով քանի մարդ է մոլախաղությամբ տարվել: Ենթադրության հիման վրա շարադրված նախագիծ է:

Մինչդեռ, եթե խնդիր է դրված մարդկանց հեռու պահել մոլախաղերից, ապա պետք է սահմանափակել ոչ թե վիճակախաղերի գովազդը, այլ հենց վիճակախաղերի իրականացումը: Ընդ որում, սահմանափակումները կարող են լինել տարբեր ձևերի:

Մենք առաջարկում ենք սահմանափակել ամեն անհատ խաղացողի` տվյալ ամսվա ընթացքում խաղադրույքներ կատարելու հնարավորությունը: Օրինակ` սահմանել, որ վերջինս կարող է խաղադրույք կատարել իր հաշվառված եկամտի տասը տոկոսի չափով: Այդպես մենք կերաշխավորենք, որ անձն իրեն և իր ընտանիքը չի դնի ծանր նյութական դրության մեջ, բացի դրանից, կնպաստենք եկամուտների հայտարարագրմանը:

Եթե պետությունն իսկապես ցանկանում է հասնել վիճակախաղերի և խաղադրույքների թվի նվազեցմանը, պետք է գնա հենց այս ուղիով` սահմանափակի վիճակախաղերին մասնակցելու հնարավորությունը, ոչ թե գովազդը: Զուտ գովազդի սահմանափակումը ներկայիս իրավիճակում որևէ դրական արդյունք չի տալու, սակայն մեծ հարված է հասցնելու անկախ մամուլին:

Բացասական հետեւանքները՝ մամուլի վրա

Նախագծերի ընդունումը ոչ միայն չի ուծելու իր առջեւ դրված նպատակները, այլեւ՝ հայկական լրատվական դաշտում գործող լրատվամիջոցների համար լուրջ ֆինանսական հարված է լինելու: Քանի որ Հայաստանի տնտեսության ներկա իրավիճակում, երբ գրեթե բոլոր ոլորտները ծանր կացության մեջ են, սակավաթիվ դարձած գովազդատուներից են վիճակախաղեր կազմակերպող ընկերությունները, որոնց գովազդներից զրկվելը լուրջ հարված կլինի մամուլի համար և ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված մամուլի ազատությանը:

Նախագծի ընդունման դեպքում

  1. Հայկական լրատվական կայքերը զրկվում են եկամտի մոտ 40-60 տոկոսից՝ տնտեսական ներկա իրավիճակում հնարավորություն չունենալով լրացնել գովազդային բացը, և լրատվամիջոցները այլևս չեն կարողանա ֆինանսապես ինքնաբավ լինել։
  2. Հայկական մեդիայի ֆինանսավորման կրճատումը կբերի ստեղծվող նյութերի որակի անկման:
  3. Ոլորտի աշխատատեղերի կրճատումը անխուսափելի կդառնա:
  4. Ժամային սահմանափակումը կամ գովազդի ընդհանրապես արգելումը կարող է հանգեցնել նաև նրան, որ մի շարք կայքեր կարող են գրանցվել այլ պետություններում, այսինքն՝ հարկեր վճարել այլ պետությունների, կամ ընդհանրապես անցնել բլոգային ֆորմատի ու խուսափել հարկեր վճարելուց։
  5. Ժամային սահմանափակումն իրականացնելու համար կայքերը պետք է ունենան լրացուցիչ աշխատողներ, ինչը մանավանդ եկամուտների կրճատման ֆոնին ավելի է դժվարացնելու լրատվամիջոցների գոյատևումը։

Երաշխավորված տնտեսական գործունեությունը

ԶԼՄ գործունեությունը նաև տնտեսական գործունեություն է և որպես հիմնական իրավունք երաշխավորված է Սահմանադրությամբ: Այդ հիմնական իրավունքները կարող են սահմանափակվել միայն Սահմանադրությամբ նախատեսված պայմանները բավարարելու դեպքում` սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար:

Սահմանափակումը պիտանի է, եթե այն իրականում բերելու է այն նպատակի իրագործմանը, որը հայտարարվել է: Սահմանափակումն անհրաժեշտ է, եթե որևէ այլ եղանակով հնարավոր չէ հասնել հայտարարված նպատակի իրականացմանը:

Բացի այդ.

ՀՀ սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը»:

ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է»:

ՀՀ սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք»:

ՀՀ սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:

Առաջարկվող փոփոխությունները պետք է դիտարկել մի շարք տեսակետներից: Առաջինը` մամուլի ազատությունը երաշխավորելու պետության պարտականության տեսակետից: Ընդ որում, այս պարտականությունը չի կարող լինել վերացական: Ցանկացած օրենսդրական փոփոխություն պետք է հիմնված լինի փաստացի իրավիճակի վրա: Պետությունը պետք է և պարտավոր է գիտակցել, որ ԶԼՄ-ի եկամուտների էական հատված գալիս է վիճակախաղերի գովազդից: Եկամտի աղբյուրի սահմանափակումը հակադրվում է պետության` վերոնշված սահմանադրական պարտականության հետ:

Հիմնավորումից զուրկ

Նախագծերում չկա որևէ հիմնավորում, որը կփաստի գովազդի ազդեցությունը խաղադրույքների ծավալի ավելացման վրա, այդ թվում` հենց լրատվական կայքերով գովազդի ազդեցությանը վերաբերող, չկա որևէ հաշվարկ, հարցում, սոցիալական հետազոտություն: Բացի դրանից, պետությունը չունի որևէ լծակ, որպեսզի վերահսկի օտարերկրյա կայքերով և սոցիալական ցանցերով տարածվող գովազդը եւ ստացվում է՝ հայկական կայքերից դուրսմղվող գովազդը լցվելու է սոցցանցեր, օտարերկրյա կայքեր, որոնք հայ ընտերցողը բոլոր դեպքերում տեսնում է, իսկ հարկային դաշտը զրկվում է ֆինանսական հոսքերից:

Այսինքն, ամեն դեպքում սահմանափակումը պիտանի չէ, քանի որ դրա արդյունքը չի լինելու խաղադրույքների թվի նվազեցումը:

Իհարկե, հայտարարված նպատակին կարելի է հասնել այլ միջոցներով: Ամենապիտանի և անհրաժեշտ սահմանփակումը կլինի ոչ թե գովազդի սահմանափակումը, այլ հենց վիճակախաղերի անցկացման կամ կազմակերպման սահմանափակումը: Հենց վիճակախաղերը սահմանափակելու տրամանաբանությամբ 03.10.2019թ.-ին ընդունվել է ՀՀ օրենքը «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին»: Այդ օրենքով սահմանափակվել է վիճակախաղերի իրականացման վայրերի թիվը: Սա ավելի ճիշտ մոտեցում է:

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

  1. ՀՀ Ֆինանսների նախարարությունը ետ կանչի «Գովազդի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ընդունվել է ԱԺ-ի կողմից մարտի 25-ին 1-ին ընթերցմամբ:
  2. «Գովազդի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» մարտի 4-ից e.draft.am կայքում հանրային քննարման դրված նախագիծը խորհրդարան չուղարկի:

Կանխավ շնորհակալություն համագործակցության համար

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սոնա Գրիգորյան

«Հրապարակ» օրաթերթ գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան

«Դարեսկիզբ» ՍՊԸ (armtimes.com) տնօրեն Արուսյակ Մանավազյան

«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան

«Առավոտ» օրաթերթ ՍՊԸ տնօրեն Գարիկ Մելքոնյան

Քառյակ Մեդիա ՓԲԸ (tert.am) գլխավոր տնօրեն Արամ Անտինյան

«Շանթնյուզ» լրատվական հարթակի տնօրեն Աղասի Հունանյան

«Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ (1in.am) տնօրեն Հասմիկ Մարտիրոսյան

«Շամշյան մեդիա» ՍՊԸ տնօրեն Գեւորգ Էմին-ՏԵրյան

«ԱՏՀԿ համակարգ» ՍՊԸ (lragir.am) տնօրեն Հայկազն Ղահրիյան

«Ասեկոսե» ՍՊԸ տնօրեն Արամ Հարությունյան

«Ինթերնեյշնլ մեդիա հոլդինգ» ՍՊԸ (lurer.com) տնօրեն Նելլի Ալեքսանյան «Փաստ» տեղեկատվական գործակալության (past.am, orer.am) տնօրեն Վարուժան Բաբաջանյան

«Մեդիա Իդեա» ՍՊԸ (analitik.am) տնօրեն Անի Հովհաննիսյան»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթըԱվտովթար Կապանում. վիրավորներ կանԳերմանիան նախատեսում է ավելացնել պաշտպանական ծախսերըՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ Հորմուզի նեղուցով նավթատար նավերի երթևեկությունը շարունակվում էՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն եմ ակնկալում. Թրամփը՝ Ռյուտեին «Սիրելի քույրիկ». ինչ հրապարակում էր արել Նորայր Նիկոյանը քույրիկի հետՄենք մեր ուժերը Հարավային Լիբանանից դուրս չենք բերի, քանի դեռ «Հեզբոլլահը» չի զինաթափվել․ Իսրայելի կառավարության խոսնակ Եվրահանձնակատար Մարտա Կոսը նշել է այն երկրները, որոնք կանդամակցեն Եվրամիությանն իր մանդատի ընթացքում Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի Սահմանվել է դրոշմանիշային վճարից ավելի վճարված գումարի մնացորդի վերադարձի դիմումի նոր ձևն ու լրացման կարգը Ադրբեջանն ու Եվրամիությունը քննարկել են Հայաստանի հետ համագործակցությունն ու խաղաղության գործընթացը Ռուսաստանը կփակի Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի գլխավոր հյուպատոսությունը Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Եվրոպայում աննախադեպ շոգը նոր մարտահրավերներ է ստեղծումՍու-25 ինքնաթիռներով Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում անցկացվող միջազգային զորավարժությանըՄերկ կինը բարձրացել է ուրիշի մեքենայի վրա՝ արևայրուք ընդունելու համարՄԱԿ-ում քննարկվել է Մերձավոր Արևելքի անվտանգության իրավիճակըՍպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավորԱՄՆ-ում անտառային հրդեհների ակտիվությունը շարունակում է աճելԱդրբեջանից Հայաստան բենզին և դիզելային վառելիք կուղարկվիԼիբանանում տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են մնալ տեղահանվածՊԵԿ-ը և Եվրոպայի խորհուրդը պայմանավորվել են խորացնել հակակոռուպցիոն համագործակցությունըՃապոնիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՍուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմՔեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված հայր Եսայիի ծառայության ավարտինՄեքենաներ են բախվել, որից մեկը՝ գազատարին․ առաջացել է գազի արտահոսքԱրեւմտյան Ադրբեջան. կեղծ նարատի՞վ, թե՞ սպառնալիք՝ ՀՀ անվտանգությանը (տեսանյութ)Զենդայան ֆիլմի պրեմիերային հայտնվել է մատչելի T-շապիկով՝ Spider-Man-ի պատկերովՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 200-իԶախարովա․ Մակրոնը անձամբ պատասխանատու է Ռուսաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների ճգնաժամի համարԻրաքը սպառնում է դուրս գալ ՕՊԵԿ-ից՝ նավթի արդյունահանման քվոտայի շուրջ տարաձայնությունների պատճառովԼույսը վառի´ր. Կոչումով բժիշկ (տեսանյութ)Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)Կակաոյի գները հասել են վերջին ամսների ռեկորդային մակարդակիԳիտնականները արտիճուկի մեջ հայտնաբերել են քաղցկեղի դեմ պայքարի խոստումնալից հատկություններՎենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվելԷլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրիցՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետՄիքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց.Էրդողանը կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում (տեսանյութ)ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը«Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում էՊորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները զանգվածաբար ջարդել են իրենց հեռուստացույցներըԱյս փուլում դեռևս գոհ ենք Վերաքննիչ քրեական դատարանից․ Գայանե Պապոյանը՝ Դավիթ Համբարձումյանի վճռի մասին Հարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴԲուժաշխատողի տանը հայտնաբերվել են գերեզմաններից վերցված մարդկային աճյուններԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Ամենադիտված