Կան ընկերություններ, որոնք չեն ցանկանում տեղից շարժվել, և նրանց այլևս հնարավոր չէ օգնել․Պապոյանը՝ կաթնամթերքի շուկայի խնդիրների մասին Մահացել է Դիարբեքիրի հայերի խորհդանիշ Արմեն Դեմիրջյանը Թրամփը չի բացառել Իրանի դեմ նոր հարվածները․ «Դուք այդ մասին կիմանաք բավականին շուտով» Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ) Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ ՌԴ-ի հետ տնտեսական վեճ ունենք, բայց խնդիրները լուծվում են. Պապոյան (տեսանյութ) Դատախազները չեն ներկայացել Ամենայն Հայոց կաթողիկոսի գործով նիստին 5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում Ասիական բորսաներում տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցել Միածինն էլ միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասին Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման և առաջնորդարանների զավթման հարցերը պետք է իրավական լուծում ստանան. պաշտպան 

«Փոքր եղբորս հետ օրացույցի օրերն էինք նշում՝ երբ է գալու Էդմոնը․․․ 6 ամիս անհետ կորած լինելուց հետո մարմինը գտնվեց»

Հասարակություն

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի մասնակից էր նաև Էդմոն Մնացականյանը, ով ևս դասվեց անմահացած հերոսների շարքին։ Էդմոնը ծնվել է 2001 թվականի փետրվարի 10-ին Աբովյան քաղաքում․ «Եղբայրս փոքր տարիքից սկսել է զբաղվել սպորտով, երկար տարիներ հաճախել է ֆուտբոլի, կարատեի և լողի: Սովորել է Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցում, իսկ հետո թիվ 4 ավագ դպրոցում: Այն ավարտելուց հետո 2019 թվականին ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց հերոսի քույրը՝ Անուշիկ Մնացականյանը: 

Խոսելով եղբոր բնավորության մասին՝ քույրը նշեց․ «Անսահման էր Էդմոնիս բարության չափը։ Շատ ընկերասեր էր, երբ իրեն ծանրոցներ էինք ուղարկում, հետո հարցնում էինք՝ Է՛դ, էս կերել ես, էն կերել ես, ասում էր՝ չէ՛, տղերքին եմ տվել, շատ սրտաբաց էր, միշտ դիմացինի մասին էր մտածում, հետո նոր իր»,- պատմում է Անուշիկը։

Էդմոնը, 2019 թվականին ուսումը կիսատ թողնելով, ծառայության է անցել Հոկտեմբերյանում, որից հետո տեղափոխվել է Կուբաթլու․ «Կարճ ժամանակահատվածում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը, դարձել ուսման մեջ առաջատար և կարգապահ մարտիկ, մարտական պատրաստության ժամանակ ցուցաբերել է բարձր ցուցանիշներ: Եղբայրս իր զինվորական կոլեկտիվում վայելել է արժանի հեղինակություն»,- հպարտությամբ ասաց հերոսի քույրը։

Սեպտեմբերի 27-ին Էդմոնը արդեն իրեն վստահված դիրքում պաշտպանում էր հայրենիքը, նա կռվի ամենաթեժ կետերում էր․ «Էդմոնենց հաճախ էին տանում Ջաբրայիլ` մեկ ամսով զորավարժությունների։ Հուլիսի կեսերին կրկին Ջաբրայիլում էին՝ զորավարժությունների, հետ եկան, հետո սեպտեմբերի սկզբերին եղբայրս զանգահարեց ու ասաց, որ նորից են տանում Ջաբրայիլ, հարցրեցինք՝ ինչի եք գնում նորից, պատասխանեց՝ քննություններ պիտի տանք, դրա համար․ կամ իսկապես այդպես էին նրանց ասել, կամ էլ իրենք նախօրոք գիտեին ամեն ինչ, պարզապես, չասաց մեզ։ Հենց պատերազմն սկսվեց Էդս արդեն Ջաբրայիլում է եղել՝ առաջնագծում։ Եղբայրս տանկիստ էր»,- խորը ցավով վերհիշում է Անուշիկը։

Պատերազմի օրերին Էդմոնը վստահ էր իրենց հաղթանակի մեջ, ոչ թե ընտանիքի անդամներն էին նրան ոգեշնչում, այլ՝ հակառակը․ «Շատ ուժ կար Էդմոնի մեջ, ասում էր՝ ամեն ինչ լավ ա, ամեն ինչ ունենք ստեղ՝ քաղցրավենիք, ուտելիքներ, ինքը շատ քաղցրակեր էր։ Հետո մի օր զանգահարեց, երկար խոսեցինք՝ մոտ 5 րոպե, տան անդամներից բոլորի հետ խոսեց, ասացի՝ քեզ շատ եմ սիրում, զգույշ կլինես, ինքնագլուխ բաներ չանես։ Շատ անհանգիստ էինք, ամեն րոպե աղոթում էինք իր համար, շատ լարված օրեր էին, ու ինքն էր մեզ ուժ տվողը, շատ հավատքով էր»,- հուզմունքով նշեց Էդմոնի քույրը։

Էդմոնի կողմից վերջին զանգը ընտանիքի անդամներին եղել է հոկտեմբերի 2-ին, այդ օրը նա տրամադրություն չուներ․․․ ․«Շատ անտրամադիր էր, հավանաբար, մի բան զգում էր, հետո վերջին խոսակցության ժամանակ մաման հարցրեց՝ Է՛դ ջան, սաղավարտդ գոնե դրե՞լ ես, չպատասխանեց, ասաց՝ լավ գնացի ու հեռախոսը անջատեց։ Անգամ իրար հաջող չարեցինք։ Դեպքը Էդմոնի հետ պատահում ա նույն օրը՝ կեսօրին»,- ասաց Էդմոնի քույրը։

Էդմոնը զոհվում է իր զինակիցներին օգնություն հասնելու ճանապարհին․ «Ըստ մեզ հասած լուրերի՝  8-9 հոգով խրամատում կանգնած են եղել, ու ինչ-որ հրամանատար ասել է՝ գնում եմ օգնության, ո՞վ ա գալիս, ոչ մեկ ձայն չի հանել, բացի Էդիցս։ Իրենց հետ մեկ տղա էլ է լինում ու մի քանի րոպե հետո պայթյուն է լինում,  երկուսը վիրավորվում են, իսկ Էդը զոհվում ու էնտեղ էլ թողնում են իրեն։ Այդպես մի քանի ամիս շարունակ ման էինք գալիս եղբորս, մինչև որ ապրիլի 5-ին եկավ ԴՆԹ-ի դրական պատասխանը»,- խորը ցավով պատմում է Անուշիկը։ 

Վերջինս պատմում է, որ, մինչև ԴՆԹ-ի պատասխան ստանալը, նրանք հույս են ունեցել, որ ինչ-որ հիվանդանոցում  Էդմոնին վիրավոր կգտնեն, բայց էդպես էլ չգտան․ «Հիշում եմ՝ փոքր եղբայրս ու ես օրացույց էինք վերցրել, օրերն էինք նշում, թե երբ ա գալու Էդմոնը, բայց 6 ամիս անհետ կորած լինելուց հետո, մարմինը գտնվեց։ Եղբայրս զոհվեց անօդաչուի հարվածից հոկտեմբերի 2-ին՝ Ջրականի մարտերի ժամանակ, երբ գնացել էր օգնության»,- խորը ցավով եզրափակեց հերոսի քույրը։

Զվարթ Պետրոսյան

 

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կան ընկերություններ, որոնք չեն ցանկանում տեղից շարժվել, և նրանց այլևս հնարավոր չէ օգնել․Պապոյանը՝ կաթնամթերքի շուկայի խնդիրների մասինՄահացել է Դիարբեքիրի հայերի խորհդանիշ Արմեն Դեմիրջյանը Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի վերանայի իր միջուկային ծրագրի առաջարկները առանց ԱՄՆ-ի համաձայնությանԹրամփը չի բացառել Իրանի դեմ նոր հարվածները․ «Դուք այդ մասին կիմանաք բավականին շուտով»Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ ՌԴ-ի հետ տնտեսական վեճ ունենք, բայց խնդիրները լուծվում են. Պապոյան (տեսանյութ) Կուբան մտադիր է պաշտպանել անկախությունն ու ինքնիշխանությունը՝ ի դեմս ԱՄՆ-ի ճնշմանԴատախազները չեն ներկայացել Ամենայն Հայոց կաթողիկոսի գործով նիստին 5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է (տեսանյութ) Քուշները հայտարարել է, որ Եվրոպայում երկարատև խաղաղության համար անհրաժեշտ են Ռուսաստանի մասնակցությամբ համաձայնագրերՆիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ումԱսիական բորսաներում տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցելՄիածինն էլ միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասին Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման և առաջնորդարանների զավթման հարցերը պետք է իրավական լուծում ստանան. պաշտպանՔուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերը Լոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում է Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում, յուղոտ ու զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում․ ԽաչատրյանՌուբիոն կարծում է, որ Վենեսուելայում 2027 թվականին ընտրությունների անցկացումը լավագույն տարբերակն էՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի Լոնդոն Մի քանի բաժակ գարեջրից հետո դերասանը բացահայտել է՝ ով է լինելու նոր Ջեյմս ԲոնդըՀրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մասնակիցներից մեկը մահացել էԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnհ Լոնդոնում ստորագրվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանական համագործակցության ծրագիրըՌուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Տիգրան Աբրահամյան․ Իշխանության քարոզչությունը հիմնված է լինելու պատերազմի շանտաժի վրա«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումըԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցըԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաներըՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ ՊապոյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասինՖինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ ԶելենսկիԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասինԲավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԳետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՓրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարներըՓարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում
Ամենադիտված