ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ
Հասարակություն
Հունիսի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ զինված ուժերում բարեփոխումների հայեցակարգի և դրա իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի մասնակիցներին են ներկայացվել բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, առանձին ոլորտների զարգացման վերաբերյալ փորձագիտական խմբերի կողմից մշակված փաստաթղթերը: Ամփոփելով կատարված աշխատանքները, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն անդրադարձել է զինված ուժերի զարգացման առաջնահերթություն հանդիսացող ուղղություններին և սահմանել հետագա աշխատանքների կազմակերպման ուղենիշները:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից