Ուշադրություն վարորդներին. Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն Ուկրաինական ԱԹՍ-ները զանգվածային հարվածներ են հասցրել ՈԴ-ի խոշոր քիմիական գործարանին Որսի ժամանակ սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբ և վնասվածք պատճառել նրան Ուշադրություն վարորդներին․ սեպտեմբերի 12-13-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկության սահմանափակումներ կլինեն ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը Արարատ Միրզոյանն ընդունել է Պակիստանի առաջին դեսպանին ԱԺ-ում տղամարդլամիշա լինում, բայց արտաքին քաղաքականության մեջ վախկոտ ա. Կարապետյանը՝ Փաշինյանին ՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը համաձայնագիր են ստորագրել «Նոր լոկոմոտիվները փոխարինում են նախկին առաջնորդներին»․ Պուտին Արտաշատում գտնվող անշարժ գույքը կօտարվի էլեկտրոնային աճուրդով Սամվել Կարապետյան․ «Երբ ուզենք, մարդկանց փողոց կհանենք» Ադրբեջանը ավարտել է Հայաստանի սահմանին հասնող՝ Նախիջևանի ուղղությամբ էլեկտրահաղորդման գծի նախագծումը 

ԱԺ-ից, ՔՊ-ից պահանջում ենք դիրքորոշում արտահայտել Հայկ Սարգսյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ. հայտարարություն

Հասարակություն

Մի շարք լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Հունիսի 3-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հերթական անգամ աչքի է ընկել լրագրողի հանդեպ անվայել պահվածքով։ «Հրապարակ» օրաթերթի թղթակից Անուշ Դաշտենցը լրատվամիջոցներին հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի մոտ նկատելով իշխող քաղաքական ուժի ներկայացուցչին՝ մոտեցել ու փորձել է հարց ուղղել նրան։ Պատգամավորն ի պատասխան խլել է հեռախոսն ու մեքենայով հեռացել՝ ասելով, թե այն չի վերադարձնի, քանի դեռ «լրագրողը խելքը գլուխը չի հավաքել»։ Անուշ Դաշտենցը ներկաներին տեղեկացրել է, որ դիմելու է ոստիկանություն, սակայն նրանք արձագանքել են, թե ոչինչ չեն տեսել, եւ կատարվածը հնարավոր չի լինի ապացուցել։ Ավելի ուշ, երբ լրագրողը դիմել է պատգամավորի մտերիմներից մեկին, հեռախոսը վերադարձվել է, բայց ապակոդավորված եւ տեսագրությունը ջնջված։ Հայկ Սարգսյանը ԶԼՄ-ներին հայտնել է, որ ինքը խնդրել է չտեսանկարահանել իրեն եւ իր ընկերներին, ինչը չի արվել, եւ դա է պատճառ դարձել, որ դիմել է նման քայլի: Ի դեպ, ահազանգ ստանալուց հետո ոստիկանությունը լրագրողին հրավիրել է բաժին՝ հաղորդում ներկայացնելու:

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում միջադեպի կապակցությամբ: Արձանագրում ենք, որ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն ամիսներ առաջ նույնպես անհանդուրժողական եւ անբարեկիրթ վարքագիծ է դրսեւորել ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ, ինչին անդրադարձել ենք հայտարարությամբ։ Իսկ այս անգամ լրագրողի աշխատանքը խոչընդոտելն ու նրա գույքի հափշտակությունն առերեւույթ քրեորեն պատժելի արարքներ են։ Բացի այդ, պատգամավորի կողմից Անուշ Դաշտենցի հեռախոսը ապակոդավորելն ու այն այլ նպատակների համար օգտագործելը ոչ այլ ինչ է, քան լրագրողի անձնական կյանքին ապօրինի միջամտություն։

Վերահաստատում ենք նախորդ հայտարարություններում արտահայտած պնդումները, որ նման անթույլատրելի միջադեպերը հատկապես վտանգավոր են հանրային կայունության համար՝ այսօրվա ծայրահեղ լարված նախընտրական շրջանում, քանի որ քաղաքական գործիչների անզուսպ պահվածքը հղի է ավելորդ կրքերի բորբոքմամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․

• ԱԺ ղեկավարությունից, «Իմ քայլը» խմբակցությունից եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ քննարկման առարկա դարձնել պատգամավոր Հայկ Սարգսյանի վարքագիծը, դիրքորոշում արտահայտել կատարվածի վերաբերյալ, միջոցներ ձեռնարկել նման դեպքերը բացառելու համար եւ տեղեկացնել այդ ամենի մասին հանրությանը,

• ՀՀ ոստիկանությունից՝ անկողմնակալ քննություն իրականացնել միջադեպի առնչությամբ եւ անաչառ իրավական գնահատական տալ Հայկ Սարգսյանի արարքին»:

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուշադրություն վարորդներին. Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն Եգիպտոսը գնահատել է Սուեզի ջրանցքի եկամուտների կրճատման պատճառով կրած վնասներըՈւկրաինական ԱԹՍ-ները զանգվածային հարվածներ են հասցրել ՈԴ-ի խոշոր քիմիական գործարանին BRICS-ը կոչ է արել բարեփոխել Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկըԹրամփը նամակ է հղել Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ ՌամաֆոսայինՈրսի ժամանակ սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբ և վնասվածք պատճառել նրան Ղազախստանը հերքել է «Եվրատեսիլ-2027»-ին մասնակցելու հայտ ներկայացնելու մասին տեղեկությունըՈւշադրություն վարորդներին․ սեպտեմբերի 12-13-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկության սահմանափակումներ կլինենSaba. Սաուդյան Արաբիան հարվածել է Եմենի օդանավակայանինՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը Ռուսական լրատվամիջոցը ներկայացրել է Սամվել Կարապետյանի տեսակետը ռուսական ռազմաբազայի դուրսբերման հետևանքների մասինԱրարատ Միրզոյանն ընդունել է Պակիստանի առաջին դեսպանինԿրեմլը նշել է՝ որ դեպքում Լիտվան կհայտնվի Ռուսաստանի միջուկային զենքի թիրախումՄահացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ ԻնգեբորգըՄոդին Պուտինին հին հնդկական գրականության արժեքավոր ստեղծագործություն է նվիրելԼիտվան հայտարարել է HIMARS-ների՝ ԱՄՆ-ից մատակարարման հետաձգման մասինԱԺ-ում տղամարդլամիշա լինում, բայց արտաքին քաղաքականության մեջ վախկոտ ա. Կարապետյանը՝ ՓաշինյանինՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը համաձայնագիր են ստորագրելԵվրոպական հանձնաժողովը հաստատել է Կիևի համար 6.1 միլիարդ եվրոյի տրամադրումը«Նոր լոկոմոտիվները փոխարինում են նախկին առաջնորդներին»․ ՊուտինԱրտաշատում գտնվող անշարժ գույքը կօտարվի էլեկտրոնային աճուրդով Ռուսական Տ-80ԲՎՄ տանկերը ստացել են անօդաչուներից պաշտպանության նոր համալիրՊուտին. Ռուսաստանի դեմ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվելՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Տուսկը հայտարարել է Լեհաստանի ցանկության մասին՝ ստեղծել սեփական Starlink-ի անալոգըՍամվել Կարապետյան․ «Երբ ուզենք, մարդկանց փողոց կհանենք»Լուկաշենկոն ԱՄՆ-ին կոչ է արել վերադարձնել Բելառուսին հասանելիք միլիոնավոր դոլարներըԱդրբեջանը ավարտել է Հայաստանի սահմանին հասնող՝ Նախիջևանի ուղղությամբ էլեկտրահաղորդման գծի նախագծումըՊուտինը և Մոդին բանակցություններ են վարել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներումՏեխասի դատարանը մեղադրել է TikTok-ին երեխաների անվտանգության գործառույթի վերաբերյալ օգտատերերին մոլորեցնելու մեջՍպերցյանի հաջող մեկնարկը «Ալ Ահլիում»․ Կրասնոդարի մարզիչը կանխատեսում է փայլուն շարունակությունԱՄՆ կոնգրեսականը պատմել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի հետ իր ընկերության մասինԱշխարհը՝ լարված․ Հորմուզից ու Սարատովից մինչև Դուբլին ու Նյու Յորք՝ օրվա 10 գլխավոր կադրերը (տեսանյութ) Կիմ Չեն Ընի որոշումից հետո Հյուսիսային Կորեայում «զվարճանքի բում» է սկսվելՌուսական սարքը չինական «Չանյե-7» կայանի վրա կուսումնասիրի լուսնային վտանգավոր փոշու շարժըՌուսական բազան որ Հայաստանից հեռանա, կմնանք անտեր/ՀԷՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը․ ԿարապետյանՓաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել ապօրինի գույք ու հանձնել պետությանը, մենք չենք թողնելուԱՄՆ կոնգրեսականը ՌԴ դեսպանին անվանել է իր լավ ընկերը«Ռեալի» երկրպագուները հակահրեական և հակաիսլամական կարգախոսներ են վանկարկել Չեմպիոնների լիգայի խաղից առաջԲուդանովը Բալթյան երկրներին անսովոր առաջարկ է արելՀայտնի են դարձել Գազայում Կադիրովի որդու հումանիտար գործունեության մանրամասներըԻ՞նչ է տեղի ունեցել թիվ 40 երթուղու ավտոբուսի հետ․ Պարզաբանում է «Երևան ավտոբուսը» Վուչիչը հայտարարել է Սերբիայի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասինՄերցի դեմ դատական հայց է ներկայացվել «էթնիկ զտումների» մասին խոսքերի պատճառովՆԱՏՕ-ի երկիրը մեծացրել է ռուսական գազի ներմուծումըՈւկրաինայում հզոր քաղաքական ուժ է ձևավորվելՖուտբոլիստը պատմել է՝ ինչպես է դոպինգը պատահաբար հայտնվել իր օրգանիզմում#ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը Բալահովիտում ասֆալտի տակ մարդու գանգ է հայտնաբերվել․ «Պանդորայի արկղը» բացվել է.Պեսկովը՝ ՈւկրաինայինԴատախազը միջնորդել է կաշառքի առարկա հանդիսացող մի քանի հազար ԱՄՆ դոլարը ոչնչացնել. փաստաբան
Ամենադիտված