«Գերի չընկածը չի կարող ասել` արդյո՞ք կներեն նրան». գերությունից վերադարձածը` Փաշինյանին
Հասարակություն
«Գերության մեջ պահ է գալիս՝ չես ուզում արթնանալ, որ ոչինչ չզգաս», - հայտարարել է պատերազմի մասնակից Պերճ Ավետիսյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանը հայտարարությանը։
«Ես շատ դժվար ճանապարհ եմ անցել... Երբ Փաշինյանն ասում է` ոչինչ, գերիները թող 1-2 ամիս այնտեղ համբերեն, մեզ հետո կներեն, ես էլ ասում եմ, որ ոչ ոք, եթե չի եղել գերության մեջ, չի կարող ասել, թե գերին ինչպես է զգում իրեն և արդյո՞ք վերադառնալուն պես կների իր այդ պահվածքը։ Երբ մարդ գերության մեջ է լինում, գիշերը քնում է` մի պահ է գալիս, որ նա չի ցանկանում առավոտյան արթնանալ, որ այդ դժվարություններն այլևս չտեսնի»,–ասաց Պերճ Ավետիսյանը` նշելով, որ Փաշինյանի արտահայտությունն ուղղակի անընդունելի է։
Հիշեցնենք, Փաշինյանը նախօրեին հայտարարել է, որ մեր գերիները կներեն, եթե 1-2 ամիս հետո վերադառնան։
Նշենք, որ Պերճ Ավետիսյանը գերության մեջ է եղել 2 ամիս։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից