Մենք պաշտոնյաների գրպանների փողը կտրել ենք և բերել ենք պետական բյուջե. Փաշինյանը Արթիկում է
ՀասարակությունՄինչև 2025 թվականը Հայաստանի գիտության ֆինանսավորումն էականորեն ավելանալու է: Այս մասին Արթիկում ընտրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Մենք որոշումներ ենք կայացրել, որոնց արդյունքում մինչև 2025 թվականը գիտաշխատողների աշխատավարձ երեքուկես անգամ բարձրանալու է: Միայն 2022 թվականին, արդեն կայացրած որոշումներով, գիտաշխատողների աշխատավարձի ֆոնդը գրեթե կրկնապատկվել է՝ 4 մլդ դրամից դառնալով 7.7 մլդ, բայց մինչև 2025 թվականը գիտաշխատողների աշխատավարձային ֆոնդը դառնալու է 16 մլդ դրամ: Այս որոշումներն արդեն կայացված են»,- ընդգծեց Փաշինյանը։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է