Մեր ծրագրերի իրականացման արդյունքում 500 միլիոն խմ ջուր պետք է ամբարենք. Փաշինյան
Հասարակություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա տարիներին ջրային քաղաքականությունը լինելու է իրենց գործողությունների առաջնահերթությունը: Փաշինյանն այս մասին խոսեց Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը:
«Սա ռազմավարական նշանակության ծրագիր է և ծրագիրը պետք է լինի շարունակական, որպեսզի Հայաստանի լեռներում ձևավորվող 7 միլիոն խմ ջրից հնարավորինս մեծ քանակով ջուր ամբարենք: Մեր ծրագրերի իրականացման արդյունքում մենք, մոտավորապես, 500 միլիոն խմ ջուր պետք է ամբարենք»,- ասաց Փաշինյանը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից