«Դոլմամա»-ի շենքը դուրս եկավ գերակա հանրային շահ համարվող շենքերի ցուցակից
Հասարակություն
Մի քանի շենքեր, այդ թվում «Դոլմամա»-ի շենքը գերակա հանրային շահ չեն ճանաչվի: Կառավարության համապատասխան որոշումն ընդունվեց գործադիրի հունիսի 10-ի նիստում:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը ներկայացրեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:
Նա մանրամասնեց՝ որոշման նախագծով նախատեսվում է կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշման հավելվածով հաստատված ցանկից հանել որոշ հասցեներ, այն է՝ Պուշկինի 4 տուն, Պուշկինի 8, Պուշկինի 8 բն. 3, Պուշկինի 10-1 և 6ա, Պուշկինի 10 բն. 3, Պուշկինի 10, հասցե 6 տարածք:
«Ծրագիրն ըստ էության կորցրել է իր գերակա լինելու հատկանիշը և պետությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ նշված տարածքում գոյություն ունեցող հուշարձանների և այլ գույքի նկատմամբ ծագած հարաբերությունների կանոնակարգման և իրավական որոշակիության ապահովման ուղղությամբ»,-ասաց Ղուլարյանը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից