Բերդում մոտ 10 հա խոտածածկույթ է այրվել
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 18-ին` ժամը 20:47-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի «Արջաքար» կոչվող հանդամասում ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Լղոց» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 21։46-ին, մարվել՝ 21։55-ին։
Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը